011.0218.19.11.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածներով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը նախնական քննարկելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:
2. Իր գործունեության արդյունքների մասին սույն որոշմամբ սահմանված ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնել եզրակացություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ:
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելու աշխատանքներում իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետներ ու փորձագետներ:
4. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով` 3 պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներից:
5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստացել է առավել ձայներ:
7. Հանձնաժողովը նախագահ է ընտրում իր կողմից` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է մինչև չորս ամիս:
10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում եզրակացություն է ներկայացնում Ազգային ժողով` սույն որոշմամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտին հաջորդող Ազգային ժողովի նստաշրջանի առաջին եռօրյա նիստում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
19 նոյեմբերի 2001 թվականի, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.2002, Ն-259-2 | 11.04.2002, Ն-218-2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|