Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-1048-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.1994-25.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/22
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1.«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից եռամսյա ժամկետում.

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը և չափերը,

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման կանոնները,

գ) սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն անցման կետերը, որոնցով իրականացվելու է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցություններ,

դ) սահմանել սահմանային գոտու և սահմանային շերտի որոշման և փոփոխման կարգը,

ե) վերանայել սահմանային շերտում կատարված հողի սեփականաշնորհման և հետգնման հարցը` այն սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար,

զ) սահմանել սահմանային գոտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց մուտք գործելու, ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու, տնտեսական գործունեություն իրականացնելու կանոնները կարգավորող սահմանային ռեժիմի կարգը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


26 ապրիլի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1048-I