ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2009 թվականի N 477-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման անհրաժեշտությունից`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման աշխատանքային խումբ:
2. Հաստատել`
ա. աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի,
բ. Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցերի քննարկման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը խմբ. 30.12.09 N 1090-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. հունիսի 12 Երևան |
|
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 12-ի N 477-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
|
Կ. Մինասյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
|
Տ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Ա. Օսիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Վ. Դանիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Վ. Միրումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ |
|
|
|
|
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
|
Կ. Բեգլարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ |
|
|
|
|
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հարկերի մեթոդաբանության բաժնի պետ |
|
|
|
|
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի բաժնի պետ |
(Հավելվածը խմբ., լրաց. 30.12.09 N 1090-Ա)
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 12-ի N 477-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
NN |
Քննարկվելիք հարցի բովանդակությունը |
Պատասխանատու մարմինները և ներկայացուցիչները |
Քննարկման ժամկետը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Ավելացված արժեքի հարկով չհարկվող նվազագույն շեմի իջեցման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
2010 թ. հունվարին կայանալիք ԵՎԲԱԽ-ի առաջին նիստ |
|
2. |
Ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունների կրճատման և հարկման բազայի ընդլայնման հարցերի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
3. |
Ավելացված արժեքի հարկի հաշվարկման հաշվեգրման սկզբունքի` ամբողջությամբ ներդրման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
4. |
Շահութահարկով հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետների ընդլայնման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
5. |
Նվազագույն շահութահարկի վերացման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
6. |
2012 թվականից գյուղատնտեսության ոլորտի շահութահարկի արտոնության վերացման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
7. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնման հարցի քննարկում (մասնավորապես, 3 մլն դրամից ավելի մաքսային արժեք ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաները և շարժիչային յուղերն ակցիզային հարկով հարկելու հարցի քննարկում) |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
8. |
Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների համար ակցիզային հարկի միևնույն դրույքաչափերի սահմանման և ակցիզային հարկի դրույքաչափերը մինչև 50 տոկոսով բարձրացնելու հարցերի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
9. |
2013 թվականից հաստատագրված վճարների համակարգի վերացման հարցի քննարկում |
աշխատանքային խումբ |
նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ |
|
10. |
Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դրույքաչափերի վերանայման և դրա հետ կապված ընդհանուր նշանակության այլ հարցերի քննարկում |
աշխատանքային խումբ |
ԵՎԲԱԽ-ի առանձին նիստ |
(Հավելվածը լրաց. 30.12.09 N 1090-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.12.2009, N 1090-Ա | 31.12.2009, N 477-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|