Basic information
Number
N 14
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.09.1995-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.09.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.09.1995
Effective date
13.09.1995
Interrupt date
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 
«13» սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 1995 թ. N 14

Քաղ. Երևան

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ` ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 16-ի «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սնանկ ճանաչված ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին սեփականության իրավունքով պատկանող մրցութային կարգով իրացման ենթակա միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացումը դադարեցվելու դեպքում դատարանի կողմից չիրացված գույքի տնօրինումը ժամանակավորապես իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ