Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԽ-295-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/14
Ընդունող մարմին
ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
20.07.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կոլեգիայի 1991 թվականի մարտի 15-ի «Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին որոշման կատարման ընթացքը և հետագա խնդիրները» որոշումը ռուսական հանրակրթական դպրոցներում հայերեն ուսուցման անցնելու մասում տարածել 1-4-րդ դասարանների վրա:

2. Ռուսական հանրակրթական դպրոցների 5-րդ և բարձր դասարաններում ապահովել հայերեն ուսուցմանը կամավոր անցնելու սկզբունքը, դրա կիրառման համար ստեղծելով նպաստավոր պայմաններ: