Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-190-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.20/30(402) Հոդ.574
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.


Հարցի անվանումը


Ներկայացնողը


Գլխադասային հանձնաժողովը


1. Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին


ԱԺ պատգամավոր
Վ. Բադալյան
26.01.2005
22.02.2005

Պետական-իրավական  հարցերի, 
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի  մշտական հանձնաժողովներ


2. Գործատուների միությունների մասին


ԱԺ պատգամավորներ
Գ. Արսենյան
Հ. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Գ. Ղոնջեյան
Մ. Պետրոսյան
03.03.2005


Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով 


3. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին


ԱԺ պատգամավոր
Հ. Նաղդալյան
21.01.2005


Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով


4. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին


Կառավարություն
07.04.2005


Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով


5. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին


Կառավարություն
19.04.2005


Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով


6. ա) ՀՀ դատարանների աշխատակազմում ծառայության մասին
բ) «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին


Կառավարություն
28.02.2005


Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով


7. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին


Կառավարություն
25.02.2005


Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով 


2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.


Հարցի անվանումը


Ներկայացնողը


Գլխադասային հանձնաժողովը


3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.


Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը


1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին


Կառավարություն
25.04.2005


Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ


2. «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին


Կառավարություն
27.04.2005

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով


3. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին


Կառավարություն
27.04.2005


Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով


4. ա) «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին


Կառավարություն
19.04.2005


Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի
մշտական հանձնաժողով


    
  

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


2 մայիսի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-190-3