Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-181-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.06/21(393) Հոդ.400
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.


Հարցի անվանումը 

Ներկայացնողը

 Գլխադասային հանձնաժողովը   


1. ա) Պետական տուրքի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
բ) «Լիցենզավորման մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին 


ԱԺ պատգամավոր
Հրանուշ Հակոբյան
07.02.2005 


Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ

2. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

 ԱԺ պատգամավոր
Հրանուշ Հակոբյան
14.02.2005

 Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով   

3. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասին

Կառավարություն
17.02.2005 


Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով   

4. «Մանկապատանեկան սպորտի մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 

ԱԺ պատգամավորներ
Հ. Բիշարյան
Ս. Բալասանյան
Ա. Առաքելյան
18.01.2005
15.03.2005
 

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով   

5. Դեղերի մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Մխեյան
Մ. Պետրոսյան
Գ. Ավետյան
Ս. Շահգալդյան
Ա. Առաքելյան
Ա. Պուրտոյան
Հ. Թամազյան
31.01.2005 

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով   

6. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 


ԱԺ պատգամավոր
Հրանուշ Հակոբյան
22.02.2005 


Պետական-իրավական հարցերի,
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ  
 

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին 

ԱԺ պատգամավորներ
Գ. Արսենյան
Գ. Ղոնջեյան
Հ. Ավետիսյան
11.02.2005 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով   

8. ա) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին
բ) «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին 

Կառավարություն
07.02.2005 

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով 

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը 

Ներկայացնողը

 Գլխադասային
հանձնաժողովը 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը 

Ներկայացնողը 

Գլխադասային հանձնաժողովը   


1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի
մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին 


Կառավարություն
03.02.2005 


Սոցիալական, առողջապահության
և բնության պահպանության
հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ   

2. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների
մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կառավարություն
02.02.2005
 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով   
3. Բնապահպանական իրավախախումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին  Կառավարություն
07.02.2005 
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ   

4. ա) «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին 

Կառավարություն
16.03.2005

 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան

 

21 մարտի 2005 թվականի,
  քաղ. Երևան
     Ն-181-3