Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» փետրվարի 2025 թ.

N 17-Ն

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

2/6/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2025 թվականի

փետրվարի 6-ի N 17-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

1. Թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձևը սահմանում է թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները և ներառում է հետևյալ բաժինները՝

1) ընդհանուր դրույթներ.

ա. թանգարանի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, նպատակը, առաքելությունը,

բ. գործունեության իրավական հիմքերը (հիմնադրի որոշման համարը, օրը, տարին, ամիսը):

2) Թանգարանի աշխատանքային օրերը և ժամերը:

3) Թանգարան այցելության պայմանները.

ա. մուտքի տոմսի ձեռքբերման պայմանները և արժեքը.

բ. թանգարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների ցանկը և օգտվելու պայմանները (հակիրճ տեղեկույթ յուրաքանչյուրի մասին, յուրաքանչյուրի արժեքը՝ ներառյալ տարբեր սոցիալական և տարիքային խմբերի համար կիրառվող արտոնությունները):

4) Թանգարանից օգտվողների իրավունքները.

ա. այցելության համար սահմանված ժամերին՝ թանգարան այցելության իրավունք, եթե առկա է թանգարանի տոմս կամ անվճար մուտքի իրավունք (օրինակ՝ անվճար այցելության իրավունք ունեցող քաղաքացիներ),

բ. տեղեկույթ ստանալու իրավունք (իրավունք ունեն ստանալ տեղեկույթ թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսների, մշակութային, ժամանցային միջոցառումների, վարպետության դասերի, գիտաճանաչողական և կրթական ծրագրերի մասին),

գ. իրականացվող միջոցառումներին և ծրագրերին մասնակցության իրավունք (դրանց համար սահմանված պայմաններին համապատասխան),

դ. լուսանկարելու և տեսագրելու իրավունք (նշել դրանց համար սահմանված անվճար և վճարովի պայմանները և դա իրականացնելու համար թանգարանում հատուկ նշանակված վայրերը, ինչպես նաև լուսանկարելու և տեսագրելու համար կիրառվող սահմանափակումները),

ե. լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք (առկայության դեպքում՝ հանդերձարան, սրճարան, խանութ),

զ. թանգարանի սահմանած վճարովի ծառայություններից օգտվելու իրավունք:

5) Թանգարանից օգտվողների պարտականությունները.

ա. պահպանել թանգարանի ներսում սահմանված կանոնները (պահպանել կարգուկանոն, չստեղծել անհարմարություններ այլ օգտվողների համար, չաղմկել),

բ. պահպանել անվտանգության կանոնները (պահպանել թանգարանի սահմանած անվտանգության կանոնները, հետևել աշխատակիցների ցուցումներին՝ ներառյալ տարհանման կամ արտակարգ իրավիճակների դեպքում),

գ. պահպանել ցուցանմուշները դիտելու կամ հաղորդակցվելու համար սահմանված պայմանները (արգելված է դիպչել ցուցանմուշներին, տեղափոխել դրանք կամ որևէ կերպ ազդել հավաքածուների անվտանգության վրա),

դ. պահպանել լուսանկարման և տեսագրման կանոնները (պահպանել լուսանկարման և տեսագրան սահմանափակումները, եթե այդպիսիք կան),

ե. բացառել թանգարանի ներսում սննդի և խմիչքի օգտագործումը,

զ. բացառել ցուցասրահներում ճամփորդական պայուսակներով, ուսապարկերով և այլ աքսեսուարներով տեղաշարժը, ինչը կարող է սպառնալ ցուցանմուշների անվտանգությանը (օրինակ՝ ինքնանկարվելու համար ձողեր, ծավալով մեծ անձրևանոցներ և այլն),

է. պահպանել սանիտարահիգենիկ կանոնները՝ ներառյալ համաճարակների ժամանակ կիրառվող կանոնները:

6) Եզրափակիչ դրույթներ.

ա. թանգարանից օգտվողների կողմից պարտավորությունների խախտման դեպքում կիրառվում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2025 թվական: