Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.02.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«13» փետրվար 2025 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 90-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 61-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը սահմանելու մասին» N 90-Ն հրամանի հավելված 1-ի 9-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատում» բառերով, 14-րդ կետի 4-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը` «ֆունկցիոնալության գնահատման» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի «Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական փաստաթղթերի լրացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված N 1-ի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «ժա. «Հաշմանդամություն» տողում ընդգծվում է «չունի» կամ «1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան» կամ «2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան» կամ «3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան», կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ «այլ» կամ «հայտնի չէ» տարբերակը».

2) հավելված N 1-ի 7-րդ կետի 17-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

3) հավելված N 1-ի 7-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «18) «Բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքը» տողում ընդգծվում է «չունի» կամ «1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան» կամ «2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան» կամ «3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան», կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ «այլ» կամ «հայտնի չէ» տարբերակը:».

4) հավելված N 2-ի 6-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «11) «Հաշմանդամություն» տողում ընդգծվում է «չունի» կամ «1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան» կամ «2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան» կամ «3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան», կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ «այլ» կամ «հայտնի չէ» տարբերակը։»:

 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի «Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական փաստաթղթի ձևերը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված N 1-ում «բժշկա-սոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «Բժշկա-սոցիալական փորձաքննության արդյունքը» բառերը` «Բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքը» բառերով,

2) հավելված N 1-ում և հավելված N 2-ում «Հաշմանդամության խումբ. չունի——, I, II, III, այլ———, հայտնի չէ———» բառերը փոխարինել «Հաշմանդամություն. չունի ------, 1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան, 2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան, 3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան, կամ հաշմանդամություն ունեցող երեխա, այլ ------, հայտնի չէ------» բառերով:

 4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

 

13.02.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական: