Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-324-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.06/34(166)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1996 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «աուդիտ» բառը բոլոր տեղերում գրել «վերահսկողություն».

2) 2 հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերահսկիչ պալատի կազմում գործում է 5 բաժին`

- պետական բյուջեի վերահսկողության,

- սեփականաշնորհման և ապապետականացման վերահսկողության,

- արտասահմանյան փոխառություններուղղ. և վարկերի վերահսկողության,

- համայնքների բյուջեների վերահսկողության,

- ամփոփ-վերլուծական և տեղեկատվական-մեթոդաբանական:»:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Խ. Հարությունյան


28 ապրիլի 1999 թվականի,
քաղ. Երևան
Ն-324-1