Գլխավոր տեղեկություն
Համար
N 196-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունվարի 2025 թ.

ք. Երևան

N 196-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՄԴԻԷԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ ՓԿ N 086 ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ԷՄԴԻԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունվարի 13-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 29-ի N 2 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2025 թվականի հունվարի 30-ից ուժը կորցրած ճանաչել «ԷՄԴԻԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոստային կապի բնագավառում 2024 թվականի հունվարի 30-ին տրամադրված թիվ ՓԿ N 086 փոստային կապի գործունեության լիցենզիան:

 

 

1/30/2025

Մ. Հայրապետյան