Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» փետրվար 2025 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացիենտների հաշվառման կարգը, պացիենտների հաշվառման մատյանների, մեծահասակի ստոմատոլոգիական քարտի, երեխայի ստոմատոլոգիական քարտի, պացիենտներին տրամադրվող այցելության քարտի ձևերը և մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի վարման և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 18-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերով հաստատված բժշկական փաստաթղթերը վարվում (լրացվում) են թղթային եղանակով կամ էլեկտրոնային` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:».

2) հրամանի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3) հրամանի N 1 hավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն վարում է NN 2 և 3 հավելվածներով հաստատված ձևի պացիենտների հաշվառման թղթային կամ էլեկտրոնային մատյան:».

բ. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Բժշկական կազմակերպություն մուտք գործող յուրաքանչյուր պացիենտի համար լրացվում է ստոմատոլոգիական քարտ թղթային եղանակով կամ էլեկտրոնային` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:».

գ. 6-րդ կետում «քարտը» բառը փոխարինել «քարտի թղթային տարբերակը» բառերով

դ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Բժշկական կազմակերպությունում պացիենտների հաշվառման մատյանի, ստոմատոլոգիական քարտերի, ինչպես նաև պացիենտի անձնական տվյալների և հիվանդության ընթացքի վերաբերյալ տեղեկությունը պարունակող փաստաթղթերի թղթային տարբերակները պահվում են մատենավարման բաժնում կամ բուժող բժշկի աշխատասենյակում` նշագրված գրապահարաններում:».

4) N 2 հավելվածով հաստատված ձևի աղյուսակից հետո լրացնել նոր 1-ին կետով.

«1. Պացիենտների հաշվառման մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում աղյուսակի 7-րդ (Պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարը, Բժշկի ստորագրությունը) սյունակների լրացումը պարտադիր չէ».

5) N 3 հավելվածով հաստատված ձևի աղյուսակից հետո լրացնել նոր 1-ին կետով.

«1. Պացիենտների հաշվառման մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում աղյուսակի 6-րդ (Պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարը, Բժշկի ստորագրությունը ) սյունակի լրացումը պարտադիր չէ».

6) N 4 հավելվածով հաստատված ձևում «Տալիս եմ համաձայնությունս մշակելու իմ ներկայացված անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար

ստորագրում եմ

----------------------------------------------» վերտառությամբ պարբերությունը

(պացիենտի ստորագրությունը)

 

 

 շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը մշակելու համար իմ ներկայացրած անձնական տվյալները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ------------------------------------------------------------

(պացիենտի անուն, ազգանուն ստորագրությունը)

Ծանոթություն`

Մեծահասակի ստոմատոլոգիական քարտի էլեկտրոնային եղանակով վարման դեպքում պացիենտի գրավոր կերպով տրված համաձայնության թղթային տարբերակը սկանավորվում և ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ վերջինիս հավելվածի առկայության դեպքում՝ պացիենտի կողմից դրվում է նշիչ համապատասխան բաժնում:».

7) N 5 հավելվածով հաստատված ձևում «Տալիս եմ համաձայնությունս մշակելու ներկայացված իմ երեխայի անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին

համապատասխան, որի համար ստորագրում եմ

----------------------------------------------------------------»

(երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

վերտառությամբ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույնով տալիս եմ համաձայնություն՝ մշակելու իմ երեխայի ներկայացված անձնական տվյալները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան

 Ծանոթություն`

 Երեխային ստոմատոլոգիական քարտի էլեկտրոնային եղանակով վարման դեպքում երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր կերպով տրված համաձայնության թղթային տարբերակը սկանավորվում և ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ վերջինիս հավելվածի առկայության դեպքում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կողմից դրվում է նշիչ համապատասխան բաժնում:».

8) N 7 հավելվածում`

ա. 1-ին կետից հանել «` ներառյալ դրանց տրամադրումը, պահպանումը, շրջանառությունը բժիշկ-մասնագետների մոտ և վերադարձը մատենավարման (գրանցման) բաժին» բառերը.

բ. 2-րդ կետի «կողմից» բառից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերը.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2.1-ին կետ.

 «2.1. Սույն հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի դրույթները կիրառելի են միայն ստոմատոլոգիական քարտի թղթային եղանակով վարման դեպքում:».

դ. 3-րդ կետի «բացվում է» բառը փոխարինել «լրացվում է» բառով.

9) N 8 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «3. Պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընդգրկված քաղաքացիները մատենավարման բաժնին տրամադրում են անձը և համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները: Օրթոպեդիկ բժշկական օգնության և սպասարկման իրականացման դեպքում, եթե պացիենտի հաշվառման վայրը չի համապատասխանում բնակության վայրին, ապա պացիենտը ներկայացնում է տեղեկանք փաստացի բնակության վայրի վերաբերյալ: Տեղեկանքը և փաստաթղթերի պատճենները մատենավարը կցում է ստոմատոլոգիական քարտում:».

 բ. 4-րդ կետից հանել «և ստորագրում վերջում» բառերը:

10) N 9 հավելվածով հաստատված ձևում «Տալիս եմ համաձայնությունս մշակելու ներկայացված իմ երեխայի անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին

համապատասխան, որի համար ստորագրում եմ _____________________________________________»

 (երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

վերտառությամբ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

 

 

 

«Սույնով տալիս եմ համաձայնություն՝ մշակելու իմ երեխայի ներկայացված անձնական տվյալները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան

Ծանոթություն`

Օրթոդոնտիկ քարտի էլեկտրոնային եղանակով վարման դեպքում երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր կերպով տրված համաձայնության թղթային տարբերակը սկանավորվում և ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ վերջինիս հավելվածի առկայության դեպքում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կողմից դրվում է նշիչ համապատասխան բաժնում:».

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.02.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան