Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-1074-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.1994-24.07.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/10(1062) հոդ. 157, 31 մայիսի 1994
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ ձեռնարկությունների պետական ռեգիստրում ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների (այսուհետև` տուրք վճարողներ) պետական գրանցման դիմաց գանձվում է պետական տուրք` հետևյալ դրույքաչափերով.

ա) ձեռնարկություններից, ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումներից (բացառությամբ անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների).

սկզբնական պետական գրանցման համար

- Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկ չափով

ընթացիկ պետական

գրանցման համար

- Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկ չափով

բ) անհատական (ընտանեկան) ձեռնարկություններից, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններից, երաշխավորությամբ գործող ձեռնարկություններից, դրանց առանձնացված ստորաբաժանումներից, ինչպես նաև անհատ ձեռներեցներից`

ընթացիկ պետական գրանցման համար

- Հայաստանի Հանրապետությունում  սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:
2. Տուրք վճարողը սահմանված պետական տուրքը վճարում է համապատասխան բանկի բաժանմունքում:

3. Պետական ձեռնարկությունների կողմից ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման դիմաց վճարված պետական տուրքը մուտքագրվում է հանրապետական բյուջե, իսկ մյուս ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից վճարված պետական տուրքը` համապատասխան տեղական բյուջե:

4. Պետական գրանցման դիմաց պետական տուրքը կարող է վճարվել ինչպես կանխիկ, այնպես էլ` անկանխիկ ձևով:

5. Տուրքը վճարողը պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկի կողմից վավերացված վճարման հանձնարարագրի պատճենը` պետական գրանցման համար անհրաժեշտ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան տեղական ստորաբաժանում:

6. Պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկի կողմից վավերացված վճարման հանձնարարգրի պատճենը պահվում է տուրք վճարողների պետական գրանցման գործերում:

7. Եթե տուրք վճարողը մինչև պետական գրանցման վկայականն ստանալը հետ է վերցնում պետական գրանցման մասին իր դիմումը, պետական տուրքի վճարված գումարը չի վերադարձվում:

8. Արգելվում է սկզբնական պետական գրանցումն առանց պետական տուրքի վճարման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների կողմից մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը գրանցված ձեռնարկությունների, ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռներեցների պետական գրանցման դեպքերի:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


25 մայիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1074-I