011.0009.28.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել 1992-1995 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ համամասնությամբ`
«Միասնություն» պատգամավորական խմբակցությունից | 3 պատգամավոր | ||
Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
«Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
Ազգային ժողովրդավարական միության պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
«Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
«Կայունություն» պատգամավորական խմբից | 1 ,,---,, | ||
Խմբակցություններում և պատգամավորական խմբում չընդգրկված պատգամավորներից | 1 ,,---,, | ||
2. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածություններն առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:
4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
6. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2000 թվականի ապրիլի 5-ը, իսկ մինչ այդ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանդես է գալիս հաղորդումներով:
7. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին և նրանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Դեմիրճյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.1999, Ն-037-2 | 16.12.1999, Ն-009-2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|