Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 04.02.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.01.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«31» հունվարի 2025 թ.

N 09-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ամբողջ տեքստում «աշակերտ» բառը փոխարինել «սովորող» բառով, «ուսուցում» բառը՝ «կրթություն» բառով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի.

2) 7.1.-ին կետում «իրականացվում են հեռավար» բառերից հետո լրացնել «կամ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի համաձայն՝ առկա մասնակցության անհնարինության դեպքում» բառերը.

3) 8-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հանել «գյուղական բնակավայրում գտնվող» բառերը.

բ. 3-րդ ենթակետում «առավելագույնը 20 աշխատանքային օր» բառերից առաջ լրացնել «յուրաքանչյուր կիսամյակում» բառերը.

գ. 4-րդ ենթակետում «համապատասխան փաստաթղթերի» բառերը փոխարինել «բժշկական հաստատության կողմից տրված՝ սովորողի կրթության կազմակերպման ձևի մասին նշումով տեղեկանքի» բառերով.

դ.5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) այն սովորողների համար, որոնք հանրապետական կամ միջազգային առարկայական կամ մարզական օլիմպիադաների, մրցաշարերի կամ առաջնությունների կամ ուսումնամարզական հավաքների, մշակութային միջազգային մրցույթների կամ փառատոնների մասնակիցներ են և հաճախ են բացակայում առկա դասապրոցեսից,».

ե. 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

զ. 7-րդ ենթակետում «ինչպես նաև Սփյուռքում բնակվող» բառերը փոխարինել «ինչպես նաև սփյուռքում բնակվող» բառերով.

է. 8-րդ ենթակետում «Ուսուցչի» բառը փոխարինել «ուսուցչի» բառով.

4) 8.1-ին կետում «1-5-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ» բառերով.

5) 15-րդ կետում «իրավիճակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առկա դասապրոցեսի հետ համաժամանակյա» բառերը.

6) 19-րդ կետից հանել «` ուսումնական աշխատանքի գծով» բառերը և կետադրական նշանը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

1/31/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2025 թվական: