Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.01.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.01.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» հունվար 2025 թ.

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՑՈՒՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՐՎԱԾՔՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ցուցում ունեցող այրվածքով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

16.01.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«16» հունվար 2025 թվականի N 08-Ն

հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՑՈՒՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՐՎԱԾՔՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

T20

Գլխի և պարանոցի ջերմային և քիմիական այրվածքներ, ներառյալ՝

ականջը (ցանկացած մասի)

աչքերի և դեմքի այլ մասերը, գլուխը և պարանոցը

շրթունքը

քիթը (միջնորմ)

գլխի մազածածկ հատվածը (ցանկացած հատված)

քունքային (շրջան)

Բացառությամբ՝

ջերմային և քիմիական այրվածքների` սահմանափակված աչքով և դրա հավելյալ կառուցվածքներով (T26.-), բերանի և ըմպանի (T28.-)

2)

T20.0

Գլխի և պարանոցի ջերմային այրվածք` չճշտված աստիճանի

3)

T20.2

Գլխի և պարանոցի II աստիճանի ջերմային այրվածք

4)

T20.3

Գլխի և պարանոցի III աստիճանի ջերմային այրվածք

5)

T20.4

Գլխի և պարանոցի քիմիական այրվածք` չճշտված աստիճանի

6)

T20.6

Գլխի և պարանոցի II աստիճանի քիմիական այրվածք

7)

T20.7

Գլխի և պարանոցի III աստիճանի քիմիական այրվածք

8)

T21.0

Իրանի ջերմային այրվածք` չճշտված աստիճանի

9)

T21.2

Իրանի II աստիճանի ջերմային այրվածք

10)

T21.3

Իրանի III աստիճանի ջերմային այրվածք

11)

T21.4

Իրանի քիմիական այրվածք` չճշտված աստիճանի

12)

T21.6

Իրանի II աստիճանի քիմիական այրվածք

13)

T21.7

Իրանի III աստիճանի քիմիական այրվածք

14)

T22

Ուսագոտու և վերին վերջույթի ջերմային և քիմիական այրվածք` բացառությամբ դաստակի և ձեռքի1, ներառյալ՝

վերին վերջույթը (ցանկացած մաս՝ բացի դաստակից)

անութային փոսը

թիակային շրջանը

Բացառությամբ՝ ջերմային և քիմիական այրվածքի` միջթիակային շրջանի (T21.-), միայն դաստակի և նախադաստակի (T23.-)

15)

T22.0

Ուսագոտու և վերին վերջույթի չճշտված աստիճանի ջերմային այրվածք` բացառությամբ դաստակի և ձեռքի

16)

T22.2

Ուսագոտու և վերին վերջույթի II աստիճանի ջերմային այրվածք` բացառությամբ դաստակի և ձեռքի

17)

T22.3

Ուսագոտու և վերին վերջույթի III աստիճանի ջերմային այրվածք` բացառությամբ դաստակի և ձեռքի

18)

T22.4

Ուսագոտու և վերին վերջույթի չճշտված աստիճանի քիմիական այրվածք` բացառությամբ դաստակի և ձեռքի

19)

T22.6

Ուսագոտու և վերին վերջույթի II աստիճանի քիմիական այրվածք`բացառությամբ դաստակի և ձեռքի

20)

T22.7

Ուսագոտու և վերին վերջույթի III աստիճանի քիմիական այրվածք` բացառությամբ դաստակի և ձեռքի

21)

T23

Դաստակի և ձեռքի ջերմային և քիմիական այրվածք, ներառյալ՝

մատը (եղունգ)

ափը

մեծ մատը (եղունգ)

22)

T23.0

Դաստակի և ձեռքի ջերմային այրվածք՝ չճշտված աստիճանի

23)

T23.2

Դաստակի և ձեռքի II աստիճանի ջերմային այրվածք

24)

T23.3

Դաստակի և ձեռքի III աստիճանի ջերմային այրվածք

25)

T23.4

Դաստակի և ձեռքի քիմիական այրվածք` չճշտված աստիճանի

26)

T23.6

Դաստակի և ձեռքի II աստիճանի քիմիական այրվածք

27)

T23.7

Դաստակի և ձեռքի III աստիճանի քիմիական այրվածք

28)

T24

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի ջերմային և քիմիական այրվածքներ` բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի, ներառյալ՝

ստորին վերջույթը (ցանկացած մասը՝ բացի սրունք-թաթային հոդից և ոտնաթաթից)

Բացառությամբ՝

միայն սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի ջերմային և քիմիական այրվածքի (T25.-)

29)

T24.0

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի չճշտված աստիճանի

ջերմային այրվածք՝ բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի

30)

T24.2

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի II աստիճանի ջերմային այրվածք՝ բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի

31)

T24.3

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի III աստիճանի ջերմային այրվածք՝ բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի

32)

T24.4

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի չճշտված աստիճանի քիմիական այրվածք՝ բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի

33)

T24.6

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի II աստիճանի քիմիական այրվածք՝ բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի

34)

T24.7

Կոնքազդրային հոդի և ստորին վերջույթի III աստիճանի քիմիական այրվածք՝ բացառությամբ սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի

35)

T25

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի ջերմային և քիմիական այրվածքներ, ներառյալ՝

ոտնաթաթի մատ(ներ)ը

36)

T25.0

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի ջերմային այրվածք` չճշտված աստիճանի

37)

T25.2

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի ջերմային այրվածք` II աստիճանի

38)

T25.3

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի ջերմային այրվածք` III աստիճանի

39)

T25.4

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի քիմիական այրվածք` չճշտված աստիճանի

40)

T25.6

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի քիմիական այրվածք` II աստիճանի

41)

T25.7

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի քիմիական այրվածք` III աստիճանի

42)

T26

Ջերմային և քիմիական այրվածքներ՝ սահմանափակված աչքի և նրա հավելյալ ապարատի շրջանում

43)

T26.0

Կոպի և շուրջակնային շրջանի ջերմային այրվածք

44)

T26.3

Աչքի այլ մասերի և դրա հավելյալ ապարատի ջերմային այրվածք

45)

T26.4

Աչքի և նրա հավելյալ ապարատի ջերմային այրվածք՝ չճշտված տեղակայմամբ

46)

T26.5

Կոպի և շուրջակնային շրջանի քիմիական այրվածք

47)

T26.8

Աչքի այլ մասերի և հավելյալ ապարատի քիմիական այրվածք

48)

T26.9

Աչքի և նրա հավելյալ ապարատի քիմիական այրվածք` չճշտված տեղակայմամբ

49)

T28.0

Բերանի և ըմպանի ջերմային այրվածք

50)

T28.5

Բերանի և ըմպանի քիմիական այրվածք

51)

T29

Մարմնի բազմակի շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ, ներառյալ՝

ջերմային և քիմիական այրվածքները` դասակարգված T20-T28 երկու և ավելի դասերում

52)

T29.0

Մարմնի բազմակի շրջանների չճշտված աստիճանի ջերմային այրվածքներ

Բազմակի այրվածքներ` առանց հավելյալ ճշտումների (ԱՀՃ)

53)

T29.2

Մարմնի բազմակի շրջանների ջերմային այրվածքներ` ոչ ավելի, քան II աստիճանի այրվածքի նշմամբ

54)

T29.3

Մարմնի բազմակի շրջանների ջերմային այրվածքներ` առնվազն մեկ շրջանում III աստիճանի այրվածքի նշմամբ

55)

T29.4

Մարմնի բազմակի շրջանների քիմիական այրվածքներ` չճշտված աստիճանի

Բազմակի քիմիական այրվածքներ` ԱՀՃ

56)

T29.6

Մարմնի բազմակի շրջանների քիմիական այրվածքներ` ոչ ավելի, քան II աստիճանի քիմիական այրվածքի նշմամբ

57)

T29.7

Մարմնի բազմակի շրջանների քիմիական այրվածքներ` առնվազն մեկ շրջանում III աստիճանի քիմիական այրվածքի նշմամբ

58)

T30

Ջերմային և քիմիական այրվածքներ` չճշտված տեղակայմամբ

Բացառությամբ՝

ջերմային և քիմիական այրվածքի, որի ժամանակ նշված է մարմնի մակերեսի ախտահարման տարածվածությունը (T31-T32)

59)

T30.0

Մարմնի չճշտված շրջանի ջերմային այրվածք` չճշտված աստիճանի

Այրվածք` ԱՀՃ

60)

T30.2

Մարմնի չճշտված շրջանի II աստիճանի ջերմային այրվածք

Այրվածք II աստիճանի` ԱՀՃ

61)

T30.3

Մարմնի չճշտված շրջանի III աստիճանի ջերմային այրվածք

Այրվածք III աստիճանի՝ ԱՀՃ

62)

T30.4

Մարմնի չճշտված շրջանի քիմիական այրվածք` չճշտված աստիճանի

Քիմիական այրվածք` ԱՀՃ

63)

T30.6

Մարմնի չճշտված շրջանի II աստիճանի քիմիական այրվածք

Քիմիական այրվածք II աստիճանի` ԱՀՃ

64)

T30.7

Մարմնի չճշտված շրջանի III աստիճանի քիմիական այրվածք

Քիմիական այրվածք III աստիճանի` ԱՀՃ

65)

T31

Ջերմային այրվածքների դասակարգումը ըստ մարմնի մակերեսի ախտահարված տարածքի

66)

T31.0

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 10% -ից պակաս տարածքի ընդգրկմամբ

67)

T31.1

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 10-19%-ի ընդգրկմամբ

68)

T31.2

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 20-29%-ի ընդգրկմամբ

69)

T31.3

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 30-39%-ի ընդգրկմամբ

70)

T31.4

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 40-49% ընդգրկմամբ

71)

T31.5

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 50-59%-ի ընդգրկմամբ

72)

T31.6

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 60-69%-ի ընդգրկմամբ

73)

T31.7

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 70-79%-ի ընդգրկմամբ

74)

T31.8

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 80-89%-ի ընդգրկմամբ

75)

T31.9

Ջերմային այրվածքներ՝ մարմնի մակերեսի 90% կամ ավելի տարածքի ընդգրկմամբ

76)

T32

Քիմիական այրվածքների դասակարգումը ըստ մարմնի մակերեսի ախտահարված տարածքի

77)

T32.0

Քիմիական այրվածք` մարմնի մակերեսի 10% -ից պակաս տարածքի ընդգրկմամբ

78)

T32.1

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 10-19%-ի ընդգրկմամբ

79)

T32.2

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 20-29%-ի ընդգրկմամբ

80)

T32.3

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 30-39%-ի ընդգրկմամբ

81)

T32.4

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 40-49%-ի ընդգրկմամբ

82)

T32.5

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 50-59% ընդգրկմամբ

83)

T32.6

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 60-69%-ի ընդգրկմամբ

84)

T32.7

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 70-79%-ի ընդգրկմամբ

85)

T32.8

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 80-89%-ի ընդգրկմամբ

86)

T32.9

Քիմիական այրվածք՝ մարմնի մակերեսի 90% և ավելի տարածքի ընդգրկմամբ

__________________

1 «Դաստակի և ձեռքի» արտահայտությունը՝ այս և մնացած կոդերին համապատասխան ախտորոշումների նկարագրության մեջ, համարժեք է «Դաստակի և նախադաստակի» արտահայտությանը:

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ ստորև ներկայացված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

(նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1.Ըստ տևողության`

1) վաղ՝ առաջին օրվանից մինչև վերքերի լավացումը (մինչև 3 ամիս)․ վաղ վերականգնումը սկսվում է պացիենտի բուժմանը զուգահեռ՝ սովորաբար առաջին իսկ օրվանից (բացառությամբ` փոխպատվաստված մաշկի, որը չի կարելի շարժել 5-7 օր, որպեսզի չվնասվի տվյալ հատվածի արյան մատակարարումը և սնուցումը, սակայն հարակից շրջանները կարելի է շարժել։ Հետևաբար ֆիզիկական վերականգնողական միջոցառումները փոխպատվաստման առաջին շաբաթվա ընթացքում կարող են ներառել միայն փոխպատվաստված մաշկի հարակից շրջանները), և ավարտվում մինչև վերքերի լավացումը։ Կախված վնասվածքի չափից և ծանրությունից, պացիենտի տարիքից և այլ ռիսկի գործոններից և ուղեկցող հիվանդություններից՝ այս փուլը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս: Պացիենտը կարող է բուժվել հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում։ Վաղ վերականգնումը կարող է կանխարգելել մի շարք այնպիսի բարդությունների առաջացումը, ինչպիսիք են կոնտրակտուրաները․ վերջիններս բերում են հոդերի շարժման ծավալի նվազեցման կամ ընդհուպ մինչև դրա բացակայության, պառկելախոցերի առաջացման և կոպիտ սպիների առաջացման.

2) երկարատև` (3-18 ամիս, երբեմն ավելի երկար). երկարատև վերականգնումը սովորաբար տևում է մինչև լիարժեք սպիագոյացումը, մասնավորապես. մեծահասակների մոտ ընդհուպ մինչև 18 ամիս, երեխաների դեպքում՝ ավելի երկար։

2.Ըստ բժշկական օգնության և սպասարկման պայմանների՝

1) հիվանդանոցային`

ա.սուր` առաջին օրվանից մինչև ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվելը բաժանմունք (մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ),

բ.ենթասուր` մինչև վերքերի լավացումը (մոտ 3 ամիս).

2) արտահիվանդանոցային՝ մինչև լիարժեք սպիագոյացումը (սովորաբար մինչև 18 ամիս)`

ա.միջնաժամկետ (3-6 ամիս),

բ.երկարաժամկետ ( 12-18 ամիս, երբեմն ավելի երկար):

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում,

հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում,

ցերեկային ստացիոնարի պայմաններում,

հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ (բժիշկ-վերականգնողաբան), այրվածքաբան, պլաստիկ վիրաբույժ, վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման թիմում ընդգրկված` կինեզոթերապիայի մասնագետ, էրգոթերապիստ, կլինիկական հոգեբան

8)

Գանգատներ

1. Կախված այրվածքային վնասվածքի տեղակայումից, խորությունից և ժամկետից` պացիենտները կարող են ունենալ տարբեր գանգատներ՝

1) ցավ` այրվածքային վնասվածքի, կոնտրակտուրաների հետևանքով.

2) հոդերի շարժումների ծավալի նվազում կամ կորուստ.

3) վերքերից արտադրություն.

4) մկանային թուլություն.

5) մաշկի գույնի փոփոխություն, բշտերի առկայություն.

6) սպիների առկայություն.

7) տեղաշարժվելու կամ ինքնասպասարկման դժվարություններ կամ անկարողություն.

8) սուր և քրոնիկ սթրես, վախ, տագնապ, ընկճվածություն, դեպրեսիվ ախտանշաններ, մոտիվացիայի բացակայություն.

9) քոր.

10) վերջույթների կամ սեգմենտի բացակայություն` ամպուտացված պացիենտների դեպքում.

11) պարեսթեզիաներ (այրոց, ծակծկոց):

9)

Անամնեզ

Պացիենտները նշում են, որ այրվածքները առաջացել են տաք հեղուկներից, օրինակ` եռման ջուր, ձեթ, գոլորշի, տաք պինդ նյութերի հետ շփումից, որոնց անվանում են կոնտակտային վնասվածքներ, օրինակ` վառարանից, ջեռուցիչից, արդուկից, բոցի հետևանքով (կրակ, պայթյուն), էլեկտրահարումից, քիմիական նյութերից (ծծմբական թթու, հիդրոֆտորաթթու), ճառագայթային այրվածքներ (արևի և ռադիոակտիվ նյութերի ազդեցության հետևանքով):

10)

Զննման արդյունք/ Ցուցում

Գնահատվում է այրվածքային ախտահարման աստիճանն ու մակերեսը, վերքերի կամ սպիների տեղակայումը, ընդգրկված հոդերն ու հոդերի շարժումների ծավալը, մկանային ուժը, պացիենտի ֆունկցիոնալությունը, առօրյա ակտիվություններին մասնակցությունը, տեղաշարժվելու ու ինքնասպասարկման իրականացումը։

11)

Հոսպիտալացման ցուցում

Ցուցված է վերականգնողական բուժում հիվանդանոցային պայմաններում, եթե պացիենտի մոտ խիստ սահմանափակ է տեղաշարժման ունակությունը, կամ եթե պացիենտի վիճակը պահանջում է շուրջօրյա հսկողություն։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի.

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

Քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

-

1

4․ Սույն գործելակարգի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման

քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

-

1

Պաթոլոգիական շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում

-

1

3)

Առկա չէ

Վիրուսային ինֆեկցիաների շճաբանական հետազոտություն

-

1

4)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

-

1

5)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

-

1

6)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

-

1

7)

Առկա չէ

Վերքային մակերեսների մանէաբանական հետազոտություն` ըստ անհրաժեշտության

-

0,5

8)

Առկա չէ

Արյան էլեկտրոլիտների և թթվահիմնային հավասարակշռության որոշում` ըստ անհրաժեշտության

-

0,1

Գործիքային հետազոտություններ

9)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

_

1

Սրտի ծանր պաթոլոգիաները բացառելու նպատակով

10)

Առկա չէ

Էխոսրտագրություն` ըստ անհրաժեշտության

-

0,2

11)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

_

1

Կրծքավանդակի օրգանների ծանր պաթոլոգիաները բացառելու նպատակով

12)

Առկա չէ

Ուլտրաձայնային հետազոտություն

-

1

Որովայնի և կոնքի խոռոչի նոզոլոգիաները բացառելու նպատակով

13)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրագիա՝ ըստ անհրաժեշտության

_

0,1

Կոտրվածքների, ներքին արյունահոսությունների, այլ օրգան-համակարգերի կողմից առկա նոզոլոգիաները բացառելու նպատակով

14)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ անհրաժեշտության

_

0,1

Այլ օրգան-համակարգերի կողմից առկա նոզոլոգիաները բացառելու նպատակով

6․ Սույն գործելակարգի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի.

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման

հաճախա-կանություն

Միջին օրական չափաքա նակ

Բուժման կուրսի միջին չափաքա

նակ

Օրերի քանակ

Արտաքին օգտագործման

1)

Սոխի հանուկ, հեպարին (հեպարին նատրիում), ալանտոին դոնդող արտաքին կիրառման 100մգ/գ+50ՄՄ/գ+10մգ/գ; 20գ

Սոխի հանուկ, հեպարին (հեպարին նատրիում), ալանտոին դոնդող արտաքին կիրառման 100մգ/գ+50ՄՄ/գ+10մգ/գ; 20գ

պարկուճ

2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

մինչև 18 ամիս

2)

Հիալուրոնաթթու, նրբաքսուք արտաքին օգտագործման,

Հիալուրոնաթթու, նրբաքսուք արտաքին օգտագործման

պարկուճ

2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

մինչև 18 ամիս

3)

Ազիական Ցենտելլայի հանուկ, նրբաքսուք արտաքին օգտագործման

Ազիական Ցենտելլայի հանուկ, նրբաքսուք արտաքին օգտագործման

պարկուճ

2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

մինչև 18 ամիս

4)

 Ջուր, ցեպալին, ալանտոին, քսանթան, մեթիլպարաբենամ, սորբինաթթու, բուրմունք, PEG-4:

Ջուր, ցեպալին, ալանտոին, քսանթան, մեթիլպարաբենամ, սորբինաթթու, բուրմունք, PEG-4:

պարկուճ

2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

մինչև 18 ամիս

5)

Սիլիկոն, սկվալենի յուղ, վիտամին C

 Սիլիկոն, սկվալենի յուղ, վիտամին C

պարկուճ

2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

մինչև 18 ամիս

6)

 Թորած ջուր, տատասկաթզենու չոր հանուկ, տատասկաթզենու յուղի էքստրակտ, քունջութի յուղ, գետնանուշի յուղ, կարբոմեր, մակրոգոլգլիցերին հիդրօքսիստեարատ, դիէթիլեն գլիկոլ մոնոէթիլ եթեր, ալֆա-տոկոֆերոլ ացետատ, իզոպրոպիլ միրիստատ, դեքսպանթենոլ, ֆենօքսիեթանոլ, բետա-սիտոստերոլ, տրիէթանոլամին:

 Թորած ջուր, տատասկաթզենու չոր հանուկ, տատասկաթզենու յուղի էքստրակտ, քունջութի յուղ, գետնանուշի յուղ, կարբոմեր, մակրոգոլգլիցերին հիդրօքսիստեարատ, դիէթիլեն գլիկոլ մոնոէթիլ եթեր, ալֆա-տոկոֆերոլ ացետատ, իզոպրոպիլ միրիստատ, դեքսպանթենոլ, ֆենօքսիեթանոլ, բետա-սիտոստերոլ, տրիէթանոլամին:

պարկուճ

2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

մինչև 18 ամիս

Ներսպիական

7)

Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) դեղակախույթ ներարկման 40մգ/մլ

Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) դեղակախույթ ներարկման 40մգ/մլ

ամպուլներ

1

1,5

4

3 օր 18 ամսվա ընթացքում, նվազագույնը 4 շաբաթ ընդմիջումով

Ցավի կառավարում

8)

Պարացետամոլ, 100մգ,500մգ

Պարացետամոլ, 100մգ,500մգ

դեղահատ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

9)

Պարացետամոլ, 50մգ, 100մգ, 150մգ, 250մգ

Պարացետամոլ, 50մգ, 100մգ, 150մգ, 250մգ

 մոմիկներ ուղիղաղիքային

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

10)

Պարացետամոլ, լուծույթ ներքին ընդունման, 120մգ/5մլ, 125մգ/5մլ

Պարացետամոլ, լուծույթ ներքին ընդունման, 120մգ/5մլ, 125մգ/5մլ,

օշարակ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

11)

Պարացետամոլ, լուծույթ կաթիլաներարկման 10մգ/մլ

Պարացետամոլ, լուծույթ կաթիլաներարկման 10մգ/մլ

փաթեթ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

12)

Իբուպրոֆեն, 200մգ, 400մգ,600մգ

Իբուպրոֆեն, 200մգ, 400մգ,600մգ

դեղահատ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

13)

Իբուպրոֆեն, լուծույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 40մգ/մլ, 200մգ/5մլ՝ 3 ամսականից ոչ փոքր երեխաների համար

Իբուպրոֆեն, լուծույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 40մգ/մլ, 200մգ/5մլ՝ 3 ամսականից ոչ փոքր երեխաների համար

օշարակ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

14)

 Դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլ) 25 մգ

Դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլ) 25մգ

դեղահատ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

15)

Դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլ) 25 մգ, դեղափոշի ներքին ընդունման

Դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլ) 25 մգ, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 25մգ

 օշարակ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

16)

Դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլ) 25 մգ, դեղափոշի ներքին ընդունման լուծույթ ներարկման 50մգ

Դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլ) 25 մգ, դեղափոշի ներքին ընդունման լուծույթ ներարկման 50մգ

ամպուլա

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

17)

Տրամադոլ/Դեքսկետոպրոֆեն 75մգ/25մգ

Տրամադոլ/Դեքսկետոպրոֆեն 75մգ/25մգ

դեղահատ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

18)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 100մգ

դեղահատ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

19)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 25մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 25մգ

դեղապատիճ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

20)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25մգ/մլ

 Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25մգ/մլ

ամպուլա

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

21)

 Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դոնդող արտաքին կիրառման 10մգ/գ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դոնդող արտաքին կիրառման 10մգ/գ

 պարկուճ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

22)

Նեֆոպամ, ամպուլա, 20մգ/2մլ, լուծույթ կաթիլաներարկման, լուծույթ միջմկանային ներարկման

Նեֆոպամ, ամպուլա, 20մգ/2մլ, լուծույթ կաթիլաներարկման, լուծույթ միջմկանային ներարկման

ամպուլա

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

23)

Նիմեսուլիդ,

գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի100մգ

 Նիմեսուլիդ,

գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 100մգ

փաթեթ

1

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) երեխաների դեղերի նշանակումը կատարվում է տարիքին համապատասխան դեղաչափով` հեղուկ դեղաձևերով։

 

9․ Բուժական միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում.

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ֆիզիկական վերականգնողական միջամտություններ`

ա.

Այտուցների կառավարում

-

1

բ.

Հոդերի շարժման ծավալի կառավարում

-

1

գ.

Դիրքավորում և ձգումներ

-

1

դ.

Սպլինտավորում և օրթեզավորում

-

1

ե.

Վերքերի և մաշկի խնամք

-

1

զ.

Կոմպրեսիոն թերապիա (ձգող հագուստի կրում)` վերքերի լավանալուց հետո

-

0,8

է.

Սպիների մերսում և փափկեցնելու հատկություն ունեցող քսուքների կիրառում (սիլիկոն և այլ նյութեր պարունակող)` վերքերի լավանալուց հետո

-

1

2)

Սոցիալ-հոգեբանական միջամտություններ՝

-

1

3)

Կոնսերվատիվ բուժում

ա) ցավի կառավարում

բ) ինֆուզիոն թերապիա

գ) սիմպտոմատիկ բուժում

-

1

4)

Էշարատոմիա, նեկրէկտոմիա, ֆասցիոտոմիա

-

0,4

5)

Մաշկի փոխպատվաստում

-

0,3

6)

Ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

-

0,2

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Առողջապահության նախարարի 2024թ. դեկտեմբերի 6-ի N 7064 - Լ հրամանով հաստատված «Այրվածքներով պացիենտների վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման կլինիկական ուղեցույց»` https://moh.am/#1/4968:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ»` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864:

3. Բելոուսով, Ա.Ե. (2005): Սպիերը և դրանց շտկումը: Հրատարակություն «Կոմանդոր-SPB»/ Белоусов, А.Е. (2005). Рубцы и их коррекция. Издательство «Командор-SPB».

4. Միխին, Ի.Վ., Կուխտենկո, Յու.Վ. (2012): Այրվածքներ և ցրտահարություններ: Վոլգոգրադ/ Михин, И.В., Кухтенко, Ю.В. (2012). Ожоги и Отморожения. Волгоград.

5. Աղաջանզադե, Մ., Մոմենի, Մ., Նիազի, Մ., Ղորբանի, Հ., Սաբերի, Մ., Խեյրքահ, Ռ., Ռահբար, Հ., և Կարիմի, Հ. (2019, հունիս): Էրգոթերապիայի ներդրման արդյունավետությունը ձեռքի այրվածք ունեցող պացիենտների վերականգնման մեջ: «Այրվածքների և հրդեհային աղետների տարեգրություն», Ազգային բժշկական գրադարան/ Aghajanzade, M., Momeni, M., Niazi, M., Ghorbani, H., Saberi, M., Kheirkhah, R., Rahbar, H., & Karimi, H. (2019, June). Effectiveness of Incorporating Օccupational Therapy in Rehabilitation of Hand Burn Patients. Annals of Burns and Fire Disasters. National Library of Medicine, PubM, https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC6733213/

6. Ահրս-Կլաս, Կ. (2009): Այրվածքներ: Սոլե, Մ., Քլայն, Դ., և Մոզլի, Մ. (խմբ.), «Կրիտիկական բուժքույրական խնամքի ներածություն» (5-րդ հրտ., էջ 682-728): Ֆիլադելֆիա: ՎԲ Սաուընդերս/ Ahrns-Klas, K. (2009). Burns. In Sole, M., Klein, D., & Moseley, M. (Eds.), Introduction to Critical Care Nursing (5th ed., pp. 682-728). Philadelphia: WB Saunders.

7. Այրվածքների ամերիկյան ասոցիացիա, Ապացույցների վրա հիմնված ուղեցույցների խումբ: (2001): Այրվածքների խնամքի գործնական ուղեցույցներ: «Այրվածքների խնամք և հետազոտություն», 22, 1-69/ American Burn Association, Evidence-Based Guidelines Panel. (2001). Practical guidelines for burn care. Journal of Burn Care & Research, 22, 1-69.

8. Ամերիկյան հոգեբանության ասոցիացիա: Երեխաներն ու տրավման. թարմացումներ հոգեկան առողջության մասնագետների համար: Հոգեբանական տրավմայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման նախագահական հանձնաժողով, 2008/ American Psychological Association. Children and Trauma: Սpdate for Mental Health Professionals. APA Presidential Task Force on Posttraumatic Stress Disorder and Trauma in Children and Adolescents, 2008, https://www.apa.org/pi/families/resources/update.pdf

9. Ձեռքի վիրաբուժության ամերիկյան ասոցիացիա: Հոդեր: / American Society for Surgery of the Hand. Joints. https://www.assh.org/handcare/safety/joints/

10. Բարնշտայներ, Ջ., և Պրևոստ, Ս. (2002): Ինչպես ներդնել ապացույցների վրա հիմնված պրակտիկան: «Խորհրդածություններ բուժքույրության առաջնորդության մասին», 28, 18-21: [Փաբմեդ]/ Barnsteiner, J., & Prevost, S. (2002). How to implement evidence-based practice. Reflections on Nursing Leadership, 28, 18-21. [PubMed]

11. Բրիքնել, Ջ., Չան, Վ., Դարտոն, Ա., Էդմոնդսոն, Ռ., Իդդամալգոդա, Տ., Կացու, Ա., Լոուրենս, Է. և ուրիշներ: Այրվածքային վնասվածքների պետական ծառայություն. Այրվածքների ֆիզիոթերապևտիկ և էրգոթերապևտիկ ուղեցույցներ: Կլինիկական ուղեցույց/ Bricknell, J., Chan, W., Darton, A., Edmondson, R., Iddamalgoda, T., Katsu, A., Lawrence, E., et al. Statewide Burn Injury Service: Burn Physiotherapy and Օccupational Therapy Guidelines. Clinical guideline, https://aci.health.nsw.gov.au/__data/assets/pdf_file/0018/236151/ACI-Burn-physiotherapy-occupational-therapy-guidelines.pdf.

12. Կանցիո, Ջ.Մ., Լունդի, Ջ.Բ., և Կանցիո, Լ.Ս. (2024): Ձեռքի բարդ այրվածքների սուր վիրահատական և վերականգնողական կառավարումը ռազմական վիրավորների շրջանում: «Բերնս», Ձեռագիր/ Cancio, J.M., Lundy, J.B., & Cancio, L.C. (2024). Acute surgical and rehabilitation management of complex hand burns in combat casualties. Burns, Manuscript, https://www.mdpi.com/2673-1991/5/2/11.

13.Չարլթոն, Պ.Թ., և Ֆերգյուսոն, Դ.Վ.Ն. (2008): Օրթոզներ, սպլինտեր և գիպսեր: Բարնս, Մ.Պ., և Ջոնսոն, Գ.Ռ. (խմբ.), «Վերին շարժիչային նեյրոնային համախտանիշ և սպաստիկություն. Կլինիկական կառավարում և նեյրոֆիզիոլոգիա» (էջ 113-130): Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն/ Charlton, P.T., & Ferguson, D.W.N. (2008). Օrthoses, splints, and casts. In M.P. Barnes & G.R. Johnson (Eds.), Սpper Motor Neurone Syndrome and Spasticity: Clinical Management and Neurophysiology (pp. 113-130). Cambridge Սniversity Press, https://www.cambridge.org/core/books/abs/upper-motor-neurone-syndrome-and-spasticity/orthoses-splints-and-casts/99BBA4AF919AD36735400598B641CA75

14. Չինաստանի այրվածքների ասոցիացիա, Այրվածքաբանների չինական ասոցիացիա և այլք (2015): Այրվածքների վերականգնման ուղեցույցներ Չինաստանում: «Բերնս ընդ Տրավմա»/ Chinese Burn Association, Chinese Association of Burn Surgeons, et al. (2015). Guidelines for burn rehabilitation in China. Burns & Trauma. https://academic.oup.com/burnstrauma/article/doi/10.1186/s41038-015-0019-3/5670655?login=false.

15.Դյուի, Վ.Ս., Ռիչարդ, Ռ.Լ., և Պարի, Ի.Ս. (2011): Դիրքավորում, սպլինտավորում և կոնտրակտուրայի կառավարում: «Հյուսիսամերիկյան ֆիզիկական բժշկության և վերականգնման կլինիկաներ», 22(2), 229-247/ Dewey, W.S., Richard, R.L., & Parry, I.S. (2011). Positioning, Splinting, and Contracture Management. Physical Medicine and Rehabilitation Clinics of North America, 22(2), 229-247. https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S1047965111000180?via%3Dihub.

16. Դոենգես, Մ., Մուրհաուս, Մ., և Մյուր, Ա. (2010): Բուժքույրական ախտորոշման ձեռնարկ. պլանավորում, անհատականացում և հաճախորդի խնամքի փաստաթղթավորում (3-րդ հրտ., էջ 1-8): Սենտ Լուիս: Ֆ. Ա. Դավիս Քո/ Doenges, M., Moorhouse, M., & Murr, A. (2010). Nursing Diagnosis Manual: Planning, Individualizing and Documenting Client Care (3rd ed., pp. 1-8). St Louis: F.A. Davis Co.

17. Գիբրան, Ն.Ս. (2006): Այրվածքների խնամքի գործնական ուղեցույցներ: «Այրվածքների խնամքի և հետազոտության ամսագիր», 27, 437-438: [Փաբմեդ]/ Gibran, N.S. (2006). Practical guidelines for burn care. Journal of Burn Care & Research, 27, 437-438. [PubMed].

18. Գորդոն, Մ., Գրինֆիլդ, Է., և Մարվին, Ջ. (1996): Ճշմարտությունը այրվածքների խնամքի կարևոր մեթոդների մասին: «Այրվածքների խնամքի և հետազոտության ամսագիր», 17, 13-36: [Փաբմեդ]/ Gordon, M., Greenfield, E., & Marvin, J. (1996). The truth about important ways to care for burns. Journal of Burn Care & Research, 17, 13-36. [PubMed]

19. Գրինֆիլդ, Է. (1995): Կրիտիկական ուղիներ. ինչ են դրանք և ինչ չեն: «Այրվածքների խնամքի և հետազոտության ամսագիր», 16, 196-197: [Փաբմեդ]/ Greenfield, E. (1995). Critical Paths: What they are and what they are not. Journal of Burn Care & Research, 16, 196-197. [PubMed]

20. Գրինֆիլդ, Է. (1999): Այրվածքներ: Բուխեր, Լ., և Մելանդեր, Ս. (խմբ.), «Ինտենսիվ թերապիայի բուժքույր» (1-ին հրտ., էջ 1036-1069): Ֆիլադելֆիա: ՎԲ Սաուդերս/ Greenfield, E. (1999). Burns. In Bucher, L., & Melander, S. (Eds.), Critical Care Nurse (1st ed., pp. 1036-1069). Philadelphia: WB Saunders.

21. Հեյլ, Ա. և ուրիշներ (2013): Ֆիզիոթերապիան այրվածքների, պլաստիկայի և վերակառուցողական վիրաբուժության մեջ. կարճ դասընթաց հաշմանդամության մասին (էջ 18-19)/ Hale, A., et al. (2013). Physiotherapy in Burns, Plastics and Reconstructive Surgery: Impairment and Disability Short Course (pp. 18-19). https://www.physio-pedia.com/images/3/30/Burns_and_Plastics.pdf.

22. Հոլ, Ս. (2018): Էրգոթերապիայի գործիքակազմ. պացիենտին տրվող նյութեր և բուժման ուղեցույց: Էրգոթերապիայի գործիքակազմ/Hall, C. (2018). Օccupational Therapy Toolkit: Patient Handouts and Treatment Guide. ՕT Toolkit. www.ottoolkit.com.

23. Հիթ, Ջ., Շեփարդ, Լ., և Հարկորտ, Դ. (2018, մարտի 19): Հոգեբանական արդյունքների բարելավման ուղղությամբ այրվածքներից վերապրածների համար: «Սէյջ ամսագիրs»/ Heath, J., Shepherd, L., & Harcourt, D. (2018, March 19). Towards Improved Psychological Օutcomes for Survivors of Burn Injuries. SAGE Journals. https://journals.sagepub.com/doi/full/10.1177/2059513118765371.

24. Հեդման, Թ.Լ., Քուիք, Կ.Դ., և ուրիշներ (2024): Այրվածք ստացածների վերականգնում: «Այրվածքների համապարփակ խնամք», Գլուխ 13/ Hedman, T.L., Quick, C.D., et al. (2024). Rehabilitation of burn casualties. Comprehensive Burn Care, Chapter 13. https://medcoeckapwstorprd01.blob.core.usgovcloudapi.net/pfw-images/borden/amputee/CCAchapter13.pdf

25. Հյուգս, Ա., Ալմելանդ, Ս.Ք., և ուրիշներ (2017-2020): Այրվածքների խնամքի առաջարկություններ զանգվածային զոհերով միջադեպերում. ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմեր, այրվածքների տեխնիկական աշխատանքային խումբ (ԱՀԿ ՏՎԳԲ)/ Hughes, A., Almeland, S.K., et al. (2017-2020). Recommendations for burns care in mass casualty incidents: WHՕ Emergency Medical Teams, Technical Working Group on Burns (WHՕ TWGB).

26. Առողջապահության որակի և արդյունավետության ինստիտուտ: Կարճ նկարագրություն՝ ֆիզիկական թերապիա: Վերջին թարմացումը՝ 2024 թ. մարտի 19. Հաջորդ թարմացումը՝ 2027: Ազգային բժշկական գրադարան/ Institute for Quality and Efficiency in Health Care. In Brief: Physical Therapy. Last updated March 19, 2024; next update: 2027. National Library of Medicine. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK561514/

27. Ջաքեթ, Գ., և Հարթման-Ադամս, Հ. (2009): Կելոիդների և հիպերտրոֆիկ սպիների կառավարում: «Ամերիկյան ընտանեկան բժիշկ»/ Juckett, G., & Hartman-Adams, H. (2009). Management of Keloids and Hypertrophic Scars. American Family Physician. https://www.aafp.org/pubs/afp/issues/2009/0801/p253.html

28. Լաթիա, Կ., Սքելթոն, Փ., և Քլիֆթ, Զ. (2020): Վաղ վերականգնում հակամարտություններում և աղետներում (216 էջ): «Humanity & Inclusion ՍK»/Lathia, C., Skelton, P., & Clift, Z. (2020). Early Rehabilitation in Conflicts and Disasters (216 pages). Humanity & Inclusion ՍK. https://www.hi.org/sn_uploads/document/36199-Humanity--Inclusion-Clinical-Handbook-web_1.pdf.

29. Լի, Կ.Ս., Ջորի, Կ., և Մոյեմեն, Ն.Ս. (2014): Այրվածքների պատմություն՝ անցյալը, ներկան և ապագան: «Այրվածքներ և վնասվածքներ», 2(4), 169-180/Lee, K.C., Joory, K., & Moiemen, N.S. (2014). History of burns: The past, present and the future. Burns & Trauma, 2(4), 169-180. https://doi.org/10.4103/2321-3868.143620.

30. Մամաշլի, Լ., Արդեբիլի, Ֆ.Մ., և ուրիշներ (2019): Հոգեսոցիալական հզորացման միջամտությունների ուսումնասիրություն՝ այրվածքներով պացիենտների համար մուլտիմեդիա կրթության միջոցով: Ազգային բժշկական գրադարան, Փաբմեդ Սենտրալ:/ Mamashli, L., Ardebili, F.M., et al. (2019). Investigating Psychosocial Empowerment Interventions through Multimedia Education in Burn Patients. National Library of Medicine, PubMed Central. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6790256/

31.ՄքԴերմոթ, Լ., Հոթոն, Մ., և Քարթրայթ, Ա.Վ. (2023): Հասկանալ հոգեբանական աջակցության խոչընդոտներն ու խթանիչներն այրվածքից հետո: «Եվրոպական այրվածքների ամսագիր», ՄԴՊԻ/ McDermott, L., Hotton, M., & Cartwright, A.V. (2023). Սnderstanding the Barriers and Enablers for Seeking Psychological Support Following a Burn Injury. European Burn Journal, MDPI. https://www.mdpi.com/2673-1991/4/3/28

32. Մոլթեր, Ն., և Գրինֆիլդ, Է. (1997): Այրվածքներ: Հարթշորն, Ջ., Սոուլ, Մ., և Լեմբորն, Մ. (խմբ.), «Ինտենսիվ թերապիայի բուժքույր» (2-րդ հրտ., էջ 523-555): Ֆիլադելֆիա: ՎԲ Սաուդերս/ Molter, N., & Greenfield, E. (1997). Burns. In Hartshorn, J., Sole, M., & Lamborn, M. (Eds.), Introduction to Critical Care Nursing (2nd ed., pp. 523-555). Philadelphia: WB Saunders.

33. Օրմիստոն, Ռ.Վ., և Մարափփա-Գանեշան, Ռ. (թվական չնշված): Ֆասցիոտոմիա: Ազգային բժշկական գրադարան/ Օrmiston, R.V., & Marappa-Ganeshan, R. Fasciotomy. National Library of Medicine. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK556153/

34. Պալակիչ, Ա., Սուման, Օ.Ե., և ուրիշներ (2021): Այրվածքների վերականգնողական վարժությունների դասընթաց: «Սպորտային բժշկություն»/ Palackic, A., Suman, Օ.E., et al. (2021). Rehabilitative Exercise Training for Burn Injury. Sports Medicine. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC8595583/pdf/nihms-1737111.pdf

35. Ֆիզիոպեդիա: Առօրյա կյանքի գործունեություններ/ Physiopedia. Activities of Daily Living. https://www.physio-pedia.com/Activities_of_Daily_Living

36. Ֆիզիոպեդիա: Ֆունկցիոնալ անկախության չափանիշ (ՖԻՄ)/ Physiopedia. Functional Independence Measure (FIM). https://www.physio-pedia.com/Functional_Independence_Measure_(FIM)

37. Ֆիզիոպեդիա: Դիրքավորում/ Physiopedia. Positioning. https://www.physio-pedia.com/Positioning

38. Ֆիզիոպեդիա: Այրվածքից հետո վերականգնում/ Physiopedia. Post-burn Rehabilitation. https://www.physio-pedia.com/Post-burn_Rehabilitation

39. Ֆիզիոպեդիա: Շարժումների տիրույթ/ Physiopedia. Range of Motion. https://www.physio-pedia.com/Range_of_Motion

40. Ֆիզիոպեդիա: Սպլինտավորում՝ այրվածքների համար/ Physiopedia. Splinting for Burns. https://www.physio-pedia.com/Splinting_for_Burns

41. Պրոկտեր, Ֆ. (2010): Այրվածքներով պացիենտի վերականգնում: Ազգային բժշկական գրադարան, ՓԱԲՄԵԴ Սենտրալ/ Procter, F. (2010). Rehabilitation of the burn patient. National Library of Medicine, PubMed Central. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3038404/

42. Հոգեբանական լարվածություն այրվածքից հետո: ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ փաստաթերթ: ՄՍԿՏՑ, նոյեմբեր 2016: Psychological Distress after Burn Injury. BՍRN Factsheet. MSKTC, November 2016. https://msktc.org/sites/default/files/lib/docs/Factsheets/Burn_Psychological_Distress.pdf

43. Այրվածքներով, լոսկուտներով և փոխպատվաստումներով պացիենտների վերականգնում, 2023, կլինիկական ուղեցույց, ԱՈՒԶՄԱՏ Գործիքների հանգույց: Rehabilitation of patients with burns, flaps and grafts, 2023, Clinical Guideline, AՍSMAT, Toolbox Hub, https://nationaltraumacentre.gov.au/wp-content/uploads/2024/10/Rehabilitation-of-patients-with-burns-flaps-and-grafts-Clinical-Guideline.pdf.

44. Ռոզենբերգ, Լ., Ռոզենբերգ, Մ., Ռիմեր, Ռ.Բ., և Ֆաուերբախ, Ջ.Ա. (2018): Հոգեսոցիալական վերականգնում և այրվածքային վնասվածքներով պացիենտների վերաինտեգրում: «Ընդհանուր այրվածքների խնամք» (5-րդ հրտ., էջ 709-720. e4)/ Rosenberg, L., Rosenberg, M., Rimmer, R.B., & Fauerbach, J.A. (2018). Psychosocial Recovery and Reintegration of Patients With Burn Injuries. In Total Burn Care (5th ed., pp. 709-720. e4). https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/B9780323476614000654

45. «Սամարիթանս Փըրս»: Ցավի կառավարում այրվածքների ժամանակ (ներկայացում, 30 հունվարի-2 փետրվարի 2024, Երևան): Այրվածքների խնամքի և վերականգնողական բուժման միջոցառումներ/ Samaritan’s Purse. Pain Management in Burns (Presentation, January 30-February 2, 2024, Yerevan). Burn Care and Rehabilitation Treatment. https://docs.google.com/presentation/d/1tSV3W3cV4MAqGKxYA_An659IpVnEfՕAi/edit#slide=id.p22

46. Շնայդեր, Ջ.Կ., և Սպիրես, Կ.Մ.: Այրվածքների վերականգնում/ Schneider, J.C., & Spires, C.M. Burn Rehabilitation. https://musculoskeletalkey.com/burn-rehabilitation/

47. Շինգլթոն, Ս., Ֆոլվել, Ջ., Ջոնս, Ի., Գլիսոն, Մ., և Վիլյամս, Ա. (2024): Այրվածքների խնամքի ռազմավարություններ մարտի դաշտում և խիստ պայմաններում: «Եվրոպական այրվածքների ամսագիր», 5(1), 49-65: Shingleton, S., Folwell, J., Jones, I., Gleason, M., & Williams, A. (2024). Burn wound care strategies for the battlefield and austere settings. European Burn Journal, 5(1), 49-65. https://doi.org/10.3390/ebj5010005, https://www.mdpi.com/2673-1991/5/1/5

48. Սմիթ, Թ.Բ., Ուորքման, Կ., և ուրիշներ (2021, մայիսի 18): Հոգեսոցիալական աջակցության միջամտությունների ազդեցությունը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության պայմաններում: Մետաանալիզ 106 պատահականացված վերահսկվող հետազոտությունների հիման վրա/ Smith, T.B., Workman, C., Andrews, C., Barton, B., Cook, M., Layton, R., Morrey, A., Petersen, D., & Holt-Lunstad, J. (2021, May 18). Effects of Psychosocial Support Interventions on Survival in Inpatient and Օutpatient Healthcare Settings: A Meta-Analysis of 106 Randomized Controlled https://journals.plos.org/plosmedicine/article?id=10.1371/journal.pmed.1003595

49. Մելբուռնի թագավորական մանկական հիվանդանոց: Սուր ցավի կառավարում. կլինիկական ուղեցույցներ/The Royal Children’s Hospital Melbourne. Acute Pain Management: Clinical Practice Guidelines. https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Acute_pain_management/

50. ԱՄՆ Ազգային առողջապահական ինստիտուտներ, Ազգային բժշկական գրադարան: Մաշկի փոխպատվաստում/Ս.S. National Institutes of Health, National Library of Medicine. Skin Graft. https://medlineplus.gov/ency/article/002982.htm

51.Վեյն, Գ. (2024, ապրիլի 30): Այրվածքներ և այրվածքային վնասվածքներ: Նըրսլաբս: Wayne, G. (2024, April 30). Burns and burn injury. Nurseslabs. https://nurseslabs.com/decreased-cardiac-output/

52. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2011): Այրվածքների կանխարգելում. հաջողության պատմություններ, քաղված դասեր/ World Health Օrganization. (2011). Burn Prevention: Success Stories, Lessons Learned. https://www.who.int/publications/i/item/9789241501187

53. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2023): Այրվածքներ/ World Health Օrganization. (2023). Burns. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/burns.

54. Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներ և առաջարկություններ այրվածքների խնամքի վերաբերյալ զանգվածային զոհերով միջադեպերի ժամանակ: Ժնև: 2024 (Արագ արձագանքման բժշկական թիմեր) Լիցենզիա: CC BY-NC-SA 3.0 IGՕ/ World Health Օrganization Standards and recommendations for burns care in mass casualty incidents. Geneva: 2024 (Emergency Medical Teams). Licence: CC BY-NC-SA 3.0 IGՕ.

55. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն: (2024) Ֆիզիկական ակտիվություն: / World Health Օrganization. (2024) Physical Activity. https://www.who.int/ru/news-room/fact-sheets/detail/physical-activity

56. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2024): Վերականգնում. հիմնական փաստեր/ World Health Օrganization. (2024). Rehabilitation: Key Facts. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/rehabilitation

57. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2023): Վերականգնման հզորացում առողջապահական համակարգերում (WHA76.6 բանաձև)/ World Health Օrganization. (2023). Strengthening Rehabilitation in Health Systems (Resolution WHA76.6). https://apps.who.int/gb/ebwha/pdf_files/WHA76/A76_R6-en.pdf.

58. Ջանգ, Լ., Լաբիբ, Ա., և Հյուզ, Փ.Գ.: (2023) Էշարատոմիա: Ազգային բժշկական գրադարան/ Zhang, L., Labib, A., & Hughes, P.G. (2023) Escharotomy. National Library of Medicine. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK482120/#:~:text=An%20escharotomy%20is%20an%20emergency,circulation%2C%20and%20allow%20adequate%20ventilation

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան