Գլխավոր տեղեկություն
Համար
N 37
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

31 օգոստոսի 2017 թվականի N 37

 

24. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 1. Հավանություն տալ «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:

 2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ N 2 հավելվածում նշված՝ 0.027109 հեկտար հողամասն ուղղակի վաճառքով, 16,265,400 դրամ կադաստրային արժեքով (1մ2–60,000 դրամ) օտարել «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. սեպտեմբերի 22

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 31-ի նիստի N 37
արձանագրային որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 31-ի նիստի N 37
արձանագրային որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան