ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» դեկտեմբեր 2024 թ. |
N 362-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ, ՄԻԵԼԻՏՈՎ ԵՎ ԷՆՑԵՖԱԼՈՄԻԵԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել էնցեֆալիտով, միելիտով և էնցեֆալոմիելիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.12.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «16» դեկտեմբեր 2024 թվականի N 362-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ, ՄԻԵԼԻՏՈՎ ԵՎ ԷՆՑԵՖԱԼՈՄԻԵԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
G04 |
Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ Ներառյալ` սուր վերընթաց միելիտը մենինգոէնցեֆալիտը մենինգոմիելիտը Բացառությամբ` բարորակ միալգիկ էնցեֆալոմիելիտի (G93.3) էնցեֆալոպաթիայի` ԱՀՃ (G93.4), ալկոհոլային (G31.2), թունավոր (տոքսիկ) (G92) ցրված կարծրախտի (G35) միելիտի` սուր լայնակի (G37.3), ենթասուր մեռուկացնող (նեկրոտիկ) (G37.4) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Սուր փուլ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, ինտենսիվ թերապիայի մասնագետ, համաճարակաբան |
8) |
Գանգատներ |
Մարմնի բարձր ջերմաստիճան, գիտակցության մակարդակի անկում, գլխացավ, հոգեկան և վարքային խանգարումներ, ցնցումներ, հիշողության կորուստ, տեսողության խանգարումներ՝ տեսողութան կորուստ կամ վատացում, տեսիլքներ, զգացողության խանգարումներ, վերջույթներում թուլության զգացողություն, շարժումների անկարողություն |
9) |
Անամնեզ |
Պացիենտը (կամ ուղեկցողը) նշում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, գիտակցության խանգարում, հոգեվարքային փոփոխություններ, հալյուցինացիաներ՝ տեսիլքներ, ցնցումներ, վերջույթներում զգացողության և շարժունակության կորուստ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Գիտակցության մակարդակի անկում, դրական մենինգեալ նշաններ, օջախային նյարդաբանական դեֆիցիտ, Բաբինսկու դրական ախտաբանական ռեֆլեքս, ցնցումներ՝ պարցիալ կամ գեներալիզացված, հոգեվարքային խանգարումներ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կյանքին վտանգ սպառնացող հնարավոր բարդություններ, գիտակցության մակարդակի անկում՝ կոմա |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբան |
1 |
1 |
2) |
Ինֆեկցիոնիստ |
1 |
1 |
3) |
Համաճարակաբան |
1 |
1 |
4) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
- |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
2 |
3 |
Լեյկոցիտոզ կամ լիմֆոցիտոզ, ԷՆԱ-ի չափավոր բարձրացում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Գերզգայուն C-ռեակտիվ սպիտակուցի որոշում |
2 |
2 |
Չափավոր բարձրացում |
4) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն |
- |
1 |
Աուտոիմուն էնցեֆալիտների դեպքում համապատասխան հակամարմինների բարձրացում |
5) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն՝ ընդհանուր կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական հետազոտություն՝ պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (HSV-ՊՇՌ) |
1 |
1 |
Լեյկոցիտների հայտնաբերում՝ >70բջջ/մկլ, հնարավոր դրական HSV-ՊՇՌ քննություն, մանրէաբանական կուլտուրաների հնարավոր աճ |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Առկա է ցիտոտոքսիկ այտուց, նեկրոզի օջախներ` կոնտրաստ նյութի կուտակումով |
7) |
Առկա չէ |
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա |
- |
1 |
Սուր և դանդաղ ալիքային կոմպլեքսների առկայություն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ացիկլովիր լիոֆիկիզատ լուծույթի համար ն/ե 250մգ |
Ացիկլովիր լիոֆիկիզատ լուծույթի համար ն/ե 250մգ |
սրվակ |
օրը 3 անգամ |
2250մգ |
2250մգ |
21 |
2) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
օրը 2 անգամ |
4գ |
4 |
21 |
3) |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
պլաստիկե փաթեթ |
օրը 3 անգամ |
1500մգ |
1500 |
21 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ստեյներ Լ, Բուդկա Հ, Չաուդհուրի Ա, Կոսկինիեմի Մ, Սաինիո Կ, Սալոնեն Օ, Քեննեդի ՊԳ, Վիրուսային մենինգոէնցեֆալիտ, ախտորոշման մեթոդների և կառավարման ուղեցույցների վերանայում, Էու Ջ Նեյրոլ, 2010 Օգոստոս;17(8):999-e57. doi: 10.1111/j.1468-1331.2010.02970.x. Epub 2010 Mar 3. PMID: 20236175./Steiner I, Budka H, Chaudhuri A, Koskiniemi M, Sainio K, Salonen O, Kennedy PG. Viral meningoencephalitis: a review of diagnostic methods and guidelines for management. Eur J Neurol. 2010 Aug;17(8):999-e57. doi: 10.1111/j.1468-1331.2010.02970.x. Epub 2010 Mar 3. PMID: 20236175.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|