Գլխավոր տեղեկություն
Համար
N 1739-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2025
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«30» դեկտեմբերի 2024 թ.

N 1739-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 849-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի «Հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկների) ներկայացման կարգը սահմանելու մասին» N 849-Ն հրամանի հավելվածի 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ ենթակետեր՝

«3) որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով,

4) որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից,

5) որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:»:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2025 թվական: