Գլխավոր տեղեկություն
Համար
N Ն-0250-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.1991-15.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/3
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.02.1991
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.06.2001


հայաստանի հանրապետության
գերագույն խորհՈՒրդ

 

ո ր ո շ ու մ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրարկելու մասին

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրարկել 1991 թ. մարտի 15-ից

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենսգրքին:

3. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո, այսինքն` 1991 թ. մարտի 15-ից:

4. Մինչև 1991 թ. մարտի 15-ը առաջացած հողային իրավահարաբերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների հանդեպ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո:

5. Սահմանել, որ հողամասեր տրամադրելու մասին այն որոշումները, որոնք համապատասխան մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունվել են մինչև 1991 թ. մարտի 15-ը, բայց մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի կիրարկման պահը չեն կատարվել, ենթակա են կատարման օրենսգրքի պահանջներին համապատասխան:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարաց խորհրդին` մինչև 1991 թ. մարտի 15-ը.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերի մեջ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

Հայաստանի Հանրապետության նախարարաց խորհրդի որոշումները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին.

ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին հակասող նորմատիվ ակտերի վերանայումն ու վերացումը.

իրականացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի իրացմանը նպատակաուղղված միջոցառումների համալիրը, այդ թվում` հողի վճարի սկզբունքների սահմանումը, հողաշինարարության հիմնական դրույթների, հողային կադաստրի և հողերի համակարգված դիտարկման վարման կարգի հաստատումը, այնպիսի նոր պետական մարմինների ստեղծումը, որոնք կապահովեն հողերի համակարգված դիտարկման, հողային կադաստրի, հողաշինարարության վարումը, հողերի օգտագործման ու պահպանման պետական վերահսկողությունը:

7. 1991 թ. մարտի 15-ից ուժը կորցրած ճանաչել հայկական ՍՍՀ 1970 թ. դեկտեմբերի 18-ի օրենքով հաստատված հայկական ՍՍՀ հողային օրենսգիրքը` բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման հարցերի, բնության պահպանության և բնական պաշարների հարցերի և իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին հանձնարարել ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրացման ընթացքի վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ մտցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:

 

 

             Հայաստանի Հանրապետության Գերագույն
              խորհրդի նախագահ
 


4 փետրվարի 1991 թվականի,
քաղ. Երևան
Ն-0250-I