հայաստանի հանրապետության գերագույն խորհՈՒրդ
ո ր ո շ ու մ
հայաստանի հանրապետության տարածքում խսհմ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից և հիմնվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 98 հոդվածի 5 կետի վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե խսհմ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ, քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն խսհմ-ի կազմից դուրս»:
2. Հանրաքվեն անցկացնել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը իրավունք տալ իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրաքվեն ավելի վաղ ժամկետում անցկացնելու մասին:
4. Հանրաքվեի անցկացման հետ կապված ծախսերը կատարել հայաստանի հանրապետության պետական բյուջեից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|