Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» դեկտեմբեր 2024 թ.

N 363-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ, ՄԻԵԼԻՏՈՎ ԵՎ ԷՆՑԵՖԱԼՈՄԻԵԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել այլ էնցեֆալիտով, միելիտով և էնցեֆալոմիելիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

19.12.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«19» դեկտեմբեր 2024 թվականի

N 363-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅԼ ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ, ՄԻԵԼԻՏՈՎ ԵՎ ԷՆՑԵՖԱԼՈՄԻԵԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

G04.8

Այլ էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ

Հետվարակային էնցեֆալիտ և էնցեֆալոմիելիտ` ԱՀՃ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Սուր փուլ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, համաճարակաբան

8)

Գանգատներ

Մարմնի բարձր ջերմաստիճան, գիտակցության խանգարում, գլխացավ, հոգեկան և վարքային խանգարումներ, ցնցումներ՝ պարցիալ կամ գեներալիզացված, հիշողության կորուստ, ցնցումներ, տեսողության խանգարումներ՝ տեսիլքներ, տեսադաշտի կորուստ, զգացողության խանգարումներ, վերջույթներում թուլության զգացողություն, շարժումների անկարողություն

9)

Անամնեզ

Պացիենտը (կամ ուղեկցողը) նշում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, գիտակցության մակարդակի անկում, հոգեվարքային փոփոխություններ, հալուցինացիաներ՝ տեսիլքներ, ցնցումներ, վերջույթներում զգացողության և շարժունակության կորուստ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Գիտակցության մակարդակի անկում, դրական մենինգեալ նշաններ, օջախային նյարդաբանական դեֆիցիտ, Բաբինսկու դրական ախտաբանական ռեֆլեքս, ցնցումներ՝ պարցիալ կամ գեներալիզացված, հոգեվարքային խանգարումներ

11)

Հոսպիտալացման ցուցում

Կյանքին վտանգ սպառնացող հնարավոր բարդություններ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

1

1

2)

Ինֆեկցիոնիստ

1

 1

3)

Համաճարակաբան

1

 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն՝ ընդհանուր կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական հետազոտություն՝ պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (HSV-ՊՇՌ)

1

1

Լեյկոցիտների հայտնաբերում՝ >70բջջ/mcl, հնարավոր դրական HSV-ՊՇՌ քննություն, մանրէաբանական կուլտուրաների հնարավոր աճ

 

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Առկա է ցիտոտոքսիկ այտուց, նեկրոզի օջախներ` կոնտրաստ նյութի կուտակումով

3)

Առկա չէ

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

-

1

Սուր և դանդաղ ալիքային կոմպլեքսների առկայություն

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

օրը 1 անգամ

1000

4000

3-5

2)

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ, 4մգ

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ, 4մգ

դեղա-հատեր

օրը 1 անգամ

25

372

15

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Chaudhuri A, Martinez-Martin P, Kennedy PG, Andrew Seaton R, Portegies P, Bojar M, Steiner I; EFNS Task Force. EFNS guideline on the management of community-acquired bacterial meningitis: report of an EFNS Task Force on acute bacterial meningitis in older children and adults. Eur J Neurol. 2008 Jul;15(7):649-59. doi: 10.1111/j.1468-1331.2008.02193.x. Erratum in: Eur J Neurol. 2008 Aug;15(8):880. Martin, P M [corrected to Martinez-Martin, P]. PMID: 18582342.

Չաուդհուրի Ա, Մարտինես-Մարտին Պ, Քեննեդի ՊԳ, Էնդրյու Սիտոն Ռ, Պորտեգիս Պ, Բոժար Մ, Ստեյներ Ի, EFNS (ԻԹֆԷնԷս) աշխատանքային խումբ. EFNS (ԻԹֆԷնԷս) ուղեցույց համայնքից ձեռք բերված բակտերիալ մենինգիտի կառավարման վերաբերյալ. EFNS (ԻԹֆԷնԷս) աշխատանքային խմբի զեկույցը մեծ երեխաների և մեծահասակների մոտ սուր բակտերիալ մենինգիտի վերաբերյալ: Էու Ջ Նեյրոլ, 2008 Օգոստոս;15(8):880. Մարտին Պ․Մ․ [ուղղված Մարտինես-Մարտին Պ․]. PMID: 18582342.

2. Sigfrid L, Perfect C, Rojek A, Longuere KS, Lipworth S, Harriss E, Lee J, Salam A, Carson G, Goossens H, Horby P. A systematic review of clinical guidelines on the management of acute, community-acquired CNS infections. BMC Med. 2019 Sep 6;17(1):170. doi: 10.1186/s12916-019-1387-5. PMID: 31488138; PMCID: PMC6729038.

Ստեյներ Լ, Բուդկա Հ, Չաուդհուրի Ա, Կոսկինիեմի Մ, Սաինիո Կ, Սալոնեն Օ, Քեննեդի ՊԳ, Վիրուսային մենինգոէնցեֆալիտ, ախտորոշման մեթոդների և կառավարման ուղեցույցների վերանայում, Էու Ջ Նեյրոլ, 2019 Սեպտեմբեր 6;17(1):170. doi: 10.1186/s12916-019-1387-5. PMID: 31488138; PMCID: PMC6729038.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: