Գլխավոր տեղեկություն
Համար
N 5171-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.09.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
24.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«24» սեպտեմբեր 2024 թ.

N 5171-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000841 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2006 թվականի հոկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-XX-000841 լիցենզիան վերաձևակերպել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանմամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` մարզ Գեղարքունիք, Վարդենիս, Անդրանիկի փողոց, 4-րդ նրբանցք/1:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան