Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-0490-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.1992-05.06.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/24 (1004) հոդ.568, 31 դեկտեմբերի 1991
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1992 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ օրենքի 3-րդ գլխի:

2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլուխը գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունման պահից` դրանով իսկ դադարեցնելով օրենքի 2-րդ գլխի կիրարկումը:

(փոփ. 26.12.92 որոշում)

3. Առաջիկայում, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը, օրենսդրությամբ գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքին:

4. Սահմանել, որ աղետի գոտում գործող բոլոր արտադրական ձեռնարկությունները 1992-93 թվականներին ազատվում են շահութահարկի վճարումից, իսկ 1994-96 թվականներին ազատվում են շահութահարկի վճարումից 50 տոկոսի չափով:

5. Սահմանել, որ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է 1992 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծված ձեռնարկությունների վրա:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1) մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել`

ա) օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «գ» ենթակետերում նախատեսված գործունեության տեսակների ցանկը.

բ) այն ձեռնարկությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են օրենքի 23-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված արտոնությունները.

գ) այն կազմակերպությունների, ֆոնդերի ցանկը, որոնց վրա տարածվում են օրենքի 23-րդ հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնությունները.

դ) օրենքի 6 և 14-րդ հոդվածներում նախատեսված տնտեսական ու այլ առևտրական գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունների սահմանման կարգը.

ե) օրենքի 7 և 16-րդ հոդվածներով նախատեսված առանձին հարկատուների տնտեսական և այլ առևտրական գործունեության շահութաբերության նորմաները.

զ) օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված դեպքերում ըստ առանձին բյուջեների շահութահարկի բաշխման կարգը.

է) օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթի ձևավորման կարգը.

ը) օրենքի ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունների նախագիծը.

2) մինչև 1992 թվականի մարտի 1-ը սահմանել`

ա) օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրման և իրացման առանձին ծախսերի նորմաները.

բ) տնտեսական ու այլ առևտրական գործունեության շահութաբերության հաշվարկման կարգը` հաշվի առնելով շուկայական մեխանիզմի գործման պայմանները.

գ) մինչև 1992 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանել տնտեսական գործունեության ցուցանիշների հաշվապահական հաշվառման նոր կարգը.

3) մինչև 1993 թվականի հունվարի 1-ը մշակել հանրապետության տարածքային տնտեսական քաղաքականության ծրագիր և դրա հիման վրա առաջարկություններ ներկայացնել շահութահարկի արտոնյալ դրույքաչափերի վերաբերյալ:

7. Ելնելով 1992 թվականի առաջին կիսամյակի արդյունքներից, անդրադառնալ բանկերի շահութաբերության դրույքաչափին և համապատասխան առաջարկություն ներկայացնել Գերագույն խորհուրդ:

8. 1992 թվականի տնտեսական տարվա արդյունքների հիման վրա անդրադառնալ շահութահարկի դրույքաչափերի վերանայման անհրաժեշտությանը` կապված ձեռնարկությունների շահութաբերության մակարդակի հետ և համապատասխան առաջարկություն ներկայացնել Գերագույն խորհուրդ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


25 դեկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
Ն-0490-I

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Ն-0490-I
14.02.1994, Հ.Ն-1008-I 20.02.1994, Ն-0490-I
19.05.1992, հ.ն.-0631-1 05.06.1992, Ն-0490-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան