Basic information
Number
N 552
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.11.1994-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.11.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Signing date
29.11.1994
Effective date
29.11.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1994 թ. N 552

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԶՈՐԱՄԱՍԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի ու հատուկ զորամասի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի սպայական ու ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի ու հատուկ զորամասի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի սպայական ու ենթասպայական անձնակազմի` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված թվաքանակի, օրական մեկ անգամ անվճար սննդի կազմակերպումը զորամասի ճաշարաններում կամ ծախսերի մասնակի դրամական փոխհատուցումը, բայց ամսական 5000 դրամից ոչ ավելի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել 1994 թվականի պետական բյուջեով նախարարությանը և պետական վարչություններին նախատեսված ծախսերի կառուցվածքներում:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ