ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 6-րդ կետի երկրորդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումը սկսվում է 1991 թվականի հոկտեմբերի 25-ից, ընդ որում հողը որպես սեփականություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները ընդունվում են 1991 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: Սեփականաշնորհման ընթացքում չբաժանված հողատեսքերը դասվում են պահեստային ֆոնդի հողերի շարքին և հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովների ներկայացմամբ պատգամավորների տեղական խորհուրդների կողմից տրամադրվում են վարձակալական հիմունքներով ժամանակավոր օգտագործման»:
2. Թույլատրել 1991 թվականի հոկտեմբերի 25-ից այն պետական տնտեսությունների և կոլտնտեսությունների կոլեկտիվներին, որոնք ցանկություն էին հայտնել պահպանելու իրենց նախկին կարգավիճակը, մեկ անգամ ևս քննարկել այդ տնտեսություններում սեփականաշնորհման մասին հարցը` Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքին համապատասխան:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` հողի սեփականաշնորհման վերաբերյալ իր կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն որոշմանը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|