ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում ընդհանուր իրավիճակի համեմատական կայունացումը, նկատի առնելով իրավապահ մարմինների աշխատանքում կատարվող դրական տեղաշարժերը օրինականության ամրապնդման գործում, գիտակցելով սեպտեմբերի 21-ի հանրաքվեի և հանրապետության նախագահի ընտրության ընթացքում ժողովրդավարության և մարդկանց կամքի ազատ արտահայտման նորմալ պայմանների ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1991 թվականի օգոստոսի 16-ից հանրապետության ողջ տարածքում վերացնել արտակարգ դրությունը և պարետային ժամը` մտցված Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|