Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-1132-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.1995-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/1-2
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել օրենքի 3 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմի և գույքի գնահատման կարգի հաստատմանը հաջորդող եռամսյակի սկզբից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն օրենքի ընդունումից հետո.

ա) երկամսյա ժամկետում`

- սահմանել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը,

- հաստատել գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը,

- հաստատել սույն օրենքի 3 հոդվածի «բ» կետով սահմանված նորմերը` չհարկվող անասնագլխաքանակի համար,

- առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների բնակավայրերում գույքահարկի արտոնություններ սահմանելու վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

գ) վեցամսյա ժամկետում`

- ապահովել ինքնակամ կառուցած շինությունները հաշվառելու, դրանք որպես սեփականություն գրանցելու հետ կապված հարցերի լուծումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

- իրականացնել գույքահարկով հարկման ենթակա շինությունների սահմանված կարգով գնահատման աշխատանքների կազմակերպումն ու ավարտումը:

3. Սույն օրենքի կիրարկման պահից ՀՀ տարածքում դադարեցնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի գանձումը.

բ) ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1981 թվականի հունվարի 26-ի հ. 3819 հրամանագրով հաստատված «Տեղական հարկերի մասին» կանոնադրության գործողությունը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


17 հունվարի 1995 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 426, կետ 8
հ.ն-1132-1