Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-1130-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.1995-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/1-2
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1995 թվականի ապրիլի 1-ից:

2. Սահմանել, որ`

ա) սույն օրենքի նորմերը կիրառվում են ֆիզիկական անձանց այն եկամուտների նկատմամբ, որոնք ստացվել են 1995 թվականի ապրիլի 1-ից հետո կատարած աշխատանքներից և այլ գործունեությունից.

բ) մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը ֆիզիկական անձանց կողմից աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարման հետ կապված, ինչպես նաև աշխատանքների, ծառայությունների և այլ գործունեության իրականացումից ստացված մյուս բոլոր եկամուտների հարկումը կատարվում է մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը գործող օրենսդրության համաձայն.

գ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նորմի կիրառման համար հիմք է ընդունվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» կետի արտոնության կիրառման համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկը` նկատի առնելով կատարված փոփոխություններն ու լրացումները.

դ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետի նորմի կիրառման համար հիմք է ընդունվում «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկը` նկատի ունենալով կատարված փոփոխություններն ու լրացումները.

ե) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, դրանք գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին.

զ) սույն օրենքի 12 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված նորմերը կիրառելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» հ. 253 որոշմամբ հաստատված նորմերը` նկատի ունենալով կատարված փոփոխություններն ու լրացումները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել`

- օրենքի 2 հոդվածով նախատեսված կարգը,

- օրենքի 10 հոդվածի 3-րդ կետում նշված նորմերը,

- օրենքի 10 հոդվածի 1-ին կետում և 14 հոդվածի 1-ին կետում նշված եկամուտների չափը.

բ) եռամսյա ժամկետում`

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություն ներկայացնել «Եկամատահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած «եկամտի ստացման աղբյուր», «բնամթերային ձևով ստացված եկամուտ», «փոխհատուցման վճար», «պարենային և դրամական բավարարում», «մրցույթ» և «մրցություն» հասկացությունների սահմանման վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

4. Սույն օրենքի կիրարկման պահից դադարեցնել «ԽՍՀՄ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի մասին» ԽՍՀՄ օրենքի և դրան վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթների գործողությունը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


17 հունվարի 1995 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 426, կետ 6
հ.ն-1130-1

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, հ.ն-1130-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան