ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«16» դեկտեմբերի 2024 թ. |
N 528-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման 2-րդ կետով» բառերը փոխարինել ««Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետով» բառերով,
2) Հրամանի հավելվածի 2-րդ կետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը» բառերը, «վայրը» բառը փոխարինել «և գործունեության վայրերը» բառերով, իսկ «ֆաքս————» բառը հանել,
3) Հրամանի հավելվածի 3-րդ կետում «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով,
4) Հրամանի հավելվածի 4-րդ կետում «1.4» թիվը փոխարինել «4.1» թվով, իսկ «H 6.1—» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «H 6.2—» բառերով և կետադրական նշանով,
5) Հրամանի հավելվածի 6-րդ կետում «արդյունքներից» բառից հետո լրացնել «՝ արտադրության ընթացքում գոյացող թափոնների դեպքում կամ թափոնների ուսումնասիրության արդյունքներից՝ սպառման թափոնների դեպքում» կետադրական նշանը և բառերը,
6) Հրամանի հավելվածի 14-րդ կետում «արտադրողի» բառը փոխարինել «առաջացնողի» բառով, «200» թիվը՝ «20» թվով, իսկ «թունավոր» բառը հանել։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի թափոնների անձնագրերի համաձայնեցման բաժնի գործարկման և պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
|
Հ. Սիմիդյան |
«16» դեկտեմբերի 2024 թ. |
12/16/2024 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2024 թվական: