Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն.-0211-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.1990-25.06.1991)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1990/22
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
30.11.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՏՈՒԿ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Խորհրդային Միությունում և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված տնտեսական և քաղաքական արտակարգ լարված իրավիճակը, ինչպես նաև անհրաժեշտություն զգալով այդ պայմաններում ամրապնդելու գործադիր իշխանությունների լիազորությունները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ժամանակավորապես, մինչև մեկ տարի ժամկետով իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահին նշանակել և պարտականություններից ազատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի անդամներին:

2. Մինչև ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների կազմավորումը, անհրաժեշտության դեպքում իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահությանը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ նշանակելու կենտրոնական իշխանությունների լիազոր ներկայացուցիչներ քաղաքներում և շրջաններում, տալով նրանց գործադիր կոմիտեի նախագահի իրավունքներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

30 նոյեմբերի 1990 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն.-0211-1