Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495).1 Հոդ.186.6
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.06.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հունիսի 2014 թ.  

ք. Երևան

N 32-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-02-2014 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

  Ա. Մուրադյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հունիսի 6-ի

N 32-Ն հրամանով

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.3.1-02-2014

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են հանրակրթական ուսումնական հաստատություններում, ըստ դրանցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, այդ թվում` հանրակրթական դպրոցներում, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում և ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի` տարրական, միջին, հիմնական ավագ դպրոցներում, վարժարաններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ), ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ` սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

 

II. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2. Սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել սննդի օրաբաժին:

3. Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում սովորողների առանձին տարիքային խմբերի (6-10, 11-14, 15-18 տարեկան) օրվա սննդի կալորիականության պահանջը, կերակրատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

4. Ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 1-ում:

5․ Ուսումնական հաստատությունների սովորողների սննդի օրաբաժնում պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 25-35%-ը` ճարպերի, որից հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավել, 45-65%-ը` ածխաջրերի, որից ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավել:

(5-րդ կետը խմբ. 19.01.24 N 45-Ն)

6. Ձևավորված սննդի օրաբաժնի հիման վրա մշակվում է ճաշացուցակը, որը ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ)` հաշվի առնելով ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը:

7. Ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի օրական պահանջի ռացիոնալ բաշխումը օրինակելի ճաշացուցակում` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի սահմանված է սույն կանոնների աղյուսակ 2-ում:

8. Սովորողների տաք սնունդը կազմակերպվում է առնվազն 20 րոպե տևողությամբ դասամիջոցի ժամանակ` ըստ դասարանների, ուսումնական հաստատության ճաշասրահում:

9. Հատուկ դպրոցներում սնունդը կազմակերպվում է ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան:

10. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատությունների սովորողների սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3,5-4 ժամ:

11. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատությունների սովորողների սննդային նյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 25-30%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 10%, ընթրիք` 25-30%, երկրորդ ընթրիք` 5-10%:

12. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք) և կազմում է օրվա կալորիականության 5-10%:

13. Սննդի օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում:

14. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի օրական պահանջի ռացիոնալ բաշխումը օրինակելի ճաշացուցակում` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի սահմանված է սույն կանոնների աղյուսակ 3-ում:

15. Ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է երկու շաբաթվա համար: Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:

16. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 6-10, 11-14, 15-18 տարեկան սովորողների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:

17. Ուսումնական հաստատություններում սովորողների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում: (Հատուկ դպրոցների սովորողների և մանկատներում խնամվող երեխաների համար սննդի օրաբաժնի հավաքակազմը սահմանված է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշմամբ)։

(17-րդ կետը փոփ. 13.06.16 N 22-Ն)

18. Ուսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 4-ում, որտեղ «Համաքաշ» սյունակում բերված են նորմեր` թափոն առաջացնող մթերքների համար: Զտաքաշը հանդիսանում է միջին մեծություն, որը կարող է փոփոխվել` կախված մրգերի և բանջարեղենի ելքային տեսակից և տարվա եղանակից: Ճաշացուցակի կազմման ժամանակ նպատակահարմար է օգտվել «Զտաքաշ» սյունակում բերված նորմերից: Շաքարի նորմը ներառում է նաև այն քանակը, որը օգտագործվում է ճաշատեսակների և հյութերի պատրաստման ժամանակ, եթե երեխաներին տրվում է շաքար պարունակող պատրաստի մթերք (խտացրած կաթ և այլն), ապա տրվող շաքարի քանակը պետք է նվազեցնել` կախված օգտագործվող պատրաստի մթերքում առկա շաքարի քանակից:

(18-րդ կետը փոփ. 13.06.16 N 22-Ն)

19. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է ուսումնական հաստատության բուժաշխատողի, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից, որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ և համաձայնեցնում է ուսումնական հաստատության ղեկավարի հետ:

(19-րդ կետը լրաց. 19.01.24 N 45-Ն)

20. Օրինակելի ճաշացուցակի հիման վրա յուրաքանչյուր օր կազմվում և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվում է հաջորդ օրվա համար ճաշացուցակ-բաշխումը:

21. Միևնույն սննդամթերքը, ճաշատեսակը կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:

22. Ուսումնական հաստատություններում կարող է կազմակերպվել մեկից-երկուանգամյա տաք սնունդ` նախաճաշ և (կամ) ճաշ: Իսկ երկարօրյա խմբեր հաճախողների համար` նաև ետճաշիկ:

23. Տաք սննդի կազմակերպումը նախատեսում է յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում` առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ:

(23-րդ կետը փոփ. 19.01.24 N 45-Ն)

24․ Ճաշացուցակում ներառվում են.

1) Միրգ և բանջարեղեն.

ա․ առնվազն մեկ չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենից (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)` ամեն օր․

բ․ առնվազն մեկ չափաբաժին միրգ` ամեն օր․

գ․ առնվազն երեք տարբեր մրգեր և երեք տարբեր բանջարեղեն` ամեն շաբաթ.

2) Կաթ և կաթնամթերք.

ա․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ) կաթը՝ կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ, բացառությամբ կաթնաշոռը) կաթնաթթվային սննդամթերք` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր.

բ․ պանիրը, կաթնաշոռը` շաբաթական 2-3 անգամ․

3) Միս, ձուկ, ձու, լոբազգիներ (սպիտակուցի աղբյուրներ).

ա․ սննդի այս խմբից մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ մսի, թռչնամսի կամ ձկան մեկ չափաբաժին` շաբաթական 2-3 անգամ․

4) Ըմպելիքներ.

ա․ խմելու ջուր` մշտապես․

բ․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ` ամեն օր․

գ․ 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի (առավելագույնը 150 մլ)․

դ․ մրգային կամ բանջարեղենային հյութ (առանց շաքարի կամ մեղրի ավելացման),

ե․ պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ)․

զ․ թեյ (12 տարեկանից բարձր երեխաների համար), տաք շոկոլադ, կակաո (ոչ ավել քան 5գր ավելացված շաքարի պարունակությամբ)․

5) Օսլա պարունակող սննդամթերք (օրինակ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ).

ա․ այս խմբից առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ այս խմբից տարբեր մթերքներ` շաբաթական առնվազն 3 անգամ․

գ․ հաց` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր․

դ․ ամբողջահատիկից պատրաստված հաց` շաբաթական առնվազն մեկ օր․

ե․ ամբողջահատիկ պարունակող սնունդ` շաբաթական առնվազն 2 անգամ․

զ․ ամբողջահատիկը ներառում է ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն․

6) Ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ.

ա․ խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական․

բ․ որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել ընկուզեղեն, բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման․

գ․ համեմված միջուտեստներ կամ չորահացեր կարելի է մատուցել ճաշի ժամանակ մրգերի կամ բանջարեղենի կամ կաթնամթերքի հետ․

դ․ չի թույլատրվում կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք կամ այլ աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ)․

ե․ աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար․

զ․ ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով:

(24-րդ կետը խմբ. 19.01.24 N 45-Ն)

25. Յուրաքանչյուր օր ճաշասրահի տեսանելի տեղերում փակցվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:

26. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում օգտագործման համար չի թույլատրվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`

1) ձու` անլվա կճեպով,

2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ և այլ սննդամթերք, կանաչած կարտոֆիլ,

4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,

6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

8) կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,

10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,

12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,

13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

15) տրանսճարպեր պարունակող սննդամթերք,

16) ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ (այդ թվում բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք), երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ,

17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

18) մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր,

19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,

21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ (մինչև 12 տարեկան երեխաների համար), էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

23) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.24 N 45-Ն)

24) գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ,

25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք,

26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,

27) պաղպաղակ:

(26-րդ կետը փոփ. 13.06.16 N 22-Ն, խմբ., լրաց. 14.08.20 N 19-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.01.24 N 45-Ն)

27. Ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող սովորողների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն սովորողների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:

28. Փաստացի սննդի օրաբաժինը պետք է համապատասխանի հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:

29. Սննդամթերքի փոխարինումը` ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված են սույն կանոնների աղյուսակ 6-ում:

30. Առողջարանային տիպի ուսումնական հաստատություններում (բացի տուբերկուլոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 7-ում: Ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների համար սննդի օրական չափաքանակները սահմանել համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման Հավելված 1-ի N 5 աղյուսակի:

(30-րդ կետը լրաց. 13.06.16 N 22-Ն)

 

III. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

31. Խոհարարական արտադրանքի (խոհարարական կիսապատրաստվածքների, կերակրատեսակների) պատրաստումը իրականացվում է համաձայն արտադրական գործընթացի (տեխնոլոգիական) քարտի, որը ներառում է կերակրատեսակների արտադրական գործընթացի նկարագիրը և բաղադրատոմսը: Արտադրական գործընթացի (տեխնոլոգիական) քարտի ձևը սահմանված է սույն կանոնների ձև 3-ում:

32. Խոհարարական արտադրանքի (խոհարարական կիսապատրաստվածքների, կերակրատեսակների) պատրաստման ժամանակ օգտագործում են խոհարարական մշակման այնպիսի եղանակներ, որոնք պահպանում են պատրաստի արտադրանքի սննդային արժեքն ու անվտանգությունը` եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակներ:

33. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):

34. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:

35. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ խմբաքանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրով, որից հետո մշակում:

36. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:

37. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրով:

38. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործում են միայն թերմիկ մշակումից հետո:

39. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրի տակ:

40. Արագ սառեցված մթերքը օգտագործում են միայն չընդհատվող սառնարանային շղթայի ապահովման պայմաններում:

41. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`

1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացվում է արգանակում 5-7 րոպե,

2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա +750  C ջերմաստիճանում 1 ժամից ոչ ավելի,

3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-2800  C ջերմաստիճանում` 20-25 րոպե,

4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնելու համար օգտվում են խոհանոցային պարագաներից` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,

5) կարտոֆիլային խյուս (պյուրե) պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,

6) ճաշալրացների (գարնիր) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են ջերմային մշակման (հալեցվում է և հասցվում մինչև եռման ջերմաստիճանը),

7) ձուն եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,

8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում` օմլետները` 8-10 րոպե 180-2000 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-2800 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով: Ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,

9) (ենթակետն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

10) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,

11) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի, կամ տաք սալիկի վրա, կամ իզոթերմիկ թերմոսներում` պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո երկրորդ անգամ չեն տաքացվում,

12) աղցանները պատրաստում և համեմում են բաշխելուց անմիջապես առաջ, աղցանները համեմելու համար չեն օգտագործում թթվասեր և մայոնեզ, իսկ քացախը փոխարինվում է կիտրոնաթթվով,

13) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ, ըմպելիքներ) բաշխվում են 750 C, երկրորդ ճաշատեսակները` 600 C-650 C ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում, իսկ սառը ապուրները (մածնաբրդոշ) և ըմպելիքները` 140 C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում,

14) կաթը ենթարկում են ջերմային մշակման 2-3 րոպեից ոչ ավելի, կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,

15) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,

16) չհամեմած աղցանները պահպանվում են սառնարանում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,

17) օգտագործվում է միայն յոդացված աղ:

(41-րդ կետը փոփ. 14.08.20 N 19-Ն)

42. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:

 

IV. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

43. Ուսումնական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով:

44. Բուֆետներում սառը խորտիկները վաճառվում են ցուցադրասառնարանից և իրացվում են մեկ ժամվա ընթացքում:

45. Բուֆետներում իրացվող սննդամթերքի ցանկը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

46. Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար թույլատրված սննդամթերքի ցանկը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 10-ում:

(46-րդ կետը փոփ. 13.06.16 N 22-Ն, լրաց. 14.08.20 N 19-Ն)

47. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:

(47-րդ կետը փոփ. 13.06.16 N 22-Ն)

 

V. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

48. Ուսումնական հաստատության ղեկավարը հանդիսանում է սննդի կազմակերպման և դրանում սովորողներին լիարժեք ընդգրկելու պատասխանատու անձը:

49. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեւթյունը կապված է ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման, այդ թվում՝ տաք սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ, հանդիսանում են կազմակերպվող սննդի որակի և անվտանգության պատասխանատու անձը:

50. Յուրաքանչուր օր լրացվում է ճաշացուցակ-բաշխման ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:

51. «Ճաշացուցակ-բաշխում»-ի ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:

52. Սննդի կազմակերպման, այդ թվում՝ սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է ուսումնական հաստատության բուժաշխատողը:

53. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:

54. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:

55. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:

56. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:

57. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:

58. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:

59. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:

60. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:

61. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ի:

62. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:

63. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:

64. Ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 5-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10-14 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:

65. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:

66. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում՝ համաձայն սույն կանոնների ձև 6-ի:

67. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ-գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ-անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:

 

VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

68. Ուսումնական հաստատությունում սովորողների առողջության պահպանմանն ուղղված կանխագելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հաստատության ղեկավարի կողմից ապահովվում են`

1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,

2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,

3) սննդի կազմակերպման գործընթացի հետ կապված աշխատողների հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպում երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 7-ի,

4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:

 

 

Աղյուսակ 1

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ՃԱՐՊԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐԸ
 (վերնագիրը խմբ. 19.01.24 N 45-Ն)

Հ/հ

Սննդային նյութերի անվանումը

6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18* տարեկան տղաներ

15-18* տարեկան աղջիկներ

1.

Սպիտակուցներ (գ)

26

41

41

56

47

2.

Ճարպեր (գ)

50-70

70-97

64-89

80-112

70-97

3.

Այդ թվում՝ հագեցած (գ)` ոչ ավել քան

20

27

25

32

27

4.

Ածխաջրեր(գ)

202-292

281-406

258-373

326-471

281-406

5.

Բջջանք (առնվազն) (գ)

21

25

25

25

25

6.

Էներգիա (կկալ)

1800

2 500

2 300

2 900

2 500

7.

Վիտամիններ

1)

Վիտամին Բ1 (մգ)

0,9

1,2

1,1

1,2

1,1

2)

Վիտամին Բ2 (մգ)

0,9

1,3

1

1,3

1

3)

Վիտամին Բ6 (մգ)

1

1,3

1,2

1,3

1,2

4)

Վիտամին Բ12 (մկգ)

1,8

2,4

2,4

2,4

2,4

5)

Վիտամին Ա (մկգ ռետինոլի էկվ.)

500

600

600

600

600

6)

Վիտամին Ց (մգ)

35

40

40

40

40

7)

Վիտամին Ե (մգ տոկոֆ. էկվ.)

7

10

7,5

10

7,5

8.

Հանքային նյութեր

1)

Կալցիում (մգ)

700

1300

1300

1300

1300

2)

Ֆոսֆոր (մգ)

500

1250

1250

1250

1250

3)

Մագնեզիում (մգ)

100

230

220

230

220

4)

Երկաթ (մգ)

10,0

8,0

8,0

11,0

15,0

5)

Ցինկ (մգ)

10,0

12,0

12,0

12,0

12,0

6)

Յոդ (մկգ)

120

130

130

150

150

 

1.*Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

(աղյուսակը խմբ. 19.01.24 N 45-Ն)

 

Աղյուսակ 2

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

Հ/հ

Սննդի ընդունում

Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)

%

6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18 տարեկան տղաներ

15-18 տարեկան աղջիկներ

1.

Նախաճաշ

20-25%

360-450

500-625

460-575

580-725

500-625

2.

Ճաշ

30-35%

540-630

750-875

750-875

870-1015

750-875

3.

Ետճաշիկ

10%

180

250

230

290

250

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

(աղյուսակը խմբ. 19.01.24 N 45-Ն)

 

Աղյուսակ 3

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

Հ/հ

Սննդի ընդունում

Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)

%

6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18 տարեկան տղաներ

15-18 տարեկան աղջիկներ

1.

Նախաճաշ

25-30%

450-540

678,25-813,9

625-750

750-1035

650-897

2.

Ճաշ

30- 35%

540-630

750-875

750-875

870-1015

750-875

3.

Ետճաշիկ

10%

180

250

230

290

250

4.

Ընթրիք

25- 30%

450-540

678,25-813,9

625-750

750-1035

650-897

5.

Երկրորդ ընթրիք

5-10%

90-180

125-250

115-230

145-290

125-250

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

(աղյուսակը խմբ. 19.01.24 N 45-Ն)

 

Աղյուսակ 4

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԿ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ

 

Կերակրատեսակի անվանումը

Չափաբաժնի ծավալը ըստ տարիքի (գ)

6-10 տարեկան

11 -18 տարեկան

Շիլա, բանջարեղենից, կաթնաշոռից, ձվից, մսից պատրաստված կերակուր

150-200

200-250

Ըմպելիք (թեյ, կակաո, հյութ, կոմպոտ, կաթ, մածուն, կեֆիր և այլն)

200

200

Աղցան

60-100

100-150

Ապուր

200-250

250-300

Միս, կոտլետ, ձուկ

80-100

100-120

Ճաշալրաց (գարնիր)

150-200

180-230

Միրգ

100-120

100-120

(աղյուսակը խմբ. 19.01.24 N 45-Ն)

 

Աղյուսակ 5

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

 

Հ/հ

Սննդամթերքի անվանումը

Սննդամթերքի քանակը ըստ սովորողների տարիքի

Համաքաշ (գ, մլ)

Զտաքաշ (գ, մլ)

6-10

տարեկան

11-18

տարեկան

6-10

տարեկան

11-18

տարեկան

1.

Հաց տարեկանի

80

120

80

120

2.

Հաց ցորենի, այդ թվում ամբողջահատիկից

150

200

150

200

3.

Ալյուր ցորենի, այդ թվում ամբողջահատիկից

15

20

15

20

4.

Ձավարեղեն, լոբազգիներ,

45

50

45

50

5.

Մակարոնեղեն

15

20

15

20

6.

Կարտոֆիլ

250

250

188

188

7.

Բանջարեղեն և կանաչի

350

400

280

320

8.

Թարմ միրգ, հատապտուղ

200

200

185

185

 9.

Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում՝ մասուր

15

20

15

20

10.

Մրգահյութ

150

150

150

150

11.

100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի

150

150

150

150

12.

Միս ջլոտ

77

86

70

78

13.

Միս ոսկորոտ

95

105

70

78

14.

Միս հավի

51

76

35

53

15.

Ձուկ

60

80

58

77

16.

Կաթ (0-2,5% յուղայնության)

200

200

200

200

17.

Կաթնաթթվային մթերք (0-2,5% յուղայնության)

150

180

150

180

18.

Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ ավելի)

50

60

50

60

19.

Պանիր

10

12

9,8

11,8

20.

Կաթնասեր (յուղի քանակը 15%-ից ոչ ավելի)

10

10

10

10

21.

Կարագ սերուցքային

30

35

30

35

22.

Բուսական յուղ

15

18

15

18

23.

Ձու

1 հատ

1 հատ

1 հատ

1 հատ

24.

Շաքար

20

25

20

25

25.

Հրուշակեղեն (ոչ կրեմային)

10

15

10

15

26.

Թեյ

0,4

0,4

0,4

0,4

27.

Կակաո

1,2

1,2

1,2

1,2

28.

Խմորասունկ

1

2

1

2

29.

Աղ՝ յոդացված

4

5

4

5

(աղյուսակը փոփ. 14.08.20 N 19-Ն, խմբ. 19.01.24 N 45-Ն)

Աղյուսակ 6

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ` ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԵՐԻ

 

Սննդամթերքի անվանումը

Քանակը (զտաքաշ, գ)

Քիմիական կազմ (գ)

Ավելացնել օրվա սննդակար-գում կամ բացառել

Սպիտա-կուցներ

(գ)

Ճարպեր

(գ)

Ածխաջրեր

(գ)

Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրերի)

Ցորենի հաց

100

7,6

0,9

49,7

 

Աշորայի (տարեկանի) հաց

150

8,3

1,5

48,1

 

Ալյուր ցորենի առաջին կարգի

70

7,4

0,8

48,2

 

Մակարոն, վերմիշել

70

7,5

0,9

48,7

 

Սպիտակաձավար

70

7,9

0,5

50,1

 

Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրերի)

Կարտոֆիլ

100

2,0

0,4

17,3

 

Բազուկ

190

2,9

-

17,3

 

Գազար

240

3,1

0,2

17,0

 

Կաղամբ

370

6,7

0,4

17,4

 

Մակարոն, վերմիշել

25

2,7

0,3

17,4

 

Սպիտակաձավար

25

2,8

0,2

17,9

 

Ցորենի հաց

35

2,7

0,3

17,4

 

Աշորայի (տարեկանի) հաց

55

3,1

0,6

17,6

 

Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրերի)

Թարմ խնձոր

100

0,4

-

9,8

 

Չորացրած խնձոր

15

0,5

-

9,7

 

Ծիրանաչիր (առանց կորիզի)

15

0,8

-

8,3

 

Սև սալորաչիր

15

0,3

-

8,7

 

Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Կաթ

100

2,8

3,2

4,7

 

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

20

3,3

1,8

0,3

 

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

20

2,8

3,6

0,6

 

Պանիր

10

2,7

2,7

-

 

Տավարի միս՝ առաջին կարգի

15

2,8

2,1

-

 

Տավարի միս՝ երկրորդ կարգի

15

3,0

1,2

-

 

Ձուկ (փափկամիս)

20

3,2

0,1

-

 

Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Տավարի միս՝ առաջին կարգի

100

18,6

14,0

   

Տավարի միս՝ երկրորդ կարգի

90

18,0

7,5

 

կարագ + 6 գ

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

110

18,3

9,9

 

կարագ + 4 գ

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

130

18,2

23,4

3,7

կարագ - 9 գ

Ձուկ (փափկամիս)

120

19,2

0,7

-

կարագ + 13 գ

Ձու

145

18,4

16,7

1,0

 

Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Ձուկ (փափկամիս)

100

16,0

0,6

1,3

 

Տավարի միս՝ առաջին կարգի

85

15,8

11,9

-

կարագ - 11 գ

Տավարի միս՝ երկրորդ կարգի

80

16,0

6,6

-

կարագ - 6 գ

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

100

16,7

9,0

1,3

Կարագ - 8 գ

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

115

16,1

20,7

3,3

կարագ - 20 գ

Ձու

125

15,9

14,4

0,9

կարագ - 13 գ

Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

100

16,7

9,0

1,3

 

Տավարի միս՝ առաջին կարգի

90

16,7

12,6

-

կարագ - 3 գ

Տավարի միս՝ երկրորդ կարգի

85

17,0

7,5

-

 

Ձուկ (փափկամիս)

100

16,0

0,6

-

կարագ + 9 գ

Ձու

130

16,5

15,0

0,9

կարագ - 5 գ

Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Ձու՝ 1 հատ

40

5,1 4,6 0,3  

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

30

5,0

2,7

0,4

 

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

35

4,9

6,3

1,0

 

Պանիր

20

5,4

5,5

-

 

Տավարի միս՝ առաջին կարգի

30

5,6

4,2

-

 

Տավարի միս՝ երկրորդ կարգի

25

5,0

2,1

-

 

Ձուկ (փափկամիս)

35

5,6

0,7

-

 

 

Աղյուսակ 7

 

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻՑ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

(գ)

 

Սննդամթերքի անվանումը

Տարիք

6-10 տարեկան

11-18 տարեկան

1

4

5

ցորենի հաց

150

200

տարեկանի հաց

100

150

ցորենի ալյուր

50

55

կարտոֆիլի ալյուր

2

2

ձավարեղեն, լոբազգիներ, մակարոնեղեն

65

80

կարտոֆիլ

300

350

բանջարեղեն և կանաչի

350

400

թարմ մրգեր

200

250

չորացրած մրգեր

20

20

մրգահյութ

200

200

շաքար

20

30

հրուշակեղեն

20

25

կարագ սերուցքային

40

50

բուսական յուղ

15

20

ձու (հատ)

1

1

կաթնաշոռ 9%-ոց

55

60

կաթ, կեֆիր, մածուն և այլ կաթնամթերք

550

550

թթվասեր

15

15

պանիր

10

10

միս (այդ թվում՝ ենթամթերք)

150

180

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

թռչնամիս

35

45

ծովամթերք

15

20

ձուկ

50

60

կակաո

3

4

թեյ

1

1

խմորիչ

1

2

համեմունք, աղ

4

5

(աղյուսակը փոփ. 14.08.20 N 19-Ն, 19.01.24 N 45-Ն)

Աղյուսակ 8

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Սննդամթերքի անվանումը

Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու

ոչ ենթակա մասի) %

Ձավարեղեն

1

Ընդեղեն

0,5

Կարտոֆիլ`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը

մարտի 1-ից

թարմ կարտոֆիլ

 

24

30

40

10

Սմբուկ

10

Դդմիկ

7

Կաղամբ

20

Ծաղկակաղամբ

25

Կանաչ սոխ

20

Սոխ

16

Գազար`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից հետո

 

23

30

Վարունգ

7

Պղպեղ քաղցր

25

Կանաչի

20

Բողկ

20

Ճակնդեղ

20

Մարոլի տերևներ

20

Բազուկ

20

Լոլիկ

5

Սպանախ

26

Կանաչ լոբի

10

Դդում

36

Ձմերուկ

40

Սեխ

36

Մրգեր թարմ

10

Ձու

10

Միս տավարի`

1-ին կարգի

2-րդ կարգի

 

25

29

Հավ

26

Ձուկ

30

 

Աղյուսակ 9

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Սննդամթերքի անվանումը (100գ)

Սպիտակուցներ (գ)

Ճարպեր (գ)

Ածխաջրեր (գ)

Էներգետիկ արժեք (կկալ)

Բանջարեղեն

Սմբուկ

1,2

0,1

5,1

24

Դդմիկ

0,6

0,3

4,9

23

Կաղամբ (թարմ)

1,8

0,1

4,7

27

բրոկոլի

3

0,4

25

28

Ծաղկակաղամբ

2,5

0,3

4,5

30

Կարտոֆիլ

2,0

0,4

16,3

80

Սոխ կանաչ

1,3

0

3,5

19

Սոխ գլուխ

1,4

0

9,1

41

Գազար

1,3

0,1

7,2

30

Վարունգ

0,8

0,1

2,6

14

Վարունգ ջերմոցի

0,7

0,1

1,9

11

Պղպեղ կանաչ քաղցր

1,3

0

5,3

26

Պղպեղ կարմիր քաղցր

1,3

0

5,7

27

Մաղադանոս

3,7

0,4

8,0

49

Բողկ

1,2

0,1

3,8

21

Մարոլ

1,5

0,2

2,3

17

Բազուկ

1,5

0,1

9,1

42

Լոլիկ

1,1

0,2

3,8

23

Լոլիկ ջերմոցի

0,6

0

2,9

14

Կանաչ լոբի

4,0

0

4,3

32

Սխտոր

6,5

0

5,2

46

Սպանախ

2,9

0,3

2,0

22

Թրթնջուկ

1,5

0

3,0

19

Միս

Տավարի 1-ին կարգի

18,6

16,0

0

218

Տավարի 2-րդ կարգի

20,0

9,8

0

168

Հավի 1-ին կարգի

18,2

18,4

0,7

241

Հավի 2-րդ կարգի

21,2

8,2

0,6

161

Հնդկահավի

19,5

22,0

0

276

Հորթի միս 1-ին կարգի

19,7

2,0

0

97

 Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք

Սիգ

19

7,5

0

144

Ծովային կաղամբ

0,9

0,2

3,0

16

Պերկես (օկուն) ծովային

18,2

3,3

0

103

Թառափազգիներ (իշխան)

16,4

10,9

0

164

Ձողաձուկ (տրեսկա)

16,0

0,6

0

69

Ձու

Ձու

12,5

11,5

0,7

157

Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր

Ծիրան

0,9

0,1

9,0

41

Սերկևիլ

0,6

0,5

7,9

40

Ադամաթուզ

1,5

0

22,4

91

Բալ

0,8

0,5

10,3

52

Տանձ

0,4

0,3

9,5

42

Թուզ

0,7

0,2

11,2

49

Հոն

1,0

0

9,7

45

Դեղձ

0,9

0,1

9,5

43

Սալոր

0,08

0

9,6

43

Խուրմա

0,5

0

13,3

53

Կեռաս

1,1

0,4

10,6

50

Թութ

0,7

0

12,0

52

Խնձոր

0,4

0,4

9,8

45

Նարինջ

0,9

0,2

8,1

40

Թուրինջ

0,9

0,2

6,5

35

Կիտրոն

0,9

0,1

3,0

16

Մանդարին

0,8

0,3

8,1

40

Խաղող

0,6

0,2

15,0

65

Մորի

0,8

0,3

8,3

42

Կարմիր հաղարջ

0,6

0,2

7,3

39

Սև հաղարջ

1,0

0,2

7,3

38

Մասուր թարմ

1,6

0

10,0

51

Մասուր չորացրած

3,4

0

21,5

110

Ձմերուկ

0,7

0,2

8,8

38

Սեխ

0,6

0

9,1

38

Դդում

1,0

0,1

4,2

25

Չրեղեն

Ծիրանի չիր

5,2

0

55,0

234

Չամիչ քիշմիշի

1,8

0

66,0

262

Սև սալորի չիր

2,3

0

58,4

242

Խնձորի չիր

3,2

0

68,0

273

Բալի չիր

1,5

0

73,0

292

Տանձի չիր

2,3

0

62,1

246

Դեղձի չիր

3,0

0

68,5

275

Կաթ և կաթնամթերք

Կաթ պաստերիզացված

2,8

3,2

4,7

58

Կաթի փոշի

26,0

25,0

37,5

476

(ենթակետն ուժը կորցրել է 19.01.24 N 45-Ն)

(ենթակետն ուժը կորցրել է 19.01.24 N 45-Ն)

Սերուցք 10%

3,0

10,0

4,0

118

Սերուցք 20%

2,8

20,0

3,6

205

Թթվասեր 10%

3,0

10,0

2,9

116

Թթվասեր 20%

2,8

20,0

3,2

206

Կեֆիր ցածր յուղայնության

3,0

0,05

3,8

30

Կեֆիր բարձր յուղայնության

2,8

3,2

4,1

56

Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր)

5,0

1,5

8,5

70

Պանրիկներ կաթնաշոռային մանկական (փաթեթավորած)

9,1

23,0

18,5

315

Կաթնաշոռ բարձր յուղայնության

14,0

18,0

2,8

232

Կաթնաշոռ ցածր յուղայնության

18,0

0,6

1,8

88

Պանիր «Բռինզա»

17,9

20,1

0,0

260

Պանիր հալած (փաթեթավորած)

24,0

13,5

0,0

226

Պանիր «Չանախ»

18,5

24,5

0

295

Պանիր «Լոռի»

23

27,5

0

339

 Ճարպեր

Կարագ սերուցքային

0,5

82,5

0,8

748

Յուղ հալած

0,3

98

0,6

887

Յուղ բուսական

0

99,9

0

899

 Ձավարեղեն

Հնդկաձավար

9,5

2,3

65,9

329

Սպիտակաձավար

11,3

0,7

73,3

326

Վարսակաձավար

11,0

6,1

49,7

303

Գարեձավար

10,0

1,3

66,3

324

Կորկոտ

11,5

3,3

66,5

348

Բրինձ

7,0

1,0

71,4

330

Բլղուր

10,0

1,4

67

321

Հաճար

10,0

1,4

67

321

Ընդեղեն

Լոբի հատիկ

21,0

2,0

46,6

292

Ոլոռ

23,0

1,6

50,8

314

Սիսեռ

23,0

1,2

53,3

303

Ոլոռ կանաչ

5,0

0,2

12,8

73

Ոսպ

24,8

1,1

53,7

310

 Ընկուզեղեն

Նուշ

18,6

57,7

13,6

645

Ընկույզ

13,8

61,3

10,2

648

 Հաց, հացամթերք, ալյուր

Հաց տարեկանի

6,9

1,2

42,4

214

Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից

7,7

2,4

53,4

254

Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից

7,9

1

48,1

239

Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից

8,1

1,2

46,6

220

Հաց ցորենի` թեփով

8,8

3,4

43,8

248

Ալյուր ցորենի` բարձր տեսակի

10,3

1,1

68,9

334

Ալյուր ցորենի` 1-ին տեսակի

10,6

1,3

67,6

331

Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի

11,7

1,8

63,7

324

Ալյուր տարեկանի

6,9

1,1

76,9

326

Ալյուր եգիպտացորենի

7,2

1,5

72,1

331

Ալյուր կարտոֆիլի

0,1

0

79,6

327

Մակարոնեղեն`

10,4

1,1

69,7

337

Բուլկի

7,8

2,5

50,5

261

Չորաբլիթ

11,0

1,3

73,0

330

Չորահաց

8,5

10,8

66,0

398

 Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք

Շաքարավազ

0

0

99,8

379

Մեղր

0,8

0

80,3

314

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.20 N 19-Ն)

Ջեմեր և մուրաբաներ

(կետն ուժը կորցրել է 19.01.24 N 45-Ն)

 Հյութեր և ըմպելիքներ

Գազարի հյութ

1,1

0,1

12,6

56

Տոմատի հյութ

1

0,1

2,9

18

Ծիրանի հյութ

0,5

0

13,7

56

Արքայախնձորի հյութ

0,3

0,1

11,8

52

Նարնջի հյութ

0,7

0,1

13,2

60

Խաղողի հյութ

0,3

0

13,8

54

Բալի հյութ

0,7

0,2

11,4

51

Նռան հյութ

0,3

0

14,5

64

Թուրինջի հյութ

0,3

0,1

7,9

38

Կիտրոնի հյութ

0,6

0

3,9

33

Մանդարինի հյութ

0,8

0

9,8

45

Դեղձի հյութ

0,3

0

16,5

68

Սալորի հյութ

0,3

0,1

15,2

68

Սև հաղարջի հյութ

0,5

0

7,3

41

Մասուրի հյութ

0,1

0,2

16,1

67

Խնձորի հյութ

0,5

0,1

9,1

38

Տանձի հյութ

0

0

14,4

59

Թեյ շաքարով

0,1

0

7

28

Թեյ կիտրոնով

0,1

0

6,8

28

Հավելանյութեր

Թթխմոր չոր

12,7

8,5

2,7

109

Ժելատին

87,2

0,7

0,4

355

Ցորենի թեփ

16

16,6

3,8

165

Կակաո փոշի

24,2

17,5

27,9

380

(աղյուսակը խմբ. 13.06.16 N 22-Ն, փոփ. 14.08.20 N 19-Ն, խմբ., փոփ. 19.01.24 N 45-Ն)

 

Աղյուսակ 10

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

(վերնագիրը խմբ. 14.08.20 N 19-Ն)

 

Հ/հ

Սննդամթերքի անվանումը

Քաշը(գ) / Ծավալը (մլ)

Նշումներ

1.

Մրգեր, բանջարեղեն

-

Վաճառվում է նախապես լվացված

2.

Շշալցված խմելու ջուր (չգազավորված)

Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի

3.

Թեյ, կակաո կաթով և շաքարով (կամ առանց շաքարի ավելացման)

200 մլ

Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի

4.

Հյութեր հատապտուղներից և մրգերից առանց ավելացված շաքարի

Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

5.

Կաթ (0-2,5% յուղայնության

Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

6.

Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ)

Մինչև 200 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով

7.

Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից

Մինչև 125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով

8.

Բուտերբրոդների համար պանիրներ, բացառությամբ հալեցրած պանիրների

Մինչև 125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով

9.

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության` հաց, բուլկի և հացաբուլկեղեն (ջեռոցում պատրաստված կարկանդակներ, միջուկը` հավ, բանջարեղեն, լոբազգիներ, կանաչի, պանիր), պանրային սենդվիչներ

Մինչև 100 գ

Իրացվում է միայն սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

10.

Ընկուզեղեն (բացի գետնանուշից և աղի պիստակից), չորամիրգ

Մինչև 50 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

11.

 Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության աղցաններ` թարմ մրգերից, բանջարեղենից, ձավարեղենից, լոբազգիներից

Մինչև 150 գ

Իրացվում է միայն ցուցադրասառնարանի առկայության պայմանով, սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

(աղյուսակը խմբ. 14.08.20 N 19-Ն, լրաց., փոփ. 19.01.24 N 45-Ն)

Ձև 1

 

ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ

 

Օր._________________________

Շաբաթ. ____________________

Տարվա եղանակ. ____________

Տարիքային խումբ. __________

 

Հ/հ

Կերակրատեսակի անվանումը

Չափաբաժնի քաշը

Սննդային նյութեր (գ)

Էներգետիկ արժեք(կկալ)

Վիտամիններ (մգ)

Միկրոտարրեր (մգ)

Սպիտակուցներ

Ճարպեր

Ածխաջրեր

B1

C

A

E

Ca

P

Mg

Fe

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

Տարածաշրջանի անվանումը _________________________________________________________

(մարզ, համայնք)

Գտնվելու վայրը ___________________________________________________________________

 

Հիմնադրի անվանումը ______________________________________________________________

 

Հանրակրթական ուսումնական հաստատության համարը, անվանումը _______________________

 

Կազմակերպության անվանումը ______________________________________________________

 

Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ  ԵՄ

 

Տնօրեն` ______________________________________

(անուն, ազգանուն)

 

Կ.Տ. ստորագրություն__________________

 

ՃԱՇԱՑՈՒՑԱԿ-ԲԱՇԽՈՒՄ

 

«_____»________________________20  թ.

 

Սովորողների թիվը ____________________

 

Էջ -2-

 

Ճաշացուցակ

Մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը

                                                 
 

Նախաճաշ

                                                 
                                                   
                                                   

Ճաշ

                                                 
                                                   
                                                   

Ետճաշիկ

                                                 
                                                   
                                                   

Ընթրիք

                                                 
                                                   
                                                   

Երկրորդ ընթրիք

                                                 
                                                   
                                                   

Մեկ սովորողի համար`

                                                 

Ընդամենը տրվել է`

                                                 

Մեկ կգ-ի արժեքը`

                                                 

Ընդամենը գումարը`

                                                 

 

Լրացվում է ամեն օր դուրս գրված սննդամթերքի համար

Ընդունող`________________(խոհարար) Հանձնող`__________________(տնտեսվար)

Բուժաշխատող/դիետոլոգ__________________

 

Ձև 3

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ) ՔԱՐՏ

 

Տեխնոլոգիական քարտի համարը ___________________

Բաղադրատոմսի համարը ___________________

 

Հումքի անվանումը

Մեկ չափաբաժնի համար դուրս գրված սննդամթերքի քաշը

Սննդային նյութեր

Հանքային նյութեր

Վիտամիններ

համաքաշը (գ)

զտաքաշը (գ)

սպիտակուցներ (գ)

ճարպեր (գ)

ածխաջրեր (գ)

էներգետիկ արժեք (կկալ)

Ca (կալցիում) (մգ)

Fe (երկաթ) (մգ)

B1 (մգ)

B2 (մգ)

C

մգ)

                       
                       

Ելքը`

                     

 

Արտադրական գործընթացի նկարագրումը (նշվում է պատրաստման գործընթացը և ռեժիմը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Ձև 4

 

ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՈՏԱՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Կերակրատեսակի պատրաստման ամսաթիվը, ժամը

Խոտան-որոշման ժամը

Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի

անվանումը

Չափաբաժնի

քաշը

Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի պատրաստ-վածության նկարագիրը, զգայորոշման գնահատման արդյունքները

Պատրաստի կերակրատեսակի,

արտադրանքի իրացման

թույլտվություն

Նշում պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի բաշխման արգելման փաստի մասին

1

2

3

4

5

 6

7

             

 

Ստորագրություն`

Տնօրեն____________ Բուժ. աշխատող _________________ Խոհարար _________________

 

Ձև 5

 

ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՏՅԱՆ

 

Հ/հ

Մթերքի անվանումը

Փաստացի դուրս գրված սննդամթերքի քանակը
(զտաքաշ, գ) մեկ սնվող անձի հաշվարկով ըստ օրերի

Ընդամենը 10 օրվա ընթացքում դուրս գրված սննդա-մթերքի քանակը (գ)

Միջինում 1 օրվա ընթացքում դուրս գրված սննդա-մթերքի քանակը (գ)

Սպիտա-կուցներ (գ)

Ճարպեր (գ)

Ածխաջրեր (գ)

Էներգետիկ արժեք (կկալ)

Մթերքի նորմը գրամներով(զտաքաշ, գ)

Նորմից շեղում %(+/-)

 

 

1

2

3

4

5

6

7

8

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

 

Ձև 6

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Հ/հ

Աշխատողի անուն-ազգանուն

Պաշտոն

Ամիս/օր

1

2

1

4

5

6.

30/31

1.

                   

2.

                   

3.

                   

 

Ձև 7

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Հ/հ

Ամսաթիվ

ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Մասնակիցների անունը, ազգանունը

Ուսուցում անցկացնող կազմակերպության անվանումը

Ուսուցում անցկացնողի անունը, ազգանունը

Ուսուցման թեման

Ստորա-գրություն

1

2

3

4

5

 6

7

 

 

 

 

 

 

 

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 13.06.16 N 22-Ն, 14.08.20 N 19-Ն, 19.01.24 N 45-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.01.2024, N 45-Ն 01.01.2025, N 32-Ն
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 32-Ն
14.08.2020, N 19-Ն 30.08.2020, N 32-Ն
13.06.2016, N 22-Ն 11.07.2016, N 32-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան