Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.1974-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1974/24
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.1974
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1974

հայկական խսհ գերագույն խորհրդի

ո ր ո շ ու մ ը
 
հայկական խսհ «պետական նոտարիատի մասին» օրենքի
կիրարկման կարգի մասին


Հայկական ԽՍՀ «Պետական նոտարիատի մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհուրդը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ «Պետական նոտարիատի մասին» օրենքը կիրարկել 1975 թվականի ապրիլի 1-ից:

2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը` Հայկական ԽՍՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Հայկական ԽՍՀ «Պետական նոտարիատի մասին» օրենքին:

3. Հանձնարարել Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին` Հայկական ԽՍՀ կառավարության որոշումները համապատասխանեցնել Հայկական ԽՍՀ «Պետական նոտարիատի մասին» օրենքին: