Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.287
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 հուլիսի 2017 թ.

N 246-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ կամ վարչական ակտի միասնական հաշվից ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.07.21 N 649-Ն, լրաց. 24.07.24 N 903-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը`

(նախաբանը փոփ. 01.07.21 N 649-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)

2) միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.07.21 N 649-Ն, լրաց. 24.07.24 N 903-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի

(հավելվածն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի

 

Դ Ի Մ ՈՒ Մ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ
կամ վարչական ակտի միասնական հաշվից ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

Փաստաթղթի հերթական համարը
___________________________________________
(լրացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. (կետն ուժը կորցրել է 24.07.24 N 903-Ն)

Խնդրում եմ միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝

 

Հ/հ 

Բանկի անվանումը կամ կենտրոնական գանձապետարան

Բանկային հաշվի համարը կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը

Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները

Իրավա-հաջորդ կազմա-կերպության   տվյալները

Կազմա-կերպության մասնակից կազմա-կերպության տվյալները

Վերա-դարձման ենթակա գումարը (դրամ)

-1- -2- -3- -3.1-

-3.2-

-3.3-

-4- 
     

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան ամսաթիվ

Անձնագրի սերիան և համարը (նույնա-կանացման քարտի համարը)

Անձնագրի (նույնա-կանացման քարտի) տրման ժամկետը և ծած-կագիրը (ում կողմից)

ՀՎՀՀ

Անվա-նումը

ՀՎՀՀ

Անվա-նումը

 
     

-3.1.1-

-3.1.2-

-3.1.3-

-3.1.4-

-3.2.1-

-3.2.2-

-3.3.1-

-3.3.2-

 
                   

Ընդամենը

 
               

 Պատասխանատու անձի

 ____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողին միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը

 

 1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
 2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
2․1․ 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը,
 3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
 4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
4․1․ Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան,
 5. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
 6. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, կամ կենտրոնական գանձապետարանը,
 7.

Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,

7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում,
7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին,
7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը),
7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),
7.2. Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.2.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.2.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը,
7.3. Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.3.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.3.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը,
 8. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը,
 9. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը,
 10. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:
(հավելվածը լրաց. 22.07.20 N 681-Ն, լրաց., փոփ. 27.07.23 N 778-Ն, 24.07.24 N 903-Ն)