ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«02» դեկտեմբերի 2024 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1․1-ին մասի 34-րդ կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Նախարար`
11/30/2024 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի N 15-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն. քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունը անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածի 5-րդ գլխի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) Դոկ. 8973 «Ավիացիոն անվտանգության ձեռնարկ» փաստաթղթի 38-րդ լրացման պահանջների հիման վրա:
2. Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններում պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրությունների դեպքերում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ ՔԱԿ), օդանավակայանների, օդանավ շահագործող կազմակերպությունների, օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունների, օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների շահագործողական, կարգավարական և կապի կետերի, ծառայությունների ու տեղեկատուների հերթապահների գործողությունները:
3. Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններում սպառնալիքի պոտենցիալ օբյեկտներ են հանդիսանում գետնի վրա կամ օդում թռիչքի մեջ գտնվող օդանավերը, օդանավակայանային համալիրները, օդանավակայանի ենթակառուցվածքները, տեխնիկական միջոցները, շենքերը և շինությունները, բեռնային համալիրները, օդանավով փոխադրվող բեռները և փոստը, օդանավերի տեխնիկական սպասարկման կայանները, օդանավ շահագործող կազմակերպությունները ու օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունները և դրանց ենթակառուցվածքները, օդանավեր սնունդ և օդանավային պաշարներ մատակարարող կազմակերպությունները:
4. Սպառնալիքները կարող են ստացվել անմիջականորեն այն անձանցից, որոնք նպատակ ունեն իրականացնել անօրինական միջամտության գործողություններ, ինչպես նաև կարող են լինել միջնորդավորված սպառնալիքներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ երրորդ անձանց միջոցով փոխանցվող սպառնալիքներ: Սպառնալիքները կարող են ստացվել տարբեր ձևերով ու միջոցներով, այդ թվում՝ հեռախոսով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ գրավոր: Սույն Կարգի 6-րդ կետում նշված աշխատող անձի կողմից սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում վերջինս պետք է փորձի առավել շատ տեղեկատվություն հավաքագրել սպառնալիքի մասին, որպեսզի ստացված տեղեկատվությունն օգնի սպառնալիքը գնահատողներին ստացված սպառնալիքի գնահատման աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև գտնելու այն անձին, որից ստացվել է սպառնալիքը:
5. Սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքագրման, հաղորդագրության կամ տեղեկատվության գրանցման և պահպանման աշխատանքների հեշտացման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործող կազմակերպությունների, օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունների, օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահագործողական, կարգավարական և կապի կետերի, ծառայությունների ու տեղեկատուների հերթապահ մասերում պետք է տեղադրվեն ստացված հաղորդագրության ձայնագրման և հիշողության սարքերով համալրված հեռախոսներ:
6. Բոլոր այն աշխատողները, որոնք իրենց աշխատանքային գործունեության բերումով՝ պարտականությունների իրականացման ընթացքում հավանական է, որ կարող են ստանալ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրություն (Քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներ, ծառայությունների պետեր, շահագործողական և կարգավարական կետերի ու ծառայությունների կարգավարներ, հեռախոսակապի կայանների և կոմուտատորների օպերատորներ, տեղեկատուների աշխատողներ, օդանավերի վերգետնյա և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներ, ուղևորների, նրանց ձեռքի և ուղեբեռի հաշվառման, դրանք օդանավ փոխադրման և բարձման/բեռնաթափման գործառույթներ իրականացնող աշխատողներ, բեռների և փոստի ձևակերպման և փոխադրման ընդունման գործառույթներ իրականացնող աշխատողներ, ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմի անդամներ, օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարգավարներ և աշխատակիցներ, օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմի անդամներ և աշխատողներ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող աշխատողներ, ադմինիստրատորներ, և այլն), մինչ իրենց պարտականությունների կատարմանն անցնելը, պետք է անցնեն աշխատատեղերում ուսուցում՝ պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով, այդ թվում էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ գրավոր ստացված հաղորդագրության կամ տեղեկատվության դեպքերում անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաև այդ անձանց ծառայողական հրահանգներում պետք է ներառված լինեն դրույթներ պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ գրավոր ստացված հաղորդագրության կամ տեղեկատվության դեպքերում իրականացվող գործողությունների վերաբերյալ:
2. ՊԱՅԹՅՈՒՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Պայթյունի սպառնալիքի մասին ստացված ցանկացած հաղորդագրություն պետք է դիտվի որպես իրական վտանգ ուղևորների, օդանավի անձնակազմի, օդանավակայանների հասարակական վայրերում գտնվող քաղաքացիների և քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունների աշխատողների կյանքի ու անվտանգության համար այնքան ժամանակ, մինչև համապատասխան գործողություններով չհաստատվի հաղորդման մեջ պարունակվող տեղեկատվության կեղծ կամ ոչ հավաստի լինելը:
8. Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում սույն Կարգի 6-րդ կետում նշված աշխատող անձը պետք է հաղորդագրությունն անհապաղ փոխանցի իր անմիջական ղեկավարին և օդանավակայանների շահագործողական ծառայությունների կարգավարներին, որոնք անհապաղ ստացված տեղեկատվությունը փոխանցում են ՔԱԿ կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարին (հեռախոս՝ 060434295, 060434296), որը ստացված հաղորդագրությունը փոխանցում է ներգրավված մարմիններին և կազմակերպություններին սույն Կարգով սահմանված Պայթյունի ահազանգի մասին ազդարարման սխեմայով՝ համաձայն Ձև N 2-ի։
9. Յուրաքանչյուր անձ՝ հեռախոսով ստանալով սպառնալիքի մասին տեղեկատվությունը, պետք է.
1) ուշադիր լսի և ճշգրիտ գրանցի զանգահարող անձի արտահայտությունները,
2) միջոցներ ձեռնարկի, որպեսզի ճշտի՝ որտեղից է ստացվել զանգը կամ հնարավոր միջոցներով տեղեկացնի այլ աշխատողին, որպեսզի վերջինս ճշտի՝ որտեղից է ստացվել զանգը,
3) փորձել ձայնագրել հաղորդագրությունը, եթե տվյալ հեռախոսը հաղորդագրության ձայնագրման և գրանցման համալրված չէ,
4) գործադրել բոլոր հնարավոր միջոցները հեռախոսային խոսակցությունը երկարաձգելու համար՝ հնարավոր շատ տեղեկատվություն ստանալու նպատակով,
5) առանց հաղորդողին ընդհատելու և առանց որևէ տեղեկատվություն տալու ուշադիր լսել և ճշգրտորեն հիշել զանգահարողի հաղորդագրությունը,
6) գրանցել հեռախոսային խոսակցության ճիշտ ժամանակը և կատարել նշումներ հեռախոսազանգի բովանդակության վերաբերյալ,
7) գրանցել հեռախոսով ստացված տեղեկատվությունը` կրկնելով այն, այնուհետև խնդրել բաժանորդին հաստատել գրանցված հաղորդագրության ճշտությունը,
8) լսողությամբ որոշի զանգահարողի խոսքի, առոգանության, ինտոնացիայի, ակցենտի, խոսակցությանն ուղեկցող աղմուկի և այլ առանձնահատկությունները,
9) ստացված հաղորդագրության մասին ամբողջական կարծիք կազմելու, զանգահարողին բացահայտելու և հավանական ճշմարտացիությունը պարզելու նպատակով զանգահարողին տալ հարցեր, որոնք պետք է լինեն ուղիղ, բայց ոչ ուղղորդող, պահպանելով հերթականությունը, քանի որ զանգահարողը կարող է ավելի շուտ վայր դնել հեռախոսը՝ քան հարցեր տալը։
10. Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պետք է տալ հետևյալ հարցերը.
1) որտե՞ղ է տեղադրված պայթուցիկ սարքը.
Այս հարցը տրվում է առաջինը այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի կազմել պատասխան գործողությունների պլան՝ փոխելու թռիչքում գտնվող օդանավի երթուղին կամ կազմակերպել օդանավակայանային համալիրից տարահանման աշխատանքները:
2) ե՞րբ պետք է տեղի ունենա պայթյունը.
Այս հարցը տրվում է, որպեսզի ճշտվի այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է տարահանման իրականացման համար:
3) ի՞նչ տեսք ունի պայթուցիկ սարքը (սարքի նկարագիրը).
Այս հարցը տրվում է, որպեսզի որոնման ժամանակ հնարավոր լինի արագ ճանաչելու պայթուցիկ սարքը:
4) ո՞վ եք դուք.
Այս հարցը տրվում է, որպեսզի հարցի օգնությամբ հնարավոր լինի պարզել զանգահարողի հաղորդագրության հավաստիությունը կամ պատկանում է արդյոք զանգահարողը որևիցե ահաբեկչական խմբավորման:
5) ի՞նչու եք դուք դա անում (կատարում).
Այս հարցը տրվում է, որպեսզի հարցի օգնությամբ հնարավոր լինի որոշելու սպառնալիքի մասին հաղորդագրության հավաստիությունը և արարքի նպատակները:
11. Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսազանգ ստացողը անձը պետք է հնարավորության դեպքում ստուգի զանգահարողի կողմից հաղորդված տեղեկատվության ճշտությունը` հայտնելով ահազանգողին իրականությանը չհամապատասխանող չվերթի համարը, թռիչքի ժամը կամ ուղղությունը և հարցնի զանգահարողին՝ դա էր նկատի ունեցել, թե ոչ:
12. Սույն Կարգի 6-րդ կետում նշված աշխատող անձը, ով հեռախոսով ստացել է սպառնալիքի մասին միջնորդավորված հաղորդագրություն, պետք է.
1) հարցնի ու գրանցի ճիշտ ժամանակը, երբ ստացել է սպառնալիքի մասին հաղորդագրությունը կամ պատահականորեն լսել է այդ մասին, գրի այն ճշգրիտ արտահայտությունները, որոնք օգտագործում էր զանգահարողը կամ խոսողը,
2) պարզի միջնորդից՝ ստացել է արդյոք նա սույն կետի 1-ին ենթակետով նշված հարցերի վերաբերյալ որևէ պատասխան, թե ոչ, հաջողվել է արդյոք միջնորդին իմանալ` որտեղից են զանգահարել և ունի որևէ տեղեկատվություն սպառնալիքի մասին տեղեկություն իմացող և զանգահարող անձի կամ սպառնալիքի մասին խոսող անձի վերաբերյալ կամ տվյալներ այդ անձանց հետ կապի մասին:
13. Պայթյունի սպառնալիքի մասին էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ գրավոր հաղորդագրությունը ստացած անձը պետք է փոխանցի այն ՔԱԿ կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարին (հեռախոս՝ 060434295) ու իր անմիջական ղեկավարին և ճշգրիտ շարադրի, թե ինչ ձևով է այն ստացվել:
14. Օդանավի թռիչքի ընթացքում տվյալ օդանավում պայթուցիկ սարքի մասին ստացված հաղորդագրությունները պետք է անհապաղ փոխանցվեն ՔԱԿ կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարին (հեռախոս՝ 060434295), որը ստացված հաղորդագրության մասին անհապաղ պետք է հաղորդի ՔԱԿ նախագահին, որը հանդիսանում է օդանավակայանների ճգնաժամային կառավարման պլաններով սահմանված օդանավակայանային օպերատիվ շտաբի պետը։ Օդանավի հրամանատարին թռիչքի ընթացքում տվյալ օդանավում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ստացված տեղեկատվությունը փոխանցվում է ՔԱԿ նախագահի որոշմամբ, որն ստանալով տեղեկատվությունը, գնահատելով ստեղծված իրավիճակը և հարցը քննարկելով օդանավակայանների ճգնաժամային կառավարման պլանում ընդգրկված օպերատիվ շտաբի անդամների հետ, որոշում է կայացնում ստացված տեղեկատվությունը օդանավի հրամանատարին փոխանցելու կամ չփոխանցելու մասին:
15. Առանց ՔԱԿ նախագահի որոշման՝ արգելվում է օդանավակայանում կամ օդանավում պայթուցիկ սարքի մասին ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել թռիչքում գտվող օդանավերի հրամանատարներին:
16. Թռիչքում գտնվող օդանավում ուղևորների կողմից օդանավի անձնակազմի անդամներին օդանավում պայթուցիկ սարքի մասին գրավոր կամ բանավոր փոխանցված հաղորդագրությունները վերջիններիս կողմից տրվում են օդանավի հրամանատարին, որն անհապաղ այդ մասին հաղորդում է օդային երթևեկության կառավարման կարգավարին և հայտնում թռիչքի հետագա ընթացքի մասին իր կայացրած որոշումը:
17. Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսազանգով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ գրավոր հաղորդագրություն ստացած անձը իր անմիջական ղեկավարին տեղեկատվությունը պետք է փոխանցի լրացնելով սույն կարգով սահմանված Պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրության ստացման և տեղեկացման ձևաթուղթը (այսուհետ՝ Ձևաթուղթ)՝ համաձայն Ձև N 1-ի։ Լրացված Ձևաթուղթը նաև տրամադրվում է օդանավակայանային օպերատիվ շտաբին՝ տվյալների հիման վրա սպառնալիքի վտանգի գնահատման մասնագետի կողմից սպառնալիքի աստիճանի գնահատում իրականացնելու և գնահատման արդյունքները օդանավակայանային օպերատիվ շտաբի պետին ներկայացնելու համար։
Ձև N 1
Պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրության ստացման և տեղեկացման ձևաթուղթ
Լրացվում է հաղորդագրությունն ստացող անձի կողմից
Ընկերության անվանումը. |
Ամսաթիվ. |
սպառնալիքի ստացման ժամը. (Z) | ||||
Անձը, որին պետք է ուղղվեն հարցումները (հերթապահ, անվտանգության մենեջեր). | ||||||
կոնտակտային համարը. |
պաշտոնը. | |||||
հաղորդագրությունը (բառացի արտահայտությունները).
| ||||||
որտեղ է ռումբը / վտանգը (կիրառվում է բոլոր ստացված սպառնալիքների տեսակների նկատմամբ) | ||||||
ՏԵՐՄԻՆԱԼ □ |
Ավիաըն-կերության տարածք □ |
ԲՈՐՏՍՆՆԴԻ ՏԵՂԱՄԱՍ □ |
վառելիքի պահեստ □ |
Սպա-սարկման գործակալ □ |
Բեռ-նԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ □ | |
այլ. | ||||||
օդանավի գրանցումը |
չվերթի համարը |
չվերթի երթուղին |
որտեղից. |
ուր. | ||
մանրամասներ .
| ||||||
արդյոք անձը ծանոթ էր թվում շենք(եր)ին կամ օդանավին, ելնելով նրա կողմից տրված ռումբի գտնվելու վայրի նկարագրությունից: |
այո □ |
ՈՉ □ | ||||
երբ է դա պայթելու (կիրառվում է բոլոր ստացված սպառնալիքների տեսակների նկատմամբ) | ||||||
շարժելու դեպքում □ |
վերթիռից հետո □ |
թռիչքի |
թռիչքի բացարձակ բարձրության վրա □ |
Օդանավի դուռը բացելու դեպքում □ | ||
ամսաթիվը |
ժամը |
օրը |
այլ | |||
ինչ տեսք ունի (կիրառվում է բոլոր ստացված սպառնալիքների տեսակների նկատմամբ) | ||||||
ճամպրուկ □ |
տուփ □ |
սուրհանդակի պայուսակ □ |
փոխադրվող |
բորտ-սննդի պիտույք-ներ □ | ||
պորտֆել □ |
շարժական համակարգիչ □ |
անիվավոր պայուսակ □ |
բջջային |
օդանավի սարք □ | ||
այլ / նկարագրությունը | ||||||
ով եք դուք (կիրառվում է բոլոր ստացված սպառնալիքների տեսակների նկատմամբ) | ||||||
կազմակերպության անվանումը |
անհատի անվանումը | |||||
որտեղ եք այժմ գտնվում |
այլ | |||||
ինչու եք դա անում (կիրառվում է բոլոր ստացված սպառնալիքների տեսակների նկատմամբ) | ||||||
զանգահարողի բնութագիրը (կիրառվում է հեռախոսային նախազգուշացումների նկատմամբ) | ||||||
ՁԱՅՆԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ |
ԽՈՍԵԼԱՁԵՎԸ |
ՀԵՏԻՆ ՊԼԱՆԻ ԱՂՄՈՒԿԸ | ||||
բարձր □ |
ՓԱՓՈՒԿ □ |
արագ □ |
դանդաղ □ |
գնացքներ □ | ||
սուր □ |
ՑԱԾՐ □ |
մաքուր □ |
աղավաղված □ |
երաժշտություն □ | ||
ճղճղան □ |
ՀԱՃԵԼԻ □ |
կակազող □ |
խլացված □ |
խոհանոց □ | ||
հարբած □ |
ռնգային □ |
օդանավի աղմուկ □ | ||||
այլ |
այլ |
հանրային | ||||
ձեվը |
գրասենյակային տեխնիկա □ | |||||
սառը |
զայրացած □ |
գործարանային տեխնիկա □ | ||||
ողջամիտ □ |
անտրամա-բանական □ |
փողոցային երթեվեկություն □ | ||||
հետեվողական □ |
անհետեվո-ղական □ |
երեկույթ □ | ||||
կշռադատված □ |
հուզական □ |
կենդանիներ □ | ||||
արդարակյաց □ |
ծիծաղով □ |
ձայներ (օրինակ` երեխաների) □ | ||||
անպարկեշտ □ |
քաղաքավարի □ |
ետին պլանի աղմուկ չկա □ | ||||
այլ |
այլ | |||||
զանգահարողի լեզուն |
առոգանությունը, եթե կա |
|||||
լեզվի տիրապետումը |
կատարյալ □ |
լավ □ |
միջին □ |
վատ □ | ||
զանգահարողի սեռը |
արական □ |
իգական □ | ||||
զանգահարողի տարիքը |
երեխա □ |
դեռահաս □ |
երիտասարդ չափահաս □ |
մԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ □ |
ծեր □ |
հայտնի չէ □ |
այլ տվյալներ (կիրառվում է հայտնաբերված հաղորդագրության կամ առարկայի նկատմամբ:
չի կիրառվում հեռախոսային նախազգուշացումների նկատմամբ)
որտեղ է հայտնաբերվել հաղորդագրությունը |
|||||||||||||||||||||||||||
որտեղ է գրվել հաղորդագրությունը |
|||||||||||||||||||||||||||
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է հաղորդագրությունը |
|||||||||||||||||||||||||||
ԻՆՉՊԻՍԻ ԱՌԱՐԿԱ Է |
|||||||||||||||||||||||||||
որտեղ է հայտնաբերվել առարկան |
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ – ՀԵՏԻՆ ՊԼԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐ
բջջային հեռախոս □ |
հեռախոս-ավտոմատ □ |
անհատական հեռախոս □ |
ներքին հեռախոսազանգ □ |
արտաքին հեռախոսազանգ □ |
զանգահարողի կողմից հավաքած համարը | ||||
այդ աշխատավայրում սովորաբար աշխատող անձի անունը |
ստացողի տվյալները (կիրառվում է ԲՈԼՈՐ ստացված սպառնալիքների տեսակների նկատմամբ)
հեռախոսազանգին պատասխանող կամ վտանգը հայտնաբերող անձի անունը | ||||
պաշտոնը | ||||
սպառնալիքի մասին զեկույցի ձեվը փոխանցվել է |
պաշտոնը |
|||
ամսաթիվը |
ժամը |
|||
ստորագրությունը |
ամսաթիվը |
Ձև N 2
ՍԽԵՄԱ
Պայթյունի ահազանգի մասին ազդարարման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|