ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» նոյեմբեր 2024 թ. |
N 356-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել միզապարկի վնասվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «19» նոյեմբեր 2024 թվականի N 356-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
S37.2 |
Միզապարկի վնասվածք |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ըստ ծանրության աստիճանի. |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, ընդհանուր վիրաբույժ, երիկամաբան |
8) |
Գանգատներ |
Հեմատուրիա, վերցայլային շրջանի ցավ, ինքնուրույն միզելու անկարողություն կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկում։ Որովայնի փքվածություն կամ ցավ միզային ասցիտի պատճառով կամ միզային ասցիտի նշաններ` որովայնի վիզուալիզացնող հետազոտություններով։ Ուրեմիա և կրեատինինի բարձր մակարդակ ինտրապերիտոնեալ ռեաբսորբցիայի պատճառով։ Մուտքային կամ ելքային վերքեր որովայնի ստորին հատվածում, շեքի կամ հետույքային շրջաններում թափանցող վնասվածքների ժամանակ։ |
9) |
Անամնեզ |
Հնարավոր է պացիենտի կողմից նշվի վնասվածք ստանալու հանգամանքները, որից պարզ կդառնա վնասվածքի մեխանիկան։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կատարվում է արտաքին զննում։ Ֆիզիկալ զննում։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում, գ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (միզուղիների վարակի սրացման շրջանում նշանակել նաև դեղորայքային բուժում): |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ընդհանուր վիրաբույժ |
0.4 |
- |
2) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
0․4 |
- |
3) |
Երիկամաբան |
0.2 |
- |
4) |
Աղեստամոքսաբան |
0.2 |
- |
5) |
Ներզատաբան |
0.2 |
- |
6) |
Նյարդաբան |
0.2 |
- |
7) |
Ուռուցքաբան |
0.1 |
- |
8) |
Արյունաբան, տրանսֆուզիոլոգ |
0.3 |
- |
9) |
Սրտաբան |
0.3 |
- |
10) |
Ֆթիզիատր |
0.05 |
- |
11) |
Թունաբան |
0.05 |
- |
12) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
0.05 |
- |
13) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
0,2 |
- |
14) |
Վնասվածքաբան |
0,6 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1․5 |
- |
Հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում |
2) |
Առկա չէ |
Գլուկոզի մակարդակի որոշում |
1.5 |
- | |
3) |
Առկա չէ |
Միզանյութի որոշում |
1.5 |
- | |
4) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
1.5 |
- | |
5) |
Առկա չէ |
Արյան խուբի և ռեզուս գործոնի որոշում |
1 |
- | |
6) |
Առկա չէ |
Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,), իոնիզացված Ca |
1.5 |
- | |
7) |
Առկա չէ |
Տրոպոնին I-ի որոշում |
0.1 |
- |
Սրտամկանի սուր ախտահարումների հայտնաբերում |
8) |
Առկա չէ |
Մեզի, արյան կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում |
0.5 |
- |
Հարուցիչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում |
9) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1.5 |
- |
Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում |
10) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), |
0,7 |
- |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
11) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս+ միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում, ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս |
1,5 |
- |
Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում |
12) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում |
0,7 |
- |
Հարուցչի հայտնաբերում |
13) |
Առկա չէ |
Թթվա-հիմնային հավասարակշռություն |
1 |
- |
Թթվա-հիմնային հավասարակշռության խանգարումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
14) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն տրանսաբդոմինալ, ըստ անհրաժեշտության նաև տրանսվագինալ |
1 |
- |
Հետորովայնամզային տարածության, որովայնի և կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայության, երիկամից մեզի արտահոսքի, հեմատոմայի, ուրինոմայի հայտնաբերում։ |
15) |
Առկա չէ |
Ցիստոսկոպիա |
0․8 |
- |
Կատարվում է միզածորանի ստենտավորման ժամանակ (երբ առկա է մեզի արտահոսքի խանգարում) |
16) |
Առկա չէ |
Ցիստոգրաֆիա |
1․2 |
- |
Ավելի էֆեկտիվ է ռետրոգրադ ցիստոգրաֆիան, որի ժամանակ պետք է միզապարկ ներմուծել 300-350մլ կոնտրաստ պարունակող լուծույթ։ |
17) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
0․8 |
- |
Նախավիրահատական հետազոտություն |
18) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստավորման |
1 |
- |
Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի դեպքում կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, անատոմիայի, վնասվածքի աստիճանի, հարակից օրգան-համակարգերի մասին։ Վնասվածքի աստիճանի գնահատում։ |
19) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի |
0.1 |
- | |
20) |
Առկա չէ |
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա |
0.1 |
- |
Էզոֆագիտի, գաստրիտի, բուլբիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և նեոպլաստիկ (չարորակ) պրոցեսների հայտնաբերում: |
21) |
Առկա չէ |
Կոլոնոսկոպիա բիոպսիայով և անզգայացումով |
0.1 |
- |
Աղիների բորբոքային պրոցեսների, նեոպլաստիկ (չարորակ) փոփոխությունների, դիվերտիկուլների և պոլիպների հայտնաբերում |
22) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
- |
Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում |
23) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն |
0․3 |
- |
Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանութ-յուն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլանե-րարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլանե-րարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
փաթեթ |
1-3 |
500-2000ml |
1000-4000ml |
Ըստ ցուցումների |
2) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ |
ամպուլներ |
3 |
30մգ |
60մգ |
Ըստ ցուցումների |
3) |
Պարացետամոլ 500մգ |
Պարացետամոլ 500մգ |
դեղահատեր |
1-4 |
2000մգ |
4 000մգ |
Ըստ ցուցումների |
4) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ |
սրվակ |
2 |
4մլ |
12մլ |
Ըստ ցուցումների |
5) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/ |
ամպուլներ |
2 |
6մլ |
12մլ |
Ըստ ցուցումների |
6) |
Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
ամպուլներ |
4 |
40-120մգ |
80-240մգ |
Ըստ ցուցումների |
7) |
Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ |
Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ |
ամպուլներ |
2 |
8-16 |
24-48 |
Ըստ ցուցումների |
8) |
Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ |
Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ |
ամպուլներ |
1 |
50-100մգ |
100-200 |
Ըստ ցուցումների |
9) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ |
մոմիկներ ուղիղաղիքային |
1-2 |
100-150 |
300-450մգ |
Ըստ ցուցումների |
10) |
Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ |
Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ |
նախալցված ներարկիչներ |
1-2 |
0,3-0,6մլ |
Որոշ դեպքերում մինչև 28 օր | |
11) |
Տրիմետոպրիմ 160մգ |
Տրիմետոպրիմ 160մգ |
դեղահատեր |
2,5 |
400 |
2800 |
7 օր, քիչ կիրառական |
12) |
Տրիմետոպրիմ-սուլֆամե-տոքսազոլ 160/800մգ |
Տրիմետոպրիմ-սուլֆամե-տոքսազոլ 160/800մգ |
դեղահատեր |
2,5 |
400/2000 մգ |
2800/14000 |
7օր քիչ կիրառական |
13) |
Ցեֆալոսպորիններ 2-րդ և 3-րդ խմբեր 1000մգ |
Բիոքսոն, Ցեֆտրիաքսոն-աստերիա, Լենդացին, Ցեֆազոլին, ռոցեֆին |
ն/ե |
1-2 |
1000-2000մգ օր |
14-28գ |
7օր |
14) |
Ամինոպենիցիլին + բետալակ-տամազայի ինհիբիտոր 325-625մգ |
Ամինոպենիցիլին + բետալակ-տամազայի ինհիբիտոր |
դեղահատեր |
3 |
975-1875mg |
6825/13125 |
7օր քիչ կիրառական |
15) |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
դեղահատեր |
2 |
500մգ 2 անգամ p/o |
3000 |
3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր) |
16) |
Լևոֆլոքսացին 750մգ |
Լևոֆլոքսացին 750մգ |
դեղահատեր |
1 |
- |
- |
քիչ կիրառական |
17) |
Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ |
Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ |
փաթեթիկ |
1 |
- |
- |
քիչ կիրառական |
18) |
Նիտրոֆու-րանտոին 50մգ |
Նիտրոֆու-րանտոին 50մգ |
դեղահատեր |
1-3 |
- |
- |
քիչ կիրառական |
19) |
Պիվմեցիլինամ 400մգ |
Պիվմեցիլինամ 400մգ |
դեղահատեր |
3 |
- |
- |
քիչ կիրառական |
20) |
Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ |
Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ |
սրվակ |
- |
- |
- |
քիչ կիրառական |
21) |
Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ |
Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ |
սրվակ |
- |
- |
- |
քիչ կիրառական |
22) |
Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ |
Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ |
սրվակներ |
3 |
- |
- |
քիչ կիրառական |
23) |
Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
սրվակներ |
3 |
- |
- |
քիչ կիրառական |
24) |
Պլազմոմիցին 500մգ 15մգ/կգ |
Պլազմոմիցին 500մգ |
դեղահատեր |
1 |
- |
- |
քիչ կիրառական |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից,
4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ ցուցման անհրաժեշտ է կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Միզային կաթետերի տեղադրում |
1,2 |
- |
2) |
Էպիցիստոստոմիկ խողովակի տեղադրում |
0․8 |
- |
3) |
Կախված վնասվածքի աստիճանից, տեսակից և հեմոդինամիկ կայունությունից ընտրվում է կոնսերվատիվ բուժում, որը իր մեջ ներառում է շարունակական հսկողություն, միզապարկի դրենավորում և հակաբիոտիկային պրոֆիլակտիկա։ Հիմնականում այս եղանակը ընտրվում է առանց բարդության էքստրապերիտոնեալ վնասվածքների կամ երբեմն առանց բարդության ինտրապերիտոնեալ վնասվածքների դեպքում օր՝․ միզապարկի ուռուցքի տրանսուրեթրալ ռեզեկցիայի ժամանակ առաջացած միզապարկի վնասվածք։ Մնացած դեպքերում ընտրվում է վիրաբուժական եղանակը՝ միզապարկի դեֆեկտի վերականգնում լուծվող թելերով։ |
1 |
- |
4) |
Երակային կաթետերի տեղադրում |
2 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-
Urological-Trauma-2024_2024-04-11-083052_vlwe.pdf
2. https://www.aast.org/resources-detail/injury-scoring-scale#blatter
3. https://shop.elsevier.com/books/campbell-walsh-urology/wein/978-1-4557-7567-5
4. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|