Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 332-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹԵՓՈՏՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել թեփոտող որքինով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.11.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 332-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԹԵՓՈՏՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B36.0

Թեփոտող որքին
Որքին`
դեղին
գույնզգույն

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Իգական, արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

ԱԲ, Բ (Երկրորդային վարակի միացում, ալերգիկ մաշկաբորբ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ

8)

Գանգատներ

Մաշկածածկույթի առանձին շրջանների ցանավորում, երբեմն` քոր։

9)

Անամնեզ

Ախտանշանների առավել նկատելի արտահայտում տարվա տաք եղանակներին, արևայրուքից հետո թերգունակային օջախների ի հայտ գալը։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ցանավորման տեղակայում առավելապես իրանի ու վերին վերջույթների շրջանում: Ցանային տարրերի բացակայություն ափերի, ներբանների, լորձաթաղանթների շրջանում: Տարբեր տրամաչափի` վարդագույնից կարմրադարչնագույն թեփոտվող կամ թերգունակային չթեփոտվող, ձուլման հակում ունեցող բծերի առկայություն։

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

1

2)

Ընտանեկան բժիշկ

0,3

0,3

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Վիճակի ծանրությամբ պայմանավորված հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Սնկաբանական հետազոտություն (KOH-ով թեստ)

0,7

0.3

Սնկի միցելների, «խաղողի ողկույզ» հիշեցնող սպորների հայտնաբերում

3)

Առկա չէ

Բալցերի փորձ (յոդի փորձ)

0,3

0.1

Ցանային տարրերի յոդով ավելի ինտենսիվ ներկում` ի արդյունք բնորոշ թեփոտման և յոդի ավելի ինտենսիվ կլանման

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

5)

Առկա չէ

Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում

-

0․5

Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենի հայտնաբերում

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Վուդի լամպով դիտում

0,5

0,4

Ցանային տարրերին բնորոշ դեղին կամ ոսկեդարչնագույն լուսարձակման առկայություն

5․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Կետոկոնազոլ 200մգ նրբաքսուք արտաքին կիրառման

Կետոկոնազոլ 200մգ նրբաքսուք արտաքին կիրառման

պարկուճ

0,2

1

20

20

2)

Կլոտրիմազոլ 100մգ նրբաքսուք արտաքին կիրառման

Կլոտրիմազոլ 100մգ նրբաքսուք արտաքին կիրառման

պարկուճ

0,2

1

15

15

3)

Միկոնազոլ 20մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման

Միկոնազոլ 20մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման

պարկուճ

0,1

1

20

20

4)

Տերբինաֆին 10մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման

Տերբինաֆին 10մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման

պարկուճ

0,2

1

20

20

5)

Կետոկոնազոլ 20մգ/մլ

Կետոկոնազոլ 20մգ/մլ

օճառահեղուկ

0,9

5

70

14

6)

Կետոկոնազոլ 200մգ

Կետոկոնազոլ 200մգ

դեղահատ

0,1

200

4000

20

7)

Իտրակոնազոլ 200մգ

Իտրակոնազոլ 200մգ

դեղահատ

0,1

200

1400

7

8)

Ֆլուկոնազոլ 150մգ, 300մգ

Ֆլուկոնազոլ 150մգ, 300մգ

դեղահատ

0,2

171,4

1200

28

7․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/tinea-versicolor-pityriasis-versicolor?search=pityriasis%20versicolor&source=search_result&selectedTitle=1~58&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: