ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 351-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԿԵՐՔԻ ՎԱՂԱԺԱՄ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ (ABRUPTIO PLACENTAE) ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ընկերքի վաղաժամ շերտազատումով (ABRUPTIO PLACENTAE) հղիի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«15» նոյեմբեր 2024 թվականի N 351-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԸՆԿԵՐՔԻ ՎԱՂԱԺԱՄ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ (ABRUPTIO PLACENTAE) ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ
1․ Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
Օ45 |
Ընկերքի վաղաժամ շերտազատում [abruptio placentae] |
2) |
Օ45.0 |
Ընկերքի վաղաժամ շերտազատում` արյան մակարդելիության խանգարմամբ |
3) |
Օ45.8 |
Ընկերքի այլ վաղաժամ շերտազատում |
4) |
Օ45.9 |
Ընկերքի վաղաժամ շերտազատում, չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Հղիների սրտխառնոց, հղիների փսխում՝ թեթև, միջին և ծանր աստիճան |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռադիոլոգ, նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
8) |
Գանգատներ |
● Որովայնային ցավ● Արյունահոսություն ● Արյունահոսություն տարբեր աստիճանի որովայնային ցավի հետ զուգակցվող ● Մեջքի ցավ |
9) |
Անամնեզ |
● Հիպերտենզիա ● Մոր մոտ թրոմբոֆիլիա ● Բազմապտուղ հղիություն ● Գերջրություն ● Տրավմա որովայնի հատվածում ● Պտղաջրերի վաղաժամ արտահոսք ● Ծխախոտի օգտագործում ● Թմրամիջոցների օգտագործում (քրեք, կոկային, ամֆետամիններ) ● Արգանդի միոմա ● Շաքարային դիաբետ (I, II տիպ, գեստացիոն) ● Ժառանգական թրոմբոֆիլիաներ /FII, FV, սպիակուց S, Սպիտակուց C, Հակաթրոմբինի III անբավարարություն/ ● Ձեռքբերովի թրոմբոֆիլիաներ /Հակաֆոսգոլիպիդային համախտանիշ/ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Պլացենտայի շերտազատման դեպքում արգանդը շոշափելիս ցավոտ է և/կամ լարված:
Ձգված արգանդը թույլ չի տալիս շոշափել պտղամասերը:
Արգանդի հատակը շոշափելիս հաճախ ցավոտ է, և կծկանքների ընդմիջումների ժամանակ ցավը չի վերանում:
Արյունահոսությունն ամբողջությամբ կամ մասամբ ներքին է, սակայն կարող է լինել նաև ալ կարմիր կամ մուգ կարմիր գույնի կամ պտղաջրերի հետ խառնված:
Պլացենտայի շերտազատման հետևանքով մոր արյան շրջանառության մեջ արձակված թրոմ բոպլաստինը կարող է հանգեցնել տարածուն ներանոթային մակարդելիության համախտանիշի զարգացման:
Որոշ դեպքերում պլացենտայի շերտազատման ժամանակ դիտվում է միայն պտղի մահ, որը կարող է նաև զուգակցվել վերոհիշյալ ախտանիշերից որևէ մեկի հետ:
Ծանր ընթացող վաղաժամ շերտազատման ժամանակ գերձայնային հետազոտության միջոցով հնարավոր է ռետրոպլացենտար հեմատոմայի, պլացենտայի հաստության մեծացման կամ էխոգենության հայտնաբերումը։
Պլացենտայի շերտազատման գերձայնային հետազոտության զգայունությունը, սպեցիֆիկությունը և դրական և բացասական կանխատեսման արժեքները կազմում են 24%, 96%, 88% և 53%, համապատասխանաբար: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլացենտայի վաղաժամ շերտազատման բոլոր դեպքերում կատարվում է հոսպիտալա ցում, հաճախ մինչև ծննդալուծումը:
Որոշ դեպքերում, համապատասխան գնահատում անցնելուց հետո, հղին դուրս է գրվում և գտնվում ամբուլատոր հսկողության տակ, եթե.
● Արյունահոսությունը լիովին դադարել է, և արյունահոսության որևէ նշան չի դիտվում: ● Կլինիկական նշանները վկայում են մասնակի շերտազատման մասին (թույլ արտաքին արյունահոսություն և արգանդի մինիմալ ցավոտություն): ● Պտղի վիճակի գնահատականը բավարար է:
Յուրաքանչյուր կնոջ վիճակը գնահատվում է անհատական մոտեցման և ողջամիտ կլինիկական կարծիքի հիման վրա: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
1 |
1 |
2) |
Ռադիոլոգ /ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ/ |
1 |
1 |
3) |
Նեոնատոլոգ |
0,5 |
1 |
4) |
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
0.3 |
0.7 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Անեմիայի, թրոմբոցիտոպենիայի հեմատոկրիտի ցուցանիշները գնահատելու նպատակով |
2) |
Առկա չէ |
Մեզի միջին չափաբաժնի նմուշ |
1 |
1 |
Պրոտեինուրիան, ախտորոշելու նպատակով |
3) |
Առկա չէ |
Արյան խմբի և Rh գործոնի որոշում |
1 |
1 |
AB0- և Rh կոնֆլիկտի բացառում և կանխարգելում |
4) |
Առկա չէ |
Միզանյութ |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիան գնահատելու նպատակով |
5) |
Առկա չէ |
Ալանին ամինոտրանսֆերազա (ԱԼՏ) |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
6) |
Առկա չէ |
Ասպարտատ ամինոտրանսֆերազա (ԱՍՏ) |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
7) |
Առկա չէ |
Բիլիրուբիններ |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
8) |
Առկա չէ |
Լակտատդեհիդրոգենազա |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
9) |
Առկա չէ |
Ընդհանուր սպիտակուց |
1 |
1 |
Հիպոպրոտեինէմիայի գնահատման նպատակով |
10) |
Առկա չէ |
Ալբումին |
1 |
1 |
Հիպոպրոտեինէմիայի գնահատման նպատակով |
11) |
Առկա չէ |
Կրեատինին |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիան գնահատելու նպատակով |
12) |
Առկա չէ |
Գլյուկոզա |
1 |
1 |
Գեստացիոն շաքարային դիաբետի հայտնաբերում |
13) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա |
1 |
1 |
Մակարդելիության գնահատման նպատակով |
14) |
Առկա չէ |
Գայլախտային հակակոագուլյանտ |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
15) |
Առկա չէ |
Հակակարդիոլիպինային հակամարմիններ IgM |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
16) |
Առկա չէ |
Հակակարդիոլիպինային հակամարմիններ IgG |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
17) |
Առկա չէ |
Հակա-β2 գլիկոպրոտեինային հակամարմիններ IgM |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
18) |
Առկա չէ |
Հակա-β2 գլիկոպրոտեինային հակամարմիններ IgG |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
19) |
Առկա չէ |
Բնածին թրոմբոֆիլիաների ախտորոշում (FV, Լեյդենի մուտացիա) |
0.5 |
1 |
Մակարդելիության գնահատման նպատակով |
20) |
Առկա չէ |
Բնածին թրոմբոֆիլիաների ախտորոշում (FII) |
0.5 |
1 |
Մակարդելիության գնահատման նպատակով |
21) |
Առկա չէ |
Հեպատիտ B |
1 |
1 |
Բացառել հեպատիտները |
22) |
Առկա չէ |
Հեպատիտ C |
1 |
1 |
Բացառել հեպատիտները |
23) |
Առկա չէ |
RPR (Ռապիդ պլազմա ռագին) հակամարմիններ՝ սիֆիլիս |
0,9 |
0,9 |
Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել |
Գործիքային հետազոտություններ | |||||
24) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Հղիության ժամկետի որոշման, պտղի վիճակի, աճի գնահատման և ամնիոտիկ հեղուկի ինդեքսի (ԱՀԻ), պլացենտայի հաստության, կարուցվածքի, ծերտազատման օջախի որոշման համար: |
25) |
Առկա չէ |
Կարդիոտոկոգրաֆիա (ԿՏԳ) մոնիտորինգ (30 շաբաթից մեծ գեստացիոն տարիքի պարագայում) |
0,7 |
0.8 |
Անկանոն պտղի սրտի զարկերի հաճախականության բացահայտման և կծկանքների գնահատման համար: |
26) |
Առկա չէ |
Պտղի սրտի զարկերի հաճախականություն (ՊՍԶՀ) |
1 |
1 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման համար |
27) |
Առկա չէ |
Պտղի դոպլերոֆլուսոմետրիա |
0,7 |
0,7 |
Պտղի վիճակի գնահատում |
28) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Բարդությունների զարգացման դեպքում մոր վիճակը գնահատելու |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
չ/մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
1 |
12մգ |
24մգ |
2 |
2) |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/ |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ |
ամպուլներ |
1 |
12 մգ |
24մգ |
2 |
3) |
Նատրիումի քլորիդ մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
փաթեթ |
1 |
1000 մլ |
7000-10000մլ |
7-10 |
4) |
Նիֆեդիպին 10մգ, 20մգ |
Նիֆեդիպին 10մգ, 20մգ |
դեղահատեր |
4 |
40 մգ |
80 մգ |
2 |
5) |
Ինդոմետացին 50մգ |
Ինդոմետացին 50մգ |
մոմիկներ ուղիղաղիքային |
1 |
50 մգ |
100 մգ |
2 |
6) |
Ինդոմետացին 25մգ |
Ինդոմետացին 25մգ |
դեղահատ |
4 |
100 մգ |
200 մգ |
2 |
7) |
Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ |
Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ |
Սրվակ |
1 |
1000 մգ |
2000 մգ |
2 |
8) |
Տրանեքսամ 500մգ |
Տրանեքսամաթթու 500մգ |
դեղահատեր |
3 |
1500 մգ |
7500մգ |
5 |
9) |
Թարմ սառեցված պլազմա կախված արյան կորուստի քանակից, 220-250 մլ |
Թարմ սառեցված պլազմա կախված արյան կորուստի քանակից, 220-250 մլ |
Պարկ |
1 |
220-250 մլ |
440-500մլ |
1-2 |
10) |
Էրիթրոցիտար զանգված 220-250 մլ |
Էրիթրոցիտար զանգված 220-250 մլ |
Պարկ |
1 |
220-250 մլ |
440-500մլ |
1-2 |
11) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման250մգ/մլ |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման250մգ/մլ |
ամպուլներ |
1 |
80 մլ |
80 մլ |
1 |
12) |
Օքսիտոցին լուծույթ ներարկման 5ՄՄ/մլ |
Օքսիտոցին լուծույթ ներարկման5ՄՄ/մլ |
ամպուլներ |
3 |
3մլ |
3մլ |
1 |
13) |
Կարբետոցին լուծույթ ն/մ 100մկգ/1մլ |
Կարբետոցին լուծույթ ն/մ 100մկգ/1մլ |
Սրվակ |
1 |
1մլ |
1մլ |
1 |
14) |
Միզոպրոստոլ 200 մկգ |
Միզոպրոստոլ 200մկգ |
դեղահատեր |
1 |
800 մկգ |
800 մկգ |
1 |
15) |
Հիդրօքսիէթիլ օսլա լուծույթ կաթիլաներարկման 60մգ/մլ; 50մլ պլաստիկե փաթեթ, 100մլ, 200մլ, 250մլ պլաստիկե փաթեթ, 400մլ, 500մլ պլաստիկե փաթեթ, 1000մլ |
Հիդրօքսիէթիլ օսլա լուծույթ կաթիլաներարկման 60մգ/մլ; 50մլ պլաստիկե փաթեթ, 100մլ, 200մլ, 250մլ պլաստիկե փաթեթ, 400մլ, 500մլ պլաստիկե փաթեթ, 1000մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
2000 մլ |
2000 մլ |
1 |
16) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
500մլ |
3500մլ |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մոր տեղափոխումը համապատասխան ինտենսիվ խնամքի հնարավորություն ունեցող պերինատալ կենտրոն |
0,2 |
0,8 |
2) |
Տոկոլիզ (48 ժամ, առանց խորիոնամնիոնիտի նշանների) |
0,5 |
0,5 |
3) |
Նեյրոպրոտեկցիա (Մագնեզիումի սոլֆատ) |
0,4 |
0,6 |
4) |
Սերկլյաժի (շրջակարի ) հեռացում |
0,2 |
0,3 |
5) |
Ռեսպիրատոր դիստրես համախտանիշի կանխարգելում |
0.3 |
0.3 |
6) |
Ծննդաբերություն բնական ուղիներով |
0,1 |
0 |
7) |
Կեսարյան հատում |
0,9 |
1 |
8) |
Աբդոմինալ հիստերէկտոմիա առանց հավելումների |
0,1 |
0,2 |
Ձև 6
ԸՆԿԵՐՔԻ ՎԱՂԱԺԱՄ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄ [ABRUPTIO PLACENTAE] ՈՒՆԵՑՈՂ ՀՂԻՆԵՐԻ ՎԱՐՈՒՄ
Վարում 36+0 շաբաթական գեստացիոն տարիքում |
Նույնիսկ թույլ արյունահոսության պարագայում, խորհուրդ է տրվում ծննդալուծում` հաշվի առնելով հետագա, երբեմն աղետալի աստիճանի շերտազատման զարգացման ռիսկը: |
Վարում 32 35+6 շաբաթական գեստացիոն տարիքում |
Դիտարկվում է կոնսերվատիվ վար ման հնարավորությունը` պլացենտայի մասնակի շերտազատման և պտղի բավարար վիճակի պարագայում: Սակայն, արտաքին արյունահոսության ժամանակ արյան էական կորստի, արգանդի զգալի ցավոտության, կոագուլոպաթիայի կամ պտղի սպառնացող վիճակի նշանների դեպքում անհրաժեշտ է արագացնել ծննդալուծումը: |
Վարում 32 շաբաթից փոքր գեստացիոն տարիքում |
Կարելի է դիտարկել կոնսերվատիվ վարման տարբերակը, նույնիսկ արյան էական կորստի կամ արգանդի զգալի ցավոտության առկայության դեպքում` մոր և պտղի կայուն վիճակի պարագայում: Ծննդալուծման ժամկետը որոշելիս պետք է հավասարակշռել մոր վիճակի և վաղաժամ ծննդալուծման հետ կապված ռիսկերը հղիության երկարաձգման ռիսկերի հետ: |
Հրատապություն |
Պլացենտայի ծանր շերտազատման դեպքերի վերլուծությամբ պարզաբանվել է, որ այն դեպքերում, երբ ծննդալուծման որոշումն ընդունվել է մինչև 20 րոպե ժամանակա հատվածում, նորածնային արդյունքները զգալիորեն բարելավվել են: |
Նախածննդյան կորտիկոստերոիդներ |
նշանակվում են պտղի թոքերի հասունացման նպատակով 34 շաբաթից փոքր գեստացիոն տարիքում։ |
Տոկոլիզ |
Կիրառումը վաղաժամ շերտազատման ժամանակ հակացուցված է` բացառությամբ թեթև ընթացք ունեցող շերտազատման դեպքերի 34 շաբաթից փոքր ժամկետում, երբ ցուցված է կորտիկոստերոիդների կուրսը: |
Կոնսերվատիվ վարում |
Որոշ դեպքերում` փոքր չափերի շերտազատման առկայության և պտղի սպառնացող վիճակի բացակայության պարագայում. ● Հղիին նշանակել կորտիկոստերոիդներ ● Խորհրդակցել նեոնատոլոգի հետ ● Ստուգել` արդյոք շարունակվում է արյունահոսությունը ● Պահպանել մոր հեմոգլոբինի մակարդակը ● Իրականացնել մոր և պտղի վիճակի դիտարկումներ ըստ ցուցման (պտղի ինտեն սիվ էլեկտրոնային մոնիտորինգ, պորտալարի զարկերակի պարբերական դոպլե րոգրաֆիա) ● Վերահսկել ՆԱՀի նշանները ● Քննարկել կնոջ հետ ստացիոնար կամ ամբուլատոր խնամքի անհրաժեշտությունը Կնոջը տրամադրվում է մանրամասն տեղեկություն պտղի շարժումների հսկողության վերաբերյալ, խորհուրդ է տրվում իրազեկել բժշկին պտղի շարժումների նվազեցման մասին։ |
Մագնեզիումի սուլֆատ |
Կիրառումը դիտարկվում է նեյրոպրոտեկցիաի նպատակով 32 շաբաթից փոքր գեստացիոն տարիքում պլանային ծննդալուծման դեպքում: |
Ծննդալուծման եղանակ |
Մոր կամ պտղի վիճակի անկայունության դեպքում ցուցված է անհապաղ ծննդալուծում և մոր և պտղի վիճակի միաժամանակյա կայունացում: Ծննդալուծումը, որպես կանոն, անց է կացվում կեսարյան հատման ճանապարհով, եթե հեշտոցային ծննդաբերությունն անխուսափելի չէ, և ցածր է բարենպաստ ելքի հավանականությունը: Պլացենտայի վաղաժամ շերտազատման, սակայն կնոջ կայուն վիճակի և ԿՏԳ նորմալ արդյունքների պարագայում կարող է տեղի ունենալ հեշտոցային ծննդաբերություն: Երբեմն շերտազատումը տեղի է ունենում ծննդաբերության երկրորդ շրջանում, և դիտարկվում է օպերատիվ հեշտոցային ծննդալուծման անհրաժեշտությունը: |
Հետծննդյան արյունահոսություն |
Պլացենտայի շերտազատմանը հաճախ հետևում է հետծննդյան արյունահոսությունը, որը կարող է տեղի ունենալ ինչպե՛ս արյան մակարդելիության խանգարման (թրոմբո ցիտոպենիա +/ ՏՆՄՀ), այնպե՛ս էլ արգանդի ատոնիայի հետևանքով: Վերջինս կարող է զուգակցվել «կուվելերի» արգանդի հետ: Պլացենտայի վիճակը գնահատելուց հետո անհրաժեշտ է ուղարկել այն հյուսվածքաբանական հետազոտման: |
Հետագա վարում |
Անհրաժեշտ է, որ պլացենտայի վաղաժամ շերտազատում ունեցած բոլոր կանանց մոտ կատարվի բնածին և ձեռքբերովի թրոմբոֆիլիայի սկրինինգ: Սպիտակուց Sի ցածր մակարդակի դեպքում սկրինինգը կրկնվում է 6 շաբաթ անց, քանի որ սպիտակուցի անոմալ ցածր մակարդակը կարող է առաջանալ հղիության ազդեցության տակ: Ծխախոտ կամ թմրանյութ օգտագործող կանանց պետք է նախազգուշացնել դրանց օգտագործման և պլացենտայի շերտազատման միջև գոյություն ունեցող ուղիղ կապի մասին: |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հղիության երկրորդ կեսի արյունահոսություններ: Պլացենտայի և անոթների առաջադրություն: Նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում Ախտորոշումը և վարումը։ Կլինիկական ուղեցույց –Եր.: Փրինթինֆո, 2017. – 36 էջ: Կլինիկական ուղեցույցը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության Կլինիկական ուղեցույցների և պացիենտների վարման գործելակարգերի հանձնաժողովի կողմից:
2. Antepartum haemorrhage or bleeding in the second half of pregnancy. South Australian Perinatal Practice Guidelines 2013 Նախածննդյան արյունահոսություն և հղիության երկրորդ կեսի արյունահոսություն: Հարավային Ավստրալիայի պերինատալ պրակտիկայի ուղեցույց, 2013 թ․
3. Antenatal management of low lying placenta. Clinical guideline Mid Essex Hospital Services 2014. Ցածր տեղակայված ընկերք ունեցող հիվանդների նախածննդյան կառավարում: Միջին Էսեքսի հիվանդանոցներում բժշկական խնամքի կլինիկական ուղեցույց, 2014թ․
4. Late Pregnancy Bleeding. American Academy of Family Physicians. Am Fam Physician. 2007 Apr 15;75(8):11991206. Հղիության վերջին շրջանում արյունահոսություն: Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիա 2007 Apr 15;75(8):11991206
5. Guidelines for the Management of Antepartum Haemorrhage. GIG CYMRU NHS Wales. 2011. Հետծննդաբերական արյունահոսության բուժման ուղեցույցներ
6. Antepartum haemorrhage. Maternity Guideline. WOMEN’S HEALTH SERVICE Christchurch Women’s Hospital. 2015 Հետծննդյան արյունահոսություն. Առաջարկություններ մայրության պաշտպանության համար: Քրիստրուչ կանանց հիվանդանոց. 2015թ․
7. Placenta Praevia, Placenta Praevia Accreta and Vasa Praevia: Diagnosis and Management. Royal College of Obstetricians and Gynaecologists. Green–top Guideline No. 27. January 2011 Առաջադիր ընկերք, սերտաճած առաջադիր ընկերք և առաջադիր անոթներ․ Ախտորոշում և վարում․ Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջ: 2011 թվականի հունվարի 27-ի թիվ 27 հանձնարարական:
8. Antepartum Haemorrhage. Royal College of Obstetricians and Gynaecologists. Green–top Guideline No. 63. November 2011. Հետծննդյան արյունահոսություն. Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջ: Հանձնարարական թիվ 63, 2011թ. Նոյեմբեր
9. Приказ Министерства здравоохранения Российской Федерации от 1 ноября 2012 г.No 572н
"Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология (за исключением использования вспомогательных репродуктивных технологий)"". Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի հրամանը г.No 572ն․ ""Մանկաբարձություն և գինեկոլոգիա (բացառությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման)"պրոֆիլով բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին":
10. Приказ Минздрава России от 20.10.2020 N 1130н "Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология" (Зарегистрировано в Минюсте России 12.11.2020 N 60869). Ռուսաստանի առողջապահության նախարարության 20.10.2020 թ. n 1130n հրամանը "մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆիլում բժշկական օգնություն ցուցաբերելու կարգը հաստատելու մասին" (գրանցված է Ռուսաստանի արդարադատության նախարարությունում
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|