ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել անհատ ձեռներեցի գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակվելու պահից մեկ ամսվա ընթացքում.
ա) սահմանել անհատ ձեռներեցի գրանցման կարգը և ապահովել անհատ ձեռներեց գրանցվելու համար դիմումների ընդունումը.
բ) սահմանել անհատ ձեռներեցի համար արգելված տնտեսական գործունեության տեսակները և հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջող տնտեսական գործունեության տեսակները.
գ) սահմանել անհատ ձեռներեցի եկամուտների մասին հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը.
դ) սահմանել անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակվելու պահից երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր:
Հայաստանի Հանրապետության |
|
21 հունիսի 1993 թվականի, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, Հ.Ն-0862-I |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|