Գլխավոր տեղեկություն
Համար
N 1496-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.11.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«14» նոյեմբերի 2024 թ.

N 1496-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

Հրամայում եմ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«3․ Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։»,

2) 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

3) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«4․ Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է։»,

4) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․ Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 10-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։»,

5) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«6․ Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում՝ լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ)։ Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում։»,

6) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«7․ Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով։ Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։»,

7) 8-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։»,

8) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

9) 10-րդ կետից հանել «Դասերի քանակը» սյունակը, իսկ «Դասընթացի թեմա» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«

Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

Մաքսային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք)

Մաքսային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

»,

 

10) Լրացնել նոր՝ 10․1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ․

«10.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:»,

11) 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

12) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«13․ Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական՝ մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե:»,

13) 15-րդ կետում «10 և ավելի դաս» բառերը փոխարինել «2 և ավելի ժամ» բառերով,

14) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«16․ Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն՝ թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե։»,

15) 18.1-ին, 20-րդ, 22-23-րդ, 26-րդ, 28-30․1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել,

16) 31-ին կետում «70%-ից» բառերից հետո լրացնել «կամ մասնակիցը դասերից (այդ թվում՝ հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ» բառերը,

17) 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

18) 32.1-ին կետում «ՊԵԿ» բառը փոխարինել «կոմիտեի» բառով,

19) 38-րդ կետից հանել «և քննության մասնակցի ձայնագրությունը» բառերը, իսկ «հարցազրույցի» բառը փոխարինել «ավարտական քննության» բառերով,

20) 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«40․ Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար։»,

21) 43-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

22) 44-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

 ավարտական քննության գնահատական

12

»,

 

23) 45-րդ կետում՝

ա․ 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ․ 3-րդ ենթակետում «տեսական մասի» բառերը փոխարինել «ավարտական քննության» բառերով,

գ․ 4-րդ ենթակետի «ա-գ» պարբերություններից հանել «5-, 3-, 1-» բառերը,

24) 45.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

25) 46-րդ կետում «45» թիվը փոխարինել «12» թվով,

26) 47-րդ կետում «տեսական մասին» բառերը փոխարինել «դասընթացի մասնակցության» բառերով,

27) Ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


11/14/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: