Գլխավոր տեղեկություն
Համար
N 1484-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.11.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«13» նոյեմբերի 2024 թ.

N 1484-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածների 1-ին մասը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Հսկիչ գնման (գնումների) արդյունքում վաճառված ապրանքների հետ ընդունման ակտի ձևը սահմանելու մասին» թիվ 194-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

 1) Հրամանի նախաբանում «345-րդ հոդվածի 10-րդ մասը» բառերը փոխարինել «339.1-ին հոդվածի 3-րդ մասը» բառերով.

 2) Հրամանի վերնագրից և ամբողջ տեքստից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

 3) Հրամանի վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «հսկիչ գնման» բառերից առաջ լրացնել «թեմատիկ ստուգման ընթացքում կատարված» բառերը, իսկ «վաճառված» բառը փոխարինել «ձեռք բերված» բառով.

 4) Հրամանի հավելվածում «իրականացրած հսկիչ գնման (գնումների)» բառերը փոխարինել «իրականացրած թեմատիկ ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) (այսուհետ` հսկիչ գնում (գնումներ))» բառերով․

5) Հրամանի հավելվածի 1-ին կետում «հարկ վճարողի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին» բառերը փոխարինել «հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին (այսուհետ՝ հարկ վճարողի պաշտոնատար անձ)» բառերով․

6) Հրամանի հավելվածի 2-րդ կետում «Հարկ վճարողի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարողը» բառերը փոխարինել «Հարկ վճարողի պաշտոնատար անձն» բառերով․

7) Հրամանի հավելվածի 4-րդ կետում «տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի» բառերը փոխարինել «հարկ վճարողի պաշտոնատար անձի» բառերով, իսկ «Հարկ վճարողի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողներ» բառերը` «Հարկ վճարողի պաշտոնատար անձինք» բառերով։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


11/13/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան