Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0917-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.1993-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/18
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ գրանցման տուրքերի գանձման կարգի և չափերի, ինչպես նաև ձեռնարկությունների պետական ռեգիստրի տվյալներից օգտվելու համար գանձվող տուրքերի չափի մասին.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, մասնավորապես սահմանել պատասխանատվություն`

- «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված պարտադիր գրանցման ենթակա ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կատարված լրացումները և փոփոխությունները չգրանցելու, ձեռնարկությունների պետական ռեգիստրին դրանց չներկայացնելու, կամ սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

- «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից հրապարակման ենթակա ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու համար.

գ) երկամսյա ժամկետում վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կազմում ստեղծել ձեռնարկությունների պետական ռեգիստր և հաստատել նրա կանոնադրությունը.

դ) երկամսյա ժամկետում սահմանել պետական գրանցման կոդերի համակարգը և կոդավորման կարգը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության բյուջեում նախատեսել ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստեղծման և պահպանման հետ կապված ծախսերի ֆինանսավորում.

զ) երկամսյա ժամկետում հաստատել ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների պետական գրանցման քարտի ձևերը, գրանցման համար ներկայացվող դիմումի տիպային ձևերը, տպագրել դրանք «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրում», ինչպես նաև հանրապետական և տեղական մամուլում և ապահովել դրանցով ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումները.

է) չորսամսյա ժամկետում ապահովել պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, ինչպես նաև նախարարություններում և գերատեսչություններում գործող ստորաբաժանումների կողմից տվյալ վարչական տարածքում կամ տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը պատկանող կամ գործող ձեռնարկությունների վերաբերյալ պետական գրանցման գործերի հանձնումը ձեռնարկությունների պետական ռեգիստրին.

ը) երկամսյա ժամկետում հիմնադրել ամենամսյա «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագիր».

թ) մեկամսյա ժամկետում սահմանել ձեռնարկությունների պետական ռեգիստրի տվյալներից շահագրգիռ ձեռնարկությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց օգտվելու կարգը.

ժ) մեկամսյա ժամկետում հաստատել ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող գործերի վարման, պահպանման, նորացման, քարտի մարման և վկայականի ոչնչացման կարգը.

ժա) 1994 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի գրանցմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

ժբ) մինչև 1994 թվականի հունվարի 1-ը ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի գրանցումն իրականացնել մինչև սույն որոշման ընդունումը գործող կարգով.

3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստորաբաժանումների գործունեության համար օգտագործման իրավունքով հատկացնել անհրաժեշտ տարածք և գույք:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


27 սեպտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 330, կետ 4
հ.ն-0917-1