ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՉԱՓԻ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորություններն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը հաստատել մեկ միլիարդ ռուբլի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1992 թվականի և 1993 թվականի առաջին եռամսյակի շահույթից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ մեկամսյա ժամկետում վերագնահատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող հիմնական ֆոնդերը:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` հաշվի առնելով հիմնական ֆոնդերի վերագնահատված արժեքը, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալի չափը փոփոխելու մասին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, հ.ն-0905-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|