ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«28» հոկտեմբեր 2024 թ. |
N 5886-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 4762-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002455 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 5-ի ««ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը 2018 թվականի սեպտեմբերի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002455 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» թիվ 4762-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Պարտականությունները կատարող |
Ա. Ջումայան |