Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0843-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.1993-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/11
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒԲԼԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ռուբլու գոտում գտնվող մյուս հանրապետությունների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող` ԽՍՀՄ պետական բանկի կողմից բաց թողնվող 1961-1992 թվականների նմուշի թղթադրամները, ԽՍՀՄ պետական գանձատնային տոմսերը և մետաղադրամները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից բաց թողվող 1992, 1993 թվականների նմուշի դրամանիշները հանդիսանում են օրինական վճարման միջոց և ենթակա են պարտադիր ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիների կողմից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին` բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հետ` ռուբլու գոտում Հայաստանի Հանրապետության մնալու, Հայաստանի Հանրապետության տարածքում ռուբլին որպես պաշտոնական վճարման միջոց օգտագործելու հետ կապված պարտավորություններն ու պահանջները պարզելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


7 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 312, կետ 5
հ.ն-0843-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, հ.ն-0843-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան