Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0842-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.1993-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/11
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկել 1993 թվականի հուլիսի 1-ից:

2. Սահմանել, որ`

ա) սույն օրենքի 6 հոդվածի 12-րդ կետով սահմանված արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով տվյալ գործունեության տեսակի համար հաստատագրված վճարի կամ առանձին հաշվարկման ու վճարման կարգի սահմանումից հետո դադարում է գործել.

բ) սույն օրենքի 6 հոդվածի 18-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման կարգը հաստատվելու պահից.

գ) սույն օրենքի 6 հոդվածի 21-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան ցանկերը հաստատվելու պահից.

դ) սույն օրենքի 10 հոդվածով նախատեսված կարգով պետական բյուջեի վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշելու ժամանակ արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների` նախկին ԽՍՀՄ անդամ այլ պետություններից ստացված հաշվարկային փաստաթղթերում սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի գումարի մասին առանձին տողով նշված չլինելու դեպքում այն հաշվարկվում է 16,67 տոկոս դրույքաչափով` նրանց արժեքի նկատմամբ, համարելով, որ հարկի գումարը ներառված է այդ արժեքում:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

ա) սույն օրենքի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում հաստատել մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման կարգը.

բ) մեկամսյա ժամկետում սահմանել օրենքի 2 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հասույթի չափը.

գ) սույն օրենքի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում հաստատել օրենքի 6 հոդվածի 21-րդ կետով նախատեսված ցանկերը.

դ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական ձեռնարկությունների հաշվեկշռից հաշվեկշիռ ապրանքների անհատույց փոխանցման կարգը.

ե) սույն օրենքի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ անհրաժեշտության դեպքում վերահաստատել ավելացված արժեքի հարկի գծով տրված արտոնությունները, հակառակ դեպքում դադարեցնել դրանց գործողությունը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


8 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 312, կետ 4
հ.ն-0842-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, հ.ն-0842-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան