ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՎԻԵՆՆԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1961 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԺՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ «ՎԵՃԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ» ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Միանալ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի 1961 թվականի ապրիլի 18-ի Ժնև քաղաքում կատարված «Վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությանը»:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՃԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Կատարված է Ժնևում 1961 թվականի ապրիլի 18-ին
Սույն Արձանագրության, ինչպես նաև 1961 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ Վիեննայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Կոնֆերանսի կողմից ընդունված դիվանագիտական կապերի մասին Վիեննայի Կոնվենցիայի` ստորև անվանվող «Կոնվենցիա» մասնակից պետությունները`
արտահայտելով Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման մասին ցանկացած վեճի մեջ իրենց վերաբերող բոլոր հարցերով Միջազգային դատարանի պարտադիր ենթադատությանը դիմելու իրենց ցանկությունը, եթե կողմերը վեճի մեջ ընդունելի ժամանակահատվածում այն չեն կարող կարգավորել այլ եղանակով,
համաձայնվեցին ներքոշարադրյալի մասին:
Հ
ՈԴՎԱԾ 1
Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են Միջազգային դատարանի պարտադիր ենթադատությանը և համապատասխանաբար կարող են այդ Դատարանին հանձնվել սույն Արձանագրության մասնակից վիճող ցանկացած երկրի դիմումով:
Հ
ՈԴՎԱԾ 2
Երկու ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ մի կողմը ծանուցում է մյուս կողմին այն մասին, որ իր կարծիքով, գոյություն ունի վեճ, կողմերը կարող են պայմանավորվել վեճը հանձնելու ոչ թե միջազգային դատարան, այլ արբիտրաժ: Նշված ժամանակահատվածի ընթացքում վեճը չի կարող հանձնվել Միջազգային դատարան վիճող կողմերից որևէ մեկի դիմումով:
Հ
ՈԴՎԱԾ 3
1. Այն նույն երկու ամսվա ընթացքում վիճող կողմերը կարող են պայմանավորվել համաձայնեցված ընթացակարգ կիրառելու մասին` մինչև վեճը Միջազգային դատարան հանձնելը:
2. Համաձայնեցնող հանձնաժողովը պետք է իր առաջարկները տա հանձնաժողովի ստեղծման օրվանից սկսած հինգ ամսվա ընթացքում: Եթե նրա առաջարկները վիճող կողմերը չընդունեն այդ առաջարկների մասին հաղորդման օրվանից սկսած երկու ամսվա ընթացքում, ապա վեճը կարող է դատարան հանձնվել որևէ մեկի դիմումով:
Հ
ՈԴՎԱԾ 4
Կոնվենցիային, քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ Արձանագրությանը և սույն Արձանագրությանը մասնակցող պետությունները ցանկացած ժամանակ կարող են հայտարարել, որ իրենք սույն Արձանագրության դրույթները տարածում են այն վեճերի վրա, որոնք ծագում են Քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրության մեկնաբանման և կիրառման առնչությամբ: Այդպիսի հայտարարությունների մասին հարկ է տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հ
ՈԴՎԱԾ 5
Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր այն պետությունների առջև, որոնք Կոնվենցիայի մասնակից կդառնան մինչև 1961 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի արտաքին գործերի դաշնակցային նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1992 թվականի մարտի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում` Նյու Յորքում:
Հ
ՈԴՎԱԾ 6
Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հ
ՈԴՎԱԾ 7
Սույն Արձանագրությունը բաց է դրան միանալու համար բոլոր այն պետությունների առջև, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ: Միանալու մասին ակտերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հ
ՈԴՎԱԾ 8
1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ճիշտ նույն օրը, ինչ և Կոնվենցիան կամ Արձանագրությանը միանալու մասին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին երկրորդ վավերագիրը կամ ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսատարեթվերից որը ավելի ուշը կլինի:
2. Յուրաքանչյուր այն պետության վերաբերմամբ, որը կվավերացնի սույն Արձանագրությունը կամ դրան կմիանա սույն հոդվածի 1 կետին համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի միանալու մասին այդ պետության կողմից իր վավերագիրը կամ ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
Հ
ՈԴՎԱԾ 9
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը, բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է`
ա) սույն Արձանագրությունը 5, 6 և 7 հոդվածներին համապատասխան ստորագրելու և միանալու մասին վավերագրերը կամ ակտերը ի պահ հանձնելու մասին.
բ) սույն Արձանագրության 4 հոդվածին համապատասխան արված հայտարարությունների մասին.
գ) սույն Արձանագրությունը 8 հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը նույնական են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղարկի 5 հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հաստատումն որի ներքոստորագրյալները` պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսունմեկ թվականի ապրիլի տասնութին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|