Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն.-0691-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1992-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը համարվում է ձևավորված, եթե Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից համապատասխանաբար ընտրվել և նշանակվել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը և այդ թվակազմից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ներկայացվել ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է հանձնաժողովի նախագահի թեկնածությունը.

բ) հանձնաժողովի անդամները`

չեն կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն, բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերից.

իրենց լիազորությունների ավարտից հետո ադմինիստրացիայի կողմից պարտադիր կարգով պետք է վերականգնվեն նախկին պաշտոնում.

ստանում են աշխատավարձ` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից սահմանված կարգով և չափով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահին`

մեկ շաբաթվա ընթացքում լուծել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի տասը անդամների նշանակման հարցը.

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ձևավորումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի մասին կանոնադրության նախագիծը.

երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը, մշտական հանձնաժողովներին.

մինչև 1992 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ վերոհիշյալ օրենքում «Հայաստանի Հանրապետության քաղաքացի», «աղետի գոտի», «սահմանամերձ շրջան» հասկացությունների վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում վերոհիշյալ օրենքներից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

5. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ

մեկամսյա ժամկետում առաջարկություններ նախապատրաստել Հայկոոպի հետագա կարգավիճակի մասին.

երկշաբաթյա ժամկետում Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1992 թվականի ծրագրի մշակման և իրականացման գործի արագացման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել վերոհիշյալ օրենքին.

ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների կողմից իրենց նորմատիվային ակտերի համապատասխանեցումը վերոհիշյալ օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


23 սեպտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ.242, կետ
հ.ն.-0691-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, հ.ն.-0691-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան