ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանի և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի կանոնադրությունները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ լուծել Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանի և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.1998, ՀՕ-233 | 12.01.1999, հն-0674-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|