ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված հաշմանդամության հանգեցնող մասնագիտական հիվանդությունների ցանկը (հավելված հ.1):
2. Հաստատել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները.
- թատերական և թատերական-հանդիսային ձեռնարկությունների որոշ կատեգորիաների դերասաններ
- երկրաբանական-հետախուզական արշավախմբի աշխատողները
- լուսավորության բնագավառի աշխատողները
- քաղաքացիական ավիացիայի և թռիչքային փորձարկման անձնակազմի առանձին կատեգորիաների աշխատողներ
- առանձին կատեգորիաների մարզիկներ:
3. Կենսաթոշակի անցնելու համապատասխան աշխատանքային ստաժի չափն ու տարիքը (հավելված հհ. 2-7):
4. Հաշվի առնելով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը և սպասվելիք վարչատարածքային փոփոխությունները, մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան որոշման ընդունումը հետաձգել այն շրջանների ցուցակների հաստատումը, որտեղ աշխատած ժամանակը աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում է արտոնություններով:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Հավելված հ. 1 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
| ||
Հիվանդության անվանումը |
Հիվանդություն առաջացնող մասնագիտական վնասակարությունները |
Այն մասնագիտությունների և արտադրությունների օրինակներ, որոնցում տվյալ հիվանդությունը հանդիպում է առավելապես կամ բացառապես |
| ||
1 |
2 |
3 |
| ||
1. Թունավորումներ (սուր և քրոնիկական ու դրանց հետևանքները) |
Թունավոր ազդեցություն ունեցող նյութեր |
բոլոր այն աշխատանքները, որոնց ընթացքում հարկ է լինում շփվելու թունավոր ազդեցություն ունեցող նյութերի հետ |
2. Պնևմոկոնիոզներ` սիլիկոզ, սիլիկատոզներ (ասբեստոզ, անտրակոզ, տալկոզ և այլն), փոշային ֆիբրոզ մաքուր ձևով կամ թոքերի տուբերկուլյոզի հետ զուգորդված (կոնիոտուբերկուլյոզ) կամ խառը ձևերը (սիլիկոանտրակոզ, սիլիկոսիդերոզ և այլն) |
ազատ կամ կապված վիճակում սիլիցիումի երկթթվուկ պարունակող փոշու, ինչպես և արտադրական փոշու մի քանի այլ տեսակների (ածխային, էլեկտրազոդման, տալկային, փայլարային, ճենապակու և հախճապակու, ֆերիտային, հերձաքարային, հրակավային, մագնեզիտային փոշի, նավթային և ձյութային կոքսի փոշի և այլն) երկարատև ներշնչումը |
ստորերկրյա լեռնային աշխատանքներով զբաղվող աշխատողներ (հանքակոմբայնի, ռանդող սարքերի, ներհատող, ներհատող-բարձող մեքենաների, հորատող հաստոցի մեքենավարներ, զառիթափ շերտերում հանքահատ մուրճերի հորատողներ, մաքրման հանքախորշերի հանքաբանվորներ, լեռնահանքերի հորատանցողներ, պայթեցնողներ, պայթեցնող վարպետներ, վերանորոգող-ամրացնողներ, հանքահոր մեքենաների և մեխանիզմների մեքենավարներ, հանքային վարպետ): Ավազաշիթ մաքրողներ, փշրաշիթ մաքրողներ, հողագործներ, կաղապարողներ, կաղապարամատագործներ, դրվագողներ, շրջահատողներ, ձուլվածք մաքրողներ: Քարեր, հանքապարներ և ասբեստ արդյունահանող ու մշակող բանվորներ: Հախճապակյա և ճենապակյա իրերի արտադրության, կերամիկայի, ապակու և դինասի արտադրության բանվորներ: Հղկող, էլեկտրաձուլող, էլեկտրազոդող բանվորներ և այլն |
3. Բիրիլիոզ | բերիլիումի և դրա միացությունների փոշին, գազը, մեգը շնչելը | բերիլիումի և դրա միացությունների կորզման, ստացման և մշակման տեղամասերում, հրակայուն նյութերի, բերիլիումի օքսիդից տարբեր նյութերի, փոշեմետալուրգիայի արտադրությունում, բերիլիում պարունակող հալվածքների զոդման և ձուլման տեղամասերում աշխատողներ |
4. Քրոնիկական փոշային բրոնխիտ | հանքային փոշի (կվարց պարունակող, ածխային, կրային կրաքարային, մետաղական և այլն), օրգանական (ալյուրային, հատիկային, պլաստմասսայի, բամբակային, տորֆային, մազե, բրդյա), անտիբիոտիկների և այլ փոշիներ շնչելը | 2-րդ կետում նշված մասնագիտություններ, ալյումինի գործարանների էլեկտրոլիզային արտադրամասերի, կրի արտադրության, ալրաղաց արտադրության բանվորներ, հացաթխման արտադրության մեջ պարկեր թափ տվողներ, ալյուր լցնողներ: Կտավհատի, կանեփի, բամբակի, ջութի, կենաֆի, թաղիքային արտադրության մեջ զբաղված բանվորներ, որոնք կապված են փոշու հետ |
5. Քրոնիկական թունավոր բրոնխիտներ, պնևմոսկլերոզներ | գրգռիչ թունավոր նյութերի ազդեցությունը (ծծմբային գազ, քլոր, ազոտի օքսիդ, կրի փոշի և այլն) | քիմիական, մետալուրգիական և այլ արտադրությունների (ինչպես և լաբորատորիաների) աշխատողներ, ովքեր ենթարկվում են գրգռիչ թունավոր նյութերի ներգործությանը |
6. Թոքերի էմֆիզեմա | աշխատանքի պրոցեսում սիստեմատիկ լարված արտաշնչումներ | ապակի փչողներ, փողային գործիքների վրա նվագող երաժիշտներ |
7. Բրոնխիալ ասթմա | ալերգեն հատկություններ ունեցող արտադրական նյութերի ներգործությունը, անտիբիոտիկներ, ալկալոիդներ, լուծողական նյութեր, վիտամիններ, քրոմային, ցեմենտային, ուրսոլի, սադափի, փոշու, ծծմբի կոլչեդանի, իպեկակուանի, ալրի, մազերի և այլ փոշիներ, ինչպես և ֆորմալդեհիդ, քրոմպիկ և այլ գրգռիչ գազեր | մորթեգործներ, մորթեղեն արտադրության ներկողներ, արհեստական կաշվի արտադրության բանվորներ: Փայլար փշրողներ, կալիբրողներ, կոտրատողներ, քրքրողներ, քիմիական արտադրության, ալյումինի գործարանների էլեկտրոլիզի արտադրամասերի բանվորներ: Անտիբիոտիկների սինթետիկ նյութերի արտադրության բանվորներ, նշված նյութերի հետ շփում ունեցող գյուղատնտեսության աշխատողներ և այլն |
8. Վարակիչ և մակաբուծական հիվանդություններ` համասեռ այն վարակին, որի հետ աշխատողները շփվում են իրենց աշխատանքում (տուբերկուլյոզ, բրուցելյոզ, սիբիրախտ, խլնախտ, կատաղություն, կարկամախտ, տիզային ուղեղաբորբ, անկիլոս-տոմիդոզ, ԿՈՒ դողերոցք, օրնիտոզ, տոքսոպլազմոզ և այլն) | ա) վարակիչ հիվանդների կամ վարակված նյութերի հետ շփումը | հակատուբերկուլյոզային և վարակիչ հիվանդների կամ նյութերի հետ շփվող այլ ինֆեկցիոն հիմնարկների բոլոր աշխատողները, ինչպես և տուբերկուլյոզային հիվանդների համար ստեղված բժշկաաշխատանքային արհեստանոցների և այլ հիմնարկների աշխատողները, տեղամասային բժիշկները |
բ) շփումը հիվանդ կենդանիների, թռչունների կամ կենդանական ու բուսական ծագում ունեցող վարակված նյութերի (կաշի, բուրդ, խոզի և ձիու մազ, միս, կաշվի, մորթու հումք, օգտաթափոնք, հատիկ, բամբակ և այլն) հետ |
անասնաբուժական անձնակազմը, որը սիստեմատիկաբար շփվում է վարակիչ կենդանիների, թռչունների հետ: Մորթու, կաշվի և դրա հումքի մշակմամբ զբաղված բանվորներ. անասնաբուծական տնտեսությունների բանվորներ, միսկոմբինատների, սպանդանոցների անասուններին անմիջականորեն սպասարկող, թափոններ վերամշակող գործարանների աշխատողներ, սնկային հիվանդություններով վարակված նյութերի հետ գործ ունեցող աշխատողներ, ձկնարդյունաբերական նավերում և ափամերձ ձեռնարկություններում գազանորսությամբ զբաղվող աշխատողներ | |
գ) աշխատանքներ անտառային զանգվածների պայմաններում | երկրաբանական-հետախուզական, տեղագրական-երկրաբաշխական և անտառաշինարարական դաշտային կազմակերպությունների աշխատողներ, փայտամթերման, լաստառաքման, խեժահանման գործով զբաղվող բանվորներ, անտառազանգվածների պայմաններում աշխատող շինարարներ և այլն | |
9. Կեսոնային հիվանդություն | աշխատանք բարձր մթնոլորտային ճնշման պայմաններում | կեսոններում, բարոխցիկներում աշխատողներ, ջրասույզներ և այլն |
10. Խցանող էնդարտերիիտ (թրոմբանգիիտ) |
երկարատև աշխատանք զգալի սառեցված պայմաններում | ձկնորսներ, ձուկ մշակող գործարանների, միսկոմբինատների, սառցարանների հումքի արտադրամասերի բանվորներ, գազանորսական և կետորսական նավատորմի աշխատողներ, երկրաբան-տեղագրագետներ, խոնավ և ճահճոտ վայրերում փայտամթերմամբ, խեժահանմամբ, լաստառաքմամբ, անտառաշինարարությամբ զբաղվող բանվորներ, տորֆ մշակող բանվորներ, ջրաշատ հանքահորերի հանքաբանվորներ, գազի և նավթի հորատանցքերի հորատողներ, նրանց օգնականները |
11. Ոտքերի երակների արտահայտված լայնացում` բարդացած բորբոքային (թրոմբոֆլեբիտ) կամ տրոֆիկ խանգարումներով | երկարատև կանգնելը |
ջուլհակներ, մանող բանվորներ, գրաշարներ, դազգահի բանվորներ, խոհարարներ, վաճառողներ, հացթուխներ, միսկոմբինատում մսաթափ անողներ, շպրիցովշչիկներ, ձուկ մշակողներ ձկնակոմբինատներում և այլն |
12. Պրոֆեսիոնալ նորագոյացություններ | ||
ա) մաշկի ուռուցքներ (հիպերկերատոզներ, էպիթելիոմաներ, պապիլոմաներ, քաղցկեղ, լեյկոկերատոզ) | ա) իոնացնող ճառագայթման ներգործությունը (ռենտգենային, գամմաճառագայթներ և այլ տեսակի ռադիոակտիվ ճառագայթումներ) |
աշխատանքում ռադիոակտիվ նյութերի կամ իոնացնող այլ տեսակի ճառագայթումների հետ շփվող անձինք. ռենտգենյան կաբինետների անձնակազմը, ռենտգենյան փողերի և ռենտգենյան էկրանների փորձարկողները, դոզաչափումներ կատարողները: Մետաղառենտգենոլուսանկարմամբ, գամմադեֆեկտոսկոպիայով զբաղվող բանվորներ, արագացուցիչների, բետատրոնների, գամմատեղակայող և այլ աշխատանքների բանվորներ` կապված ճառագայթային ներգործության հետ |
բ) երկարատև շփումը քարածխի, նավթի, թերթաքարի թորումից ստացված նյութերի (ձյութ, կուպր, անտրացենային յուղ, անտրացենի, ֆենատրենի, ամինոազոմիացությունների ածանցյալներ, հանքաձյութ, պարաֆին և այլն) հետ | քիմիական, կոքսաքիմիական, անիլիաներ-կարարական, քիմիկոդեղագործական, նավթավերամշակման գործարանների բանվորներ, տեքստիլ և արդյունաբերության այլ ճյուղերի ձեռնարկությունների բանվորներ, մամլող աղյուսագործներ, ասֆալտապատողներ, փայտը և մեկուսիչ նյութերը հագեցնող բանվորներ, տոլ, ռուբերոիդ մշակող բանվորներ, մրի արտադրության բանվորներ, ձյութագործներ, հակաքաղցկեղային և հորմոնալ դեղամիջոցների արտադրության աշխատողներ | |
բ) միզապարկի ուռուցքներ պապիլոմաներ, քաղցկեղ | բենզոլային և նավթալինային ամինների (բենզիդին, դիանիզիդին, ալֆա-նավթիլամիններ) և ուրիշ ամինոմիացությունների (օրթոտոլուիդին, պարատոլուիդին և այլն) հետ երկարատև շփում ունենալը | քիմիական, տեքստիլ և արդյունաբերական այլ ճյուղերի բանվորներ, որոնք շփվում են նշված նյութերի հետ |
գ) շնչառական օրգանների ուռուցքներ. թոքերի, բրոնխների, վերին շնչառական ուղիների քաղցկեղ, լեյկոպլակիտներ | ռադիոակտիվ հանքերի փոշի, ածխաձյութի, նիկելի միացությունների, մկնդեղի, քրոմի, ասբեստի և այլ փոշիներ շնչելը | ռադիոակտիվ հանք արտահանող, վերամշակող, հետազոտող լեռնագործ բանվորներ. ածխաձյութի, նիկելի միացությունների, մկնդեղի բարձմամբ և օգտագործմամբ զբաղվող բանվորներ |
դ) ոսկորների չարորակ նորագոյացություններ | երկարատև շփում օստեոտրոպային ռադիոակտիվ նյութերի հետ | ռադիոքիմիական, ռադիոլոգիական լաբորատորիաների և ռադիոքիմիական արտադրությունների աշխատողներ |
ե) արյան հիվանդություններ. արյունագոյացման ապլաստիկ և հիպոպլաստիկ վիճակներ (սուր լեյկոզներ, քրոնիկական միէլոիդային լեյկոզ և արյան այլ չարորակ նորագոյացություններ) | զանազան տեսակի իոնացնող ռադիացիայի ներգործություն | իոնացնող ճառագայթման տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ |
13. Ծայրամասային ներվերի և մկանների հիվանդություններ. | ||
ա) կայուն, հաճախ կրկնվող նևրալգիաներ, նևրիտներ, վզաուսային պլեքսիտներ, պոլինևրիտներ և պոլինևրալգիաներ (վեգետատիվ և խառը). միոզիտներ (միոֆասցիկուլիտներ): Ներվամկանային ապարատի հիվանդությունների խառը ձևեր (նևրոմիոզիտներ, վեգետոմիոզիտներ, միալգիաներ) | մկանների սիստեմատիկ երկարատև ստատիկ լարվածություն, արագ տեմպերով միատեսակ շարժումներ, ներվային բների վրա ճնշում և նրանց միկրոտրավմատիզացիա: Վերջավորությունների սիստեմատիկ ցրտահարություն, իրանի կամ վերջույթների ստիպված դիրք | հորատանցողներ, հորափոր հաստոցների, էլեկտրաքարշների մեքենավարներ, մաքրման հանքախորշերի հանքաբանվորներ, զառիվայր հանքաշերտերի հանքափորներ. կաղապարող-մամլողներ, դուր-գամողներ, դարբիններ, գլանողներ, դրոշմատպիչներ, հղկողներ, կոնվեյերի վրա աշխատող բանվորներ, էլեկտրամեքենաների փաթաթող բանվորներ, ձեռքի միջոցով փորողներ, ալմաստ հղկողներ, ձկնորսներ` ձկնորսական և որսորդական նավերի լողակազմը: Սառցարանների բանվորներ, անտառամթերման վրա աշխատող բանվորներ, խոնավ և ճահճոտ վայրերում աշխատող երկրաբան-տեղագրագետներ, երկրաբաշխներ. կթվորներ և այլն |
բ) գոտկասրբոսկրային ռադիկուլիտ | մարմնի ստիպված դիրքի կամ հաճախակի կռանալու հետ, ինչպես և ցրտի ներգործության, փոփոխական ջերմության, վիբրացիայի միկրոտրավմատիզացման հետ կապված ծանր ֆիզիկական լարվածություն | հանքափորներ, հորատողներ, դարբիններ, գլանիչներ, անտառհատողներ և ճյուղեր կարողներ. երկրաբանական-հետախուզական արշավախմբերի աշխատողներ, ավտոբուսների, բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, տրակտորիստներ, լոկոմոտիվային բրիգադների աշխատողներ և այլն |
14. Գրելու սպազմ և այլ տեսակի մասնագիտական դիսկինեզիաներ (կոորդինատոր նևրոզներ) | բարձր կոորդինացիայի շարժումներ պահանջող և արագ տեմպով կատարվող աշխատանքներ | սղագրողներ, գծագրողներ, մեքենագրուհիներ, հեռագրողներ, հաշվիչ մեքենաների օպերատորներ, ջութակահարներ, դաշնակահարներ, քարտեզագիրներ, փորագրողներ, մոնոտիպիստներ, լինոտիպիստներ և այլն |
15. Վիբրացիոն հիվանդություն. անգիոնևրոզներ, անգիոտրոֆոնևրոզներ | վիբրացիայի տեղական և ընդհանուր ներգործություն, սիստեմատիկ գերսառեցում | աշխատանքն ընդհանուր և տեղական վիբրացիա առաջացնող պնևմատիկ և այլ գործիքներով (դուրգամողներ, դուրգամողներին օժանդակող բանվորներ, կտրատող բանվորներ, հորատողներ, փականագործ-թիթեղագործներ, հղկողներ, փայլեցնողներ, հորատանցողներ, փորող հաստոցի մեքենավարներ, մաքրման հանքախորշերի լեռնագործ բանվորներ, զառիվայր հանքաշերտերի հանքափորներ, վիբրահրապարակի մեքենավարներ, անտառահատներ, բետոնահարդարման մեքենավարներ, բետոնագործներ և այլն) |
16. Քրոնիկական տենդովագինիտներ, դենդինիտներ, տենդոմիոզիտներ: Ստենոզացնող լիգամենտիտներ (ստիլոիդիտներ, դաստակային կանալի սինդրոմ, փակվող մատ) | համապատասխան մկանների և կապանների սիստեմատիկ լարվածություն (կամ ճնշում համապատասխան ջլերի վրա) | դրոշմողներ, մետաղալար կորզանողներ, ծեփագործներ, զոդողներ, դերձակներ, ներկարարներ. մեքենայով և ձեռքով սպիտակեղեն լվացողներ, սպիտակեղենը հարդամամլիչով և ձեռքով հարդուկողներ. մորթու և դրա հումքի արդյունաբերության չորացնող բանվորներ, էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեկուսացնող-փաթաթողներ. հացի գործարաններ, կաղապարների քսիչ բանվորներ և այլն |
17. Քրոնիկական արտրիտներ, պերիարտրիտներ, ասեպտիկ օստեոնեկրոզներ, բուրիսիտներ, էպիկոնդիլիտներ, ոսկորների պաթոլոգիկ փոփոխություններ (կոտրվածքներ գերծանրությունից), ստիլոիդիտներ, օստեոխոնդրիտներ | համապատասխան հոդերի շրջանում սիստեմատիկ ճնշում, վերջիններիս գերլարվածություն և տրավմատիզացիա, ցնցում, ջերմության խիստ փոփոխություններ, երկարատև սառեցում, վերջույթների մկանների զգալի լարվածություն | հանքաբանվորներ, որմնադիրներ, տանիքագործներ, կամրջագործներ, պարկետագործներ, կաղապարող բանվորներ, հրակայուն նյութերի վրա աշխատողներ, լոկոմոտիվային բրիգադների աշխատողներ, խիստ ճահճակալած վայրերում աշխատող անտառահատներ, ճյուղեր կտրատողներ, փայտի ուղեմերձ բերողներ և այլն |
18. Մաշկի սուր և քրոնիկական հիվանդություններ (դերմատիտներ, էկզեմաներ, տոկսիկոդերմիաներ), ֆոլիկուլյար ապարատի ախտահարում, տոքսիկ խոցոտում, մելանոդերմիաներ |
ա) սիստեմատիկ շփում գրգռող նյութերի հետ (բևեկնախեժ, լաքեր, լուծող նյութեր, բուսական և հանքային յուղեր, քլորացված ածխաջրածիններ, մկնդեղի, քրոմի միացություններ, թթուներ, ալկալիներ, էպոքսիդային խեժեր, քարածխային և նավթային կուպր, բերիլիումի միացություններ, պոլիստիրոլային ձյութեր և այլ գրգռիչ նյութեր) | ներկարարներ, լաքի գործով աշխատողներ, կահույքի արտադրության մեջ աշխատող ողորկողներ, բարիչներ, վերջնամշակողներ, հաստոցավարներ, քրոմազօծողներ, խածագծողներ, քիմիական, քիմիադեղագործական արտադրության մեջ աշխատողներ, որոնք շփվում են հիշյալ գրգռիչ նյութերի հետ. նավթատար նավերը մաքրող բանվորներ. ցեմենտի, ասբոցեմենտի, ասբոշիֆերի արտադրության բանվորներ, ասֆալտապատողներ, թունաքիմիկատների հետ շփվող գյուղատնտեսության աշխատողներ |
բ) զգայագրգռող նյութերի (նիկել, ուրսոլ, ֆտորբերիլիում, դինիտրոքլորբենզոլ, բևեկնախեժ, անտիբիոտիկներ, սինթետիկ և բնական ձյութեր, ֆորմալին, քրոմի, սնդիկի միացություններ, նովոկաին, օրգանական ներկեր, ամինազին, տիֆեն, սինթետիկ և բնական կաուչուկ, կապրոլակտամ, վիտամիններ, ապակե թելի փոշի և այլն) հետ շփումը |
նիկելազօծողներ, նիկելի էլեկտրոլիզով զբաղվող բանվորներ. ապարատավարներ, տոգորողներ, ներկարարներ. դեղագործական և միկրոբիոլոգիական արդյունաբերության բանվորներ, դեղատան աշխատողներ, ներկող և քիմիական լուծույթներ պատրաստողներ. կաշվի և կաշվի հումքի արդյունաբերության դաբաղողներ և այլն | |
գ) տարբեր տեսակի իոնացնող ռադիացիայի ներգործություն | այն անձինք, որոնք իրենց աշխատանքի պրոցեսում ենթարկվում են իոնացնող ճառագայթման (ռադիոլոգիական բաժանմունքների և լաբորատորիաների, ռենտգենյան կաբինետների անձնակազմ, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան էկրաններ փորձարկող, դոզիմետրիկ հետազոտություններ կատարող, մետաղառենտգենոգրաֆիա, ռենտգենյան սարքերի օգնությամբ ալմաստներ կորզող, գամմա-դեֆեկտոսկոպիա կատարող աշխատողներ և այլն | |
դ) սիստեմատիկ շփում սառը կամ տաք ջրի հետ | ձկնորսներ, սպիտակեղեն լվացողներ, ներկարարներ, մետաքս մանողներ, տորֆամշակողներ, լաստառաքներ, տարբեր ամաններ (արտադրական), պտուղներ և բանջարեղեն լվացողներ, աղելարի արտադրության աշխատողներ և այլն | |
19. Ճառագայթային հիվանդություն (դրա տարբեր ձևերը) ա) քրոնիկական ճառագայթային հիվանդություն |
պրոֆեսիոնալ ճառագայթման համար թույլատրված առավելագույն դոզայից ավելի իոնացնող ռադիացիայի սիստեմատիկ ներգործություն | աշխատանքում իոնացված ռադիացիայի տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ |
բ) սուր ճառագայթային հիվանդություն | միանվագ կամ կարճ ժամանակով արտաքին իոնացված ռադիացիայի զանգվածային ներգործությունը կամ զգալի քանակով ռադիոակտիվ նյութերի և դրանց միացությունների թափանցումը օրգանիզիմի ներս | աշխատանքում իոնացված ռադիացիայի տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ |
գ) հյուսվածքների տեղական սուր ռադիացիոն վնասվածք (ռադիացիոն այրվածքներ) |
թափանցող ճառագայթման արտաքին լոկալ ներգործություն, ռադիոակտիվ նյութերի ապլիկացիոն ներգործություն | աշխատանքում իոնացված ռադիացիայի տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ |
20. Ռադիոալիքների ներգործությունից առաջացած հիվանդություններ | ՍՎՉ, ՈՒՎՉ, ՎՉ էլեկտրամագնիսական դաշտերի ներգործություն | Ռադիոհաղորդումների ժամանակ, ռադիոօդերևութաբանության, հեռուստատեսության ռադիոկապի, բժշկության բնագավառում, մետաղների, ապահաղորդիչների ջերմամշակման ժամանակ սիստեմատիկաբար տարբեր դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների ներգործության ենթարկվող աշխատողները և այլն |
21. Կատարակտա |
ա) զգալի ինտենսիվության ճառագայթային էներգիայի սիստեմատիկ ներգործությունը (ինֆրակարմիր ճառագայթում, ուլտրամանուշակագույն. վերջինս եղջրաթաղանթի խորը վնասվածքի դեպքում. ռենտգենյան ճառագայթներ, գամմա-ճառագայթներ, նեյտրոններ, ՍՎՉ, ՈՒՎՉ, ՎՉ էլեկտրամագնիսական դաշտեր, օպտիկական քվանտային գեներատորների ճառագայթում) |
զոդողներ, ավտոգենի վրա աշխատողներ, մետալուրգիական, թրծող վառարանների բանվորներ, դարբնոցամամլիչային արտադրության ջեռուցողներ, ապակի փչողներ, իոնացված ռադիացիայի, էլեկտրամագնիսական դաշտերի ներգործությանը ենթարկվող աշխատողներ. մինչև սպիտակ գույնի տաքացված մետաղներ մշակող բանվորներ և այլն |
բ) բենզոլի նիտրոմիացությունների (տրինիտրոտոլուոլի և այլն), նավթալինի սիստեմատիկ ներգործությունը | բենզոլի նիտրոմիացությունների, նավթալինի հետ սիստեմատիկ շփում ունեցող աշխատողներ | |
22. Էլեկտրակարճատե-սություն | ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործություն | աշխատանքներ, որոնք կապված են գազազոդման և էլեկտրազոդման հետ և կատարվում են ուլտրամանուշակագույն ինտենսիվ ճառագայթման պայմաններում |
23. Առաջադիմող կարճատեսություն | մոտիկ տարածության վրա մանր առարկաների տարբերակման հետ կապված աշխատանք, որի ընթացքում պահանջվում է տեսողության մշտական լարում | հիմքեր փորողներ, փորագրողներ, մանրադիտակի վրա աշխատողներ, տարածալուսանկարաչափներ, սպեկտրոսկոպիստներ, քարտեզագիրներ, փայլարե իրերի արտադրության հսկիչներ, ընդունողներ, բժշկական պատրաստուկներ և ամպուլաներով ու սրվակներով ներարկիչ լուծույթներ ստուգողներ և այլն |
24. Կոնյունկտիվիտներ, կերատոկոնյունկտի-վիտներ | գրգռող նյութերի (ծծմբաջրածին, դիմեթիլսուլֆատ, կուպրի, մալեինաթթվի անհիդրիդ, խինոներ, անտիբիոտիկներ, օրգանական լուծիչներ, ապակեթելի փոշի, մազերի փոշի և այլն) ներգործությունը | վիսկոզային, սուլֆոցելյուլոզային արտադրության մանող, ներկող արտադրամասերի բանվորներ, մորթեգործներ, գրգռող քիմիական նյութերի հետ երկարատև շփվող աշխատողներ |
25. Քրոնիկական կրկնվող լարինգիտներ` երգիչների իսկական հանգույցները | ձայնալարերի սիստեմատիկ լարում երկար ժամանակ | երգիչներ, ուսուցիչներ, հաղորդավարներ և այլն |
26. Լսողության նվազում կոխլեար նևրիտի տիպով | արտադրական ինտենսիվ աղմուկի կամ ուժեղ ձայնի սիստեմատիկ ներգործություն | շարժիչ փորձարկողներ, օդաչուներ, բորտմեխանիկներ, ջուլհակներ, մանողներ, ոլորող-փաթաթողներ, դուրգամողներ, կաթսայագործներ, մեխագործներ, շրջահատողներ, փականագործ-թիթեղագործներ, դարբնոցամամլիչ, կոմպրեսորային, գնդիկների արտադրամասերի, առանցքակալների գործարանների բանվորներ, նավերի մեքենակաթսայատան բաժանմունքի անձնակազմը և այլն |
27. Պսիխոնևրոզներ | հոգեբուժական հիմնարկներում երկար ժամանակ հոգեկան հիվանդների անմիջական սպասարկում | բժշկական աշխատողներ (բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ) |
Հավելված հ. 2 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ-ՀԱՆԴԻՍԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ
1. Բալետի պարողներին, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող արտիստներին, տրավեստիներին (տարբեր սեռի անձի դեր կատարող կին կամ տղամարդ դերասան), կրկեսի և համերգային կազմակերպությունների մարմնամարզիկներին, մոտոհեծանվաֆիգուրիստներին, ակրոբատներին, էկվիլիբրիստներին, ըմբիշներին, ուժային աճպարարներին, հեծյալ ակրոբատներին, լարախաղացներին, վայրի գազաններ վարժեցնողներին, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններին, ինչպես նաև 50 տարին լրացած կրկեսային համարներ կատարող ծաղրածուներին, կասկադյորներին` սույն կետում նշված պաշտոններում բեմական ստեղծագործական աշխատանքի 20 տարուց ոչ պակաս ստաժի դեպքում:
2. Օպերայի և բալետի թատրոնների, երաժշտական կոմեդիայի թատրոնների, երաժշտական-դրամատիկական թատրոնների, համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներին, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններին, ինչպես նաև երաժշտական թատրոնների նվագախմբերում, սիմֆոնիկ նվագախմբերում փողային գործիքների վրա նվագող արտիստներին, տիկնիկային թատրոնների տիկնիկներ խաղացնող արտիստներին` սույն կետում նշված պաշտոններում բեմական-ստեղծագործական աշխատանքի 25 տարուց ոչ պակաս ստաժի դեպքում:
Այդ ստաժի մեջ են մտնում 1-ին կետում նշված աշխատանքները:
3. Համերգային կազմակերպությունների, երաժշտական էստրադային նվագախմբերի փողային գործիքների վրա նվագող արտիստներին, երգչախմբային կոլեկտիվների բարձր կատեգորիա ունեցող մենակատար արտիստներին, երգչախմբային կոլեկտիվների բարձր կատեգորիա ունեցող մենակատար արտիստներին, ծաղրածուներին` բեմական աշխատանքի ոչ պակաս 25 տարվա ստաժի դեպքում: Բարձր կատեգորիա ունեցող երգչախմբերի կոլեկտիվների արտիստներին` 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի դեպքում: Այդ ստաժի մեջ են մտնում 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքները:
4. Թատրոնների ու այլ թատերական-հանդիսային ձեռնարկությունների և երաժշտական կոլեկտիվների արտիստների ստեղծագործական աշխատանքի ստաժի մեջ մտնում է զինված ուժերի կազմում ծառայելու ժամանակը, պայմանով, եթե պահանջվող ստաժի ոչ պակաս 2/3-ը բաժին է ընկնում այդ կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններին:
Հավելված հ. 3 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն երկրաբանական արշավախմբերի, խմբերի, ջոկատների, տեղամասերի և բրիգադների աշխատողները, որոնք անմիջականորեն զբաղված են դաշտային երկրաբանական-հետախուզական, որոնողական, տեղագրական-երկրաբաշխական, երկրաֆիզիկական, հիդրոխոնավաչափական, հիդրոլոգիական, անտառաշինարարական, հետախուզական աշխատանքներում.
տղամարդիկ` 55 տարին լրանալու և առնվազն 25 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում, որից կեսը` 12 տարի 6 ամիսը նշված աշխատանքներում:
կանայք` 50 տարին լրանալու և առնվազն 20 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում, որից 10 տարին նշված աշխատանքներում:
Ընդ որում կես կամ ավելի տարվա աշխատանքն անմիջականորեն դաշտային պայմաններում հաշվվում է մեկ տարի, իսկ կես տարվանից պակասը` փաստացի տևողությամբ:
Հավելված հ. 4 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ
1. Ուսուցիչներին և լուսավորության աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են հիմնարկների, կազմակերպությունների և պաշտոնների կցվող ցանկին համապատասխան` 25 տարուց ոչ պակաս ստաժի առկայության դեպքում:
2. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելիս պահանջվող 25 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի մեջ մտնում են նաև համալսարանում, մանկավարժական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակը, զինված ուժերում ծառայելու ժամանակը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներում սովորելու ժամանակը, մեթոդական, գիտամեթոդական և ուսումնամեթոդական աշխատանքները դպրոցներում, ուսումնական, մանկավարժական, ուսումնամեթոդական, մեթոդական և գիտամեթոդական կաբինետներում, կայաններում, մանկավարժական աշխատանքը որակավորման բարձրացման, վերապատրաստման և կատարելագործման դասընթացներում, դպրոցներում և ինստիտուտներում, մանկավարժական և հետազոտական աշխատանքը բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտներում, պայմանով, որ 25 տարվա պահանջվող աշխատանքային ստաժի ոչ պակաս 2/3-ը բաժին է ընկել սույն կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներին` ըստ կցված ցանկի:
ՑԱՆԿ
ԱՅՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏԱԼԻՍ Է ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հիմնարկների և կազմակերպությունների անվանումը |
Պաշտոնների անվանումը |
Ուսուցիչներ և լուսավորության այլ աշխատողներ Ուսումնական հաստատություններ և մանկական հիմնարկներ | |
1. Միջնակարգ դպրոցներ` անկախ անվանումից, և գիմնազիաներ
Բոլոր անվանումների գիշերօթիկ դպրոցներ և դպրոց-գիշերօթիկներ Բոլոր տիպի դպրոցները` խուլ-համրերի, կույրերի, ներվային և այլ հիվանդ երեխաների համար Առողջարանային, առողջարանա-անտառային և անտառային դպրոցներ, մանկական առողջարաններին կից դպրոցներ և ուսումնական խմբեր Բանվորական և գյուղական երիտասարդական դպրոցներ, գիշերային դպրոցներ Միջնակարգ մասնագիտական ուսումնարաններ Միջնակարգ երաժշտական և գեղարվեստական դպրոցներ, երաժշտական դպրոց-յոթնամյակներ, երաժիշտ սաների դպրոցներ Զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոցներ և ուսումնարաններ: |
Ուսուցիչներ, ուսուցիչ-լոգոպեդներ, դասատուներ, մանկավարժներ (սուրդոպեդագոգներ), կույրերի մանկավարժներ (տիֆլոպեդագոգներ), մանկավարժ-դաստիարակներ, դաստիարակ-ղեկավարներ (դաստիարակներ), լսողական կաբինետների վարիչներ և հրահանգիչներ, դիրոկտորներ, վարիչներ և ուսումնադաստիարակչական, ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, ուսումնական և ուսումնադաստիարակչական մասի վարիչներ |
2. Մանկատներ, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութներ, մանկական ընդունարաններ և մանկական ընդունման կետեր, մանկական ընդունող բաշխիչներ, լոգոպեդիկ կետեր և ստացիոնարներ, դպրոց-կլինիկաներ
Երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոցներ: |
Դիրեկտորներ (վարիչներ) ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով (մասի) նրանց տեղակալներ, ուսուցիչներ, մանկավարժ-դաստիարակներ, դաստիարակ-ղեկավարներ (դաստիարակներ), խուլ համրերի մանկավարժներ (սուրդոպեդագոգներ) |
3. Տեխնիկումներ և միջնակարգ մասնագիտական ուսումնական այլ հաստատություններ (մանկավարժական, բժշկական, գյուղատնտեսական և այլն): Քոլեջներ Աշխատանքային ռեզերվների համակարգի ուսումնական հաստատություններ, այլ տիպի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոցներ և ուսումնարաններ (բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից): ֆաբրիկա-գործարանային աշակերտության դպրոցներ: |
Դասատուներ, մանկավարժներ |
4. Մանկապարտեզներ և միացյալ մսուր-մանկապարտեզներ |
Վարիչներ, ղեկավար-դաստիարակներ, մանկապարտեզների (մանկական օջախներ և մանկական հրապարակներ) և միացյալ մսուր-պարտեզների մանկավարժ-դաստիարակներ, մանկավարժներ, մանկավարժ-ղեկավարներ, ղեկավարներ, երաժշտական ղեկավարներ (դաստիարակներ, երաժշտական աշխատողներ) |
Գրադարաններ
| |
Գրադարաններ |
վարիչներ, գրադարանավարներ |
Բուժական հիմնարկներ
| |
Մանկական կլինիկաներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, առողջարաններ և դիսպանսերներ, մսուրներ, երեխայի տներ, մանկական բաժանմունքներ հիվանդանոցներում, առողջարաններում և գաղութներում |
Ուսուցիչներ, մանկավարժ-դաստիարակներ, լոգոպեդներ և խուլ համրերի մանկավարժներ (սուրդոպեդագոգներ) |
Ժողովրդական կրթության մարմիններ
| |
Շրջանային, քաղաքային ժողովրդական կրթության բաժիններ |
Վարիչներ, հրահանգիչներ և տեսուչներ, պահեստի ուսուցիչներ |
Հավելված հ. 5 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն լոկոմոտիվային բրիգադների բանվորները և առանձին կատեգորիայի աշխատողներ, որոնք երկաթուղային տրանսպորտում և մետրոպոլիտենում անմիջականորեն իրականացնում են փոխադրումների կազմակերպումը և անվտանգ երթևեկության ապահովումը համաձայն կից ցանկի.
տղամարդիկ` 55 տարին լրանալու և առնվազն 25 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում, որից կեսը` 12 տարի 6 ամիսը նշված աշխատանքներում:
կանայք` 50 տարին լրանալու և առնվազն 20 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում, որից 10 տարին նշված աշխատանքներում:
Ց Ա Ն Կ
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴՆԵՐԻ ԱՅՆ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային երկաթուղային տեղամասերում գնացքների ընդունման, ճանապարհման և բացթողման գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահները:
Տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ արտակարգային և առաջին կարգի կայարաններում.
Բեռնատար գնացքների վագոնավարներ.
Երկաթուղային անցատեղերում շոգեքարշների և շոգեամբարձիչների հնոցապաններ.
Ինքնաշարժ վագոնների և շարժիչաքարշների մեքենավարներ.
Երկաթուղային անցատեղերում շոգեքարշների և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ.
Ջերմաքարշների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ.
Էլեկտրաքարշների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ.
Դիզելագնացքների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ.
Էլեկտրագնացքների (հատվածամասերի) մեքենավարներ և մեքենավարների օգնականներ.
Լոկոմոտիվային բրիգադների մեքենավար-հրահանգիչներ.
Սառնագնացքների (հատվածամասերի) մեխանիկներ.
Գնացքների դիսպետչերներ և գնացքների ավագ դիսպետչերներ.
Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ.
Գնացքներ կազմողներ.
Մայրուղային երկաթուղային ճանապարհների կոնտակտային ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ:
Հավելված հ. 6 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
I. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ
1. Թռիչքային և թռիչքահրահանգչական անձնակազմի առանձին կատեգորիայի աշխատողներ իրավունք ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու ըստ ներքոհիշյալ պաշտոնների ցուցակի.
- օդային նավատորմի և թռչող այլ ապարատների անձնակազմերի անդամներ, բորտօպերատորներ և բորտուղեկցորդներ.
- թռիչքահրահանգչական անձնակազմը.
- թռիչքահրամանատարական անձնակազմը` գերատեսչությունների, վարչությունների, միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և նրանց կառուցվածքային ստորաբաժանումների թռիչքային ծառայության (թռիչքային աշխատանքի) ղեկավարները (նրանց տեղակալները), տեսուչները և այլ մասնագետներ, որոնք ունեն թռիչքային գործող վկայականներ և մասնակցում են թռիչքներին օդանավի կամ թռչող այլ ապարատի անձնակազմում.
- բոլոր անվանումների պարաշյուտիստները, փրկարարները:
2. Թռիչքային և թռիչքահրահանգչական անձնակազմի առանձին կատեգորիայի աշխատողներ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն այդ կենսաթոշակի իրավունքը տվող պաշտոններում` տղամարդկանց առնվազն 25 տարվա և կանանց` առնվազն 20 տարվա ծառայության դեպքում:
3. Սույն հատվածի առաջին կետում նշված պաշտոններն զբաղեցրած այն աշխատողները, որոնք թռիչքային աշխատանքներից ազատվել են առողջական վիճակի պատճառով և ունեն` տղամարդիկ առնվազն 20 տարվա, կանայք` առնվազն 15 տարվա ծառայություն, ապա երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն ծառայության ժամանակաշրջանի համամասնական չափով:
II. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄ
1. Օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայությունների առանձին կատեգորիայի աշխատողներ, որոնք ունեն դիսպետչերի վկայական, ապա ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ըստ ներքոհիշյալ ցուցակի.
- դիսպետչեր-հրահանգիչները.
- թռիչքների ղեկավարները.
- օդային երթևեկության կառավարման ծառայության պետերը:
2. Սույն հատվածի 1-ին կետում նշված պաշտոններն զբաղեցրած աշխատողները երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն`
տղամարդիկ 50 տարին լրանալու և առնվազն 20 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում, որից առնվազն 12 տարին անմիջականորեն աշխատել են օդային երթևեկության կառավարման բնագավառում.
կանայք` 45 տարին լրանալու և առնվազն 17 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում, որից առնվազն 10 տարին անմիջականորեն աշխատել են օդային երթևեկության կառավարման բնագավառում:
3. Սույն հատվածի 1-ին կետում նշված պաշտոններն զբաղեցրած այն աշխատողները, որոնք օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատվել են առողջական վիճակի պատճառով և ունեն` տղամարդիկ առնվազն 10 տարվա, կանայք` առնվազն 7 տարվա ծառայություն, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն ծառայության ժամանակաշրջանի համամասնական չափով.
4. Թռիչքային և թռիչքահրահանգչական անձնակազմում ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվվում է նաև օդային երթևեկության կառավարման աշխատանքը:
5. Օդային երթևեկության կառավարումն իրականացնող դիսպետչերի վկայական ունեցող աշխատողները (դիսպետչերներ, ավագ դիսպետչերներ, թռիչքների ղեկավարներ), օդանավակայանների պետերի` օդային երթևեկության կառավարման գծով տեղակալները անկախ տարիքից իրավունք ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակի, եթե նրանք այդ պաշտոնում աշխատել են`
-տղամարդիկ առնվազն 20 տարի.
- կանայք առնվազն 17 տարի:
III. ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
1. Ավիացիայի ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատողները ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ըստ ներքոհիշյալ պաշտոնների ցուցակի.
- բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկները (մեխանիկներ, մոտորիստներ).
- բոլոր անվանումների ինժեներները.
- օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետերը:
Նշված աշխատողները երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն, եթե նրանք լրիվ աշխատանքային օրը զբաղվել են օդանավերի օպերատիվ և պարբերական (երաշխավորված) աերոդրոմային տեխնիկական սպասարկման աշխատանքներով (բացի նրանցից, ովքեր զբաղվել են նշված աշխատանքներով ոչ աերոդրոմային պայմաններում հատուկ սարքավորված շինություններում) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների համակարգի զորամասերի ձեռնարկություններում, միավորումներում, թռիչքափորձարկման (հսկիչ-փորձարկման) ստորաբաժանումներում (ազատ վարձվող անձնակազմ):
Նշված աշխատողների զբաղվածությունը երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներում հաստատվում է համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքներով:
2. Սույն հատվածի 1-ին կետում նշված պաշտոններն զբաղեցրած աշխատողները երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն`
- տղամարդիկ` 55 տարին լրանալու և քաղաքացիական ավիացիայում առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժի դեպքում, որից առնվազն 20 տարին աշխատել են նշված պաշտոններում.
- կանայք` 50 տարին լրանալու և քաղաքացիական ավիացիայում առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժի դեպքում, որից առնվազն 15 տարին աշխատել են նշված պաշտոններում:
3. Ինժեներատեխնիկական անձնակազմի ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվվում է նաև թռիչքային ու թռիչքահրահանգչական և օդային երթևեկության կառավարման աշխատանքների ժամանակաշրջանը:
IV. ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ, ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Թռիչքային անձնակազմի աշխատողներին կենսաթոշակ նշանակելու համար ծառայության ժամկետները հաշվարկելիս հաշվի են առնվում`
ա) օդանավերի վրա (բացի սույն կետի «բ»-«դ» ենթակետերում նախատեսված թռիչքներից և աշխատանքներից) յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը հաշվարկվում է որպես մեկ ամսվա ծառայության ժամկետ,
բ) ուղղաթիռների վրա, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), արտասահմանյան օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքային անձնակազմի պաշտոններում, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական անձնակազմի, այդ թվում ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը հաշվարկվում է որպես մեկ ամսվա ծառայության ժամկետ,
գ) վթարային-փրկարար (որոնող-փրկարար) ստորաբաժանումներում օդանավերի թռչող անձնակազմի մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես մեկուկես տարվա ծառայության ժամկետ,
դ) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես`
մեկուկես տարվա ծառայության ժամկետ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը:
2 տարվա ծառայության ժամկետ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ,
ե) մեկ տարվա աշխատանքը որպես պարաշյուտիստներ և փրկարարներ հաշվարկվում է որպես`
մեկուկես տարվա ծառայության ժամկետ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, 10 մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող (բարձրացնող) հարմարանքներից վայրէջքի (վերելքի) տարեկան նորման,
երկու տարվա ծառայության ժամկետ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռիչքի տարեկան նորման:
«դ» և «ե» ենթակետերի համապատասխան ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարվելու դեպքում մեկ տարվա աշխատանքը հաշվվում է որպես մեկ տարվա ծառայություն:
2. Սույն հատվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ծառայության ժամկետները հաշվարկվում են թռիչքային անձնակազմի պաշտոններում աշխատանքի ամբողջ ժամանակամիջոցի փաստացի թռիչքային ժամերը համապատասխանաբար 20-ի և 12-ի վրա բաժանելու միջոցով: Ծառայության տարեկան հաշվարկը կատարվում է ծառայության լրիվ ամիսների թիվը 12-ի վրա բաժանելու միջոցով:
3. Տարվա ընթացքում սույն հատվածի 1-ին կետում նշված տարբեր աշխատանքների կատարման դեպքում երկարամյա ծառայության ժամկետը հաշվարկվում է յուրաքանչյուր թռիչքային ժամերի (զբաղվածության) համամասնական չափերով:
4. Թռիչքային անձնակազմի երկարամյա ծառայության ժամկետների մեջ հաշվի է առնվում`
զինված ուժերի թռիչքային անձնակազմի պաշտոններում ծառայելու և թռիչքափորձարկման անձնակազմի պաշտոններում աշխատելու ժամանակը` համապատասխան զինծառայողների և թռիչքափորձարկման անձնակազմի համար կենսաթոշակներ նշանակելու սահմանված կարգով,
արտասահմանյան քաղաքացիական ավիացիայի թռիչքային անձնակազմի պաշտոններում աշխատած ժամանակը` համապատասխան տեսակի թռիչքային աշխատանքների համար սույն հատվածի 1-ին կետում սահմանված կարգով, պայմանով, եթե Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին կատարվել են ապահովագրական մուծումներ (1993 թվականից կատարված աշխատանքի համար),
ավիացիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակը` փաստացի տևողությամբ, եթե դրան նախորդել է թռիչքային պաշտոններում աշխատանքը,
երեխաների խնամքի համար կանանց տրվող վճարովի արձակուրդը` օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:
5. Թռիչքային անձնակազմի աշխատողների ծառայության ժամկետները մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի համար դիմողի ընտրությամբ հաշվարկվում է մինչև նշված ժամանակը գործող կանոններով:
6. Ինժեներատեխնիկական անձնակազմի և օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողների երկարամյա ստաժի մեջ հաշվվում է ավիացիայի թռիչքային անձնակազմում կատարած աշխատանքը, որը հաշվարկվում է սույն հատվածի 1-ին կետով նախատեսված կարգով` ըստ համապատասխան աշխատանքների տեսակի:
Հավելված հ. 7 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման |
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ
Մարզական նվաճումների համար երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են այն մարզիկներին, որոնք ունեն առնվազն 20 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 5 տարին հանդիսացել են Հայաստանի Հանրապետության կամ նախկին ԽՍՀՄ-ի, կամ այլ պետության հավաքականի անդամ, ինչպես նաև եղել են աշխարհի, օլիմպիական խաղերի կամ Եվրոպայի մրցանակակիր, կամ ռեկորդակիր:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, հ.ն.-0646-1 | |
05.03.1996, ՀՕ-43 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|